ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Շաբաթվա աստղագուշակ 24.02 - 01.03
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 3978 | 15:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Նկատի ունեցեք, որ այս շաբաթ հեշտ չի լինելու: Այնպես որ՝ ծրագրեր կառուցելիս հույս մի ունեցեք, որ արագ ստանալու եք ուզածը, առանց դժվարության և հաշված օրերի ընթացքում տոնելու եք բոլոր հնարավոր հաղթանակները: Ստիպված եք լինելու աշխատել, ընդ որում՝ հաճախ ավելի շատ, քան սովոր եք: Հին խնդիրները լուծելն ու նոր նպատակներին հասնելը հեշտ չի լինի: Չնայած դրան՝ դուք կարող եք անել դա:

Դժվար կլինի սթրեսային իրավիճակներից խուսափելը: Մտածեք, թե ինչը կարող է վերականգնել ձեր հոգեկան հավասարակշռությունը, օգնել ազատվել բացասական հույզերից: Դրանք կարող են լինել ոչ մեծ ուղևորություններն ու զբոսանքները, սպորտով զբաղվելը, ընկերների հետ շփումը, սիրելի գործը կամ պարզապես լավ գրքի ընթերցանությունը: Կարևորը՝ ձեզ լավ զգաք ու չհուզվեք: Հավատացեք, որ լուրջ ապրումների համար պատճառ չկա:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ամեն ինչ լավ կդասավորվի, և հուզվելու պատճառ չկա: Բայց դուք, միևնույն է, ձեզ ինքնավստահ չեք զգա: Կվախեցնեն բացվող հեռանկարները: Մի կողմից՝ դրանք գրավիչ կթվան, իսկ մյուս կողմից՝ շատ Ցուլերի կստիպեն կասկածել իրենց ուժերին: Այդ հատվածում հատկապես դժվար կլինի նշանի երիտասարդ ներկայացուցիչների համար: Լավ է, եթե կողքին լինի մեկը, ով պատրաստ կլինի բարոյապես աջակցել ձեզ: Ուրիշ բան պետք էլ չէ:

Կուրախացնեն ձեզ հոգեհարազատ մարդկանց հետ հանդիպումները: Դրանք կարող են լինել բարեկամները, հին ընկերները կամ գործընկերները: Կարևորն այն է, որ իսկապես հասկանաք իրար ու կարողանաք բաց տեքստով խոսել ամեն ինչի մասին: Նման զրույցները անկասկած կոգեշնչեն:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հեշտ չի լինի, բայց դուք չեք բողոքի: Այս շաբաթը լի կլինի փոփոխություններով ու անակնկալներով, ինչպես նաև այնպիսի իրադարձություններով, որոնք նոր մտքեր կտան: Շատ Երկվորյակներ կիսատ կթողնեն այն, ինչին նախկինում մեծ ուժեր են նվիրել, որպեսզի կենտրոնանան նորի վրա: Համարձակ գաղափարները հաճախ հաջող կլինեն, իսկ ինտուիցիան անսխալ կհուշի՝ երբ կարելի է ռիսկի դիմել, իսկ երբ է պետք զգույշ գործել: Շաբաթվա վերջին հիշելու ու հպարտանալու բան կունենաք:

Շրջապատողներն ամեն անգամ ձեր հետևից չեն հասցնի, և դա երբեմն կնյարդայնացնի: Դուք կուզենայիք արագ առաջ շարժվել, բայց անընդհատ ստիպված եք լինելու ինչ-որ մեկին սպասել, բացատրել պարզ բաները, նաև համոզել նրանց, ովքեր կսկսեն կասկածել ակնհայտ բաներին: Նման վիճակում միայն ձեր ուժերի սահմաններում կլինի հանգստություն պահպանելն ու բարեհամբույր լինելը:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հիշեք, որ ուզածին անհապաղ հասնել չի ստացվի: Դա չի նշանակում, որ պետք է սպասել երջանիկ պատահականության, քանի որ նման մոտեցումը ոչ մի լավ բանի չի բերի: Գործեք, համբերատար ու համառ եղեք, անհրաժեշտ արդյունքի հասնելու նորանոր փորձեր ձեռնարկեք: Ամեն ինչ կստացվի, ընդ որում՝ հնարավոր է, ավելի լավ, քան սպասում էիք: Կարևորը ժամանակից շուտ չհանձնվեք, ինչքան էլ մեծ լինի դա անելու գայթակղությունը:

Դուք հաճախ մտերիմների աջակցության կարիքը կունենաք, իսկ նրանք միշտ չեն հասկանա դա: Երբեմն համաձայնության բառերի փոխարեն քննադատություն կստանաք, իսկ երբեմն էլ՝ խորհուրդներ, որոնցից օգուտ չի լինի: Դա կվշտացնի: Բայց ինչ-որ մեկն անպայման կհասկանա ձեզ, անհրաժեշտ բառեր կգտնի ու կկիսի ձեր հոգսերը: Եթե ձեր ապրումների հետ միայնակ մնաք, փորձեք շատ չխորանալ, քանի որ դա վատ կանդրադառնա առողջության վրա: Փնտրեք մի բան, որի վրա կարելի կլինի շեղվել:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հիշեք, որ հիմա ձեզանից շատ բան է կախված ու աշխատեք իրադարձությունների հոսանքով չլողալ, այլ ուղղորդել այն: Ձեր ուժերի սահմաններում կլինի իրավիճակը վերահսկողության տակ առնելը, նույնիսկ եթե բոլորին թվում է, թե ձեր շուրջը տիրող քաոսը անհաղթահարելի է: Ճիշտ է, բոլոր Առյուծների համար չէ, որ հեշտ կլինի դա անելը: Նշանի որոշ ներկայացուցիչներ նախ պետք է հաղթեն ուժեղ մրցակիցներին, մյուսներն էլ պետք է ապացուցեն, որ բավականաչափ փորձ ու գիտելիքներ ունեն միայնակ կարևոր որոշումներ ընդունելու համար:

Շաբաթը թույլ կտա ձեզ լավագույն կողմերով դրսևորվել: Այս միտումը վերաբերում է և՛ աշխատանքին, և՛ անձնական կյանքին: Նույնիսկ նրանք, ովքեր նախկինում թերագնահատել են ձեզ, ստիպված կլինեն խոստովանել, որ շատ բաներում գերազանցում եք մյուսներին: Անպայման չէ դրա վրա ուշադրություն հրավիրեք, քանի որ խելացի մարդիկ առանց այդ էլ ամեն ինչ կհասկանան:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շատ բան լավ կընթանա, և դուք պետք է օգտվեք դրանից: Շաբաթը բարենպաստ է նոր նախաձեռնությունների համար: Շատ գործերի ձեր ստեղծագործ մոտեցումը շրջապատողներին դուր կգա: Այնպես որ՝ դժվար չի լինի համախոհներ ու օգնականներ գտնելը, ձեր գաղափարներով գրավելը: Դուք հեշտությամբ կծանոթանաք մարդկանց հետ, արագ դուր կգաք նրանց: Չի բացառվում ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբը: Միայն ձեզանից կախված կլինի, թե ինչպիսին կլինեն դրանք:

Միաժամանակ, դժվարություններ հնարավոր են: Սովորաբար դրանք կծագեն այնտեղ, որտեղ պատահական հաջողության վրա եք հույս դրեք, հավատում եք, որ ամեն ինչ ինքն իրեն կստացվի: Պետք չէ թուլանալ, նույնիսկ եթե շատ եք ուզում: Հիմա պետք է նախաձեռնող ու համառ լինեք, ձեզ վրա պատասխանատվություն վերցնեք, ոգեշնչեք շրջապատողներին: Այդ ամենը ձեզ մոտ հրաշալի կստացվի:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Մի շտապեք ու մի հուսահատվեք: Այս շաբաթը հեշտերից ու հաճելիներից չի լինի, կապված կլինի հոգսերի ու տագնապների հետ: Որոշ Կշեռքների ուժեղ ապրումներ, լարված պահեր են սպասվում, որոնցից նրանք կնախընտրեին խուսափել: Հեշտ չի լինի որոշումներ ընդունելը: Մի կողմից՝ դուք կհասկանաք՝ ինչպես է լավ գործել: Մյուս կողմից էլ՝ այդ տարբերակը օպտիմալ անվանել չեք ուզենա, մեծ կլինի ցանկալին իրականության տեղ ընդունելու գայթակղությունը:

Հիշեք, որ հիմա լավ է հույս դնեք ձեր, այլ ոչ թե ուրիշների վրա: Ցավոք, ձեզ խոստումներ տված մարդիկ չեն պահի իրենց խոսքը: Կգտնվեն նաև մարդիկ, ովքեր կուզենան չարաշահել ձեր բարությունը, ձեր տաղանդներն օգտագործել ի շահ սեփական հետաքրքրությունների: Պատրաստ եղեք հակահարված տալ նրանց:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Կգերակշռի դրական միտումների ազդեցությունը, դուք դա կզգաք ու կփորձեք բարենպաստ ժամանակահատվածը զուր չվատնել: Շատ լավ գաղափարներ կունենաք, աշխատեք դրանց իրագործմանը որքան հնարավոր է շուտ անցնել: Համախոհներ գտնելը դժվար չի լինի, բայց ձեզ ամեն անգամ չի հաջողվի արագ նրանց հետ պայմանավորվել նրա մասին, թե ինչպես եք միասին գործելու: Երբեմն ձեզ սխալ կհասկանան այն մարդիկ, որոնց հետ նախկինում հրաշալի լեզու էիք գտնում: Նման պահերին կարևոր կլինի համբերատարությունն ու հումորի զգացումը չկորցնելը:

Այս շաբաթն իր բացասական կողմերն էլ կունենա: Դրանցից մեկը ձգձգումները, ինչպես նաև գործերում որոշակի խառնաշփոթը կլինի, որի պատճառով սկսածը ժամանակին ավարտել չի հաջողվի: Եվս մեկ դժվարություն կապված կլինի անձնական հարաբերությունների հետ, որոնք կարող են մթագնել փոխադարձ կասկածներն ու խանդը:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ժամանակը զուր մի վատնեք: Շաբաթվա սկզբին պետք է արագ գործել, զբաղվել կարևոր գործերով, փորձել գործերում առավելագույն առաջընթացի հասնել: Երբեմն դա դժվար կլինի, քանի որ շրջապատողները կխանգարեն առաջ շարժվել, միշտ չէ, որ լուրջ կվերաբերվեն ձեր նախաձեռնություններին ու միշտ չէ, որ կպահեն խոստումը: Դրա հետ միասին, բարկանալն ու հայհոյելը ելք չէ: Հարաբերությունները չփչացնելու համար պետք է ձեզ առավելագույնս նրբանկատ ու դիվանագետի պես պահեք, նույնիսկ եթե նյարդայնությունը զսպելը դժվար լինի:

Շաբաթվա երկրորդ կեսը քիչ արդյունավետ ու ավելի հանգիստ կլինի: Մի կողմից՝ կարող է նյարդայնացնել հարկադիր անգործությունը, իսկ մյուս կողմից՝ ձեզ համար հաճելի կլինի պարզապես հանգստանալը, ինչ-որ թեկուզ ոչ այնքան օգտակար, բայց հաճելի ու ոգեշնչող բանով զբաղվելը:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ամեն ինչ լավ կդասավորվի, եթե ղեկավարվեք առողջ բանականությամբ, այլ ոչ թե հույզերով, պահի ցանկություններով ու քմահաճույքներով: Խելամտությունը պահպանելն այնքան էլ հեշտ չի լինի. շուրջը շատ կլինեն գայթակղությունները, հաճախ այնպիսի զգացում կունենաք, որ կարող եք առանց աշխատելու ստանալ այն, ինչի մասին վաղուց էիք երազում: Չարժե վստահել այն բոլորին խոստումներին, որոնք կտան մարդիկ՝ փորձելով շահել ձեր համակրանքը: Ավելի լավ է քննադատ լինեք, և ավելի քիչ պատրանքներ, զուր հույսեր ու կորուստներ կլինեն:

Աշխատանքի մեջ հաջողությունները կայցելեն նրանց, ովքեր չեն վախենում խախտել գոյություն ունեցող կարգուկանոնը, գնալ սեփական ճանապարհով: Հավանական են հաջող փորձարկումներ: Չեն բացառվում երկարաժամկետ համագործակցության, աշխատանքը փոխելու առաջարկները: Որոշ Այծեղջյուրների համար շաբաթը կապված կլինի կարիերայի զարգացման նոր փուլի հետ:

Շաբաթը հաջող կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից: Ձեզ համար թանկ մարդիկ կփորձեն ուրախացնել ձեզ: Նույնկերպ պատասխանեք նրանց, և բոլորը գոհ կմնան:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շաբաթը հարթ չի լինի, բայց ընդհանուր առմամբ վատն էլ չի լինի: Ձեզանից պահանջվում է հարմարվել իրավիճակին ու փորձել առավելագույն օգուտ քաղել նրանից, ինչ տեղի է ունենում: Այստեղ շատ տեղին կլինի ավելի վաղ ստացած փորձը: Սկզբունքորեն ոչ մի նոր բան տեղի չի ունենում, շատ իրավիճակներ կհիշեցնեն այն, ինչ տեղի է ունեցել ավելի վաղ, և դա շատ բան կհեշտացնի:

Շաբաթվա սկիզբը շատ բարենպաստ է համախոհներ ու ձեզ հոգեհարազատ մարդկանց փնտրելու համար: Ավելի շուտ, նրանց փնտրելու կարիք չի էլ լինի, նրանք իրենք կհայտնվեն: Պարզապես աշխատեք ավելի շատ շփվել նրանց հետ, ովքեր դուր են գալիս ձեզ:

Շաբաթվա երկրորդ կեսը, հակառակը, հարմար է ինքնուրույն գործելու, սեփական գործերով զբաղվելու և կոնկրետ ձեզ համար կարևոր բաների մասին մտածելու համար: Ոչ ոք ձեզ եսասիրության մեջ չի մեղադրի, քանի որ դուք չեք հատի այն սահմանը, որից հետո այն անհարմարություններ կպատճառեր մյուսներին:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ամեն ինչ լավ կընթանա: Կարող եք ոչ մի տեղ չշտապել, ոչ մի բանի համար չանհանգստանալ: Փոխարենը ուրախանալու առիթներ կլինեն: Շատ Ձկների այս շաբաթ հաճելի անակնկալներ են սպասվում:

Հնարավոր են հաջողություններ աշխատանքի մեջ: Դա վերաբերում է նույնիսկ նշանի այն ներկայացուցիչներին, ովքեր երբեք չեն ձգտել մասնագիտական բարձունքների, երբեմն ծուլացել են ու միշտ չէ, որ անթերի կատարել են իրենց պարտականությունները: Գործերի հանդեպ հետաքրքրություն կառաջանա, դուք ոգևորությամբ կստանձնեք մասնագիտական առաջադրանքները, իսկ դա էլ կօգնի հրաշալի արդյունքների հասնել:

Շաբաթվա երկրորդ կեսին արժե շփման մեջ զգույշ լինել: Շրջապատողները ձեզ համար լուրջ վտանգ չեն ներկայացնում, բայց որոշ տհաճություններ կարող են բերել: Դա, ցավոք, վերաբերում է նույնիսկ նրանց, ում անկեղծորեն համակրում եք:

Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 3978 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/3