ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Շաբաթվա աստղագուշակ 20.01 - 26.01
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 4886 | 15:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հագեցած շաբաթ է, որի ընթացքում շատ բան պետք է անեք: Հոգսեր սովորականից շատ կլինեն, իսկ հանգստանալու հնարավորություն կունենաք հինգշաբթի օրվանից: Հետևեք ձեր հուզական վիճակին. եթե սկսեք բարկանալ, նյարդայնանալ դատարկ բաների պատճառով, ապա ձեր ուժերն ավելի արագ կմարեն:

Հնարավոր են հետաքրքիր առաջարկներ՝ կապված աշխատանքի հետ: Չի բացառվում՝ ձեզ առաջարկեն մասնակցել հեռանկարային նախագծի զարգացմանը: Այն Խոյերի առջև, որոնք ժամանակին նախաձեռնող կլինեն, շուտով նոր հնարավորություններ կբացվեն:

Շաբաթվա վերջին օրերին հավանական են բարդ, բայց կարևոր զրույցներ: Պետք է քննարկեք այն թեմաները, որոնցից նախկինում նախընտրում էիք խուսափել: Դա դժվարությամբ կտրվի, բայց արդյունքը գոհացուցիչ կլինի:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շաբաթը լավ կսկսվի: Նրա առաջին օրերը բարենպաստ են նոր նախաձեռնությունների համար: Դրանք հնարավորություն կտան լուծել կուտակված խնդիրները, գլուխ հանել նրանից, ինչը նախկինում անհասկանալի էր: Բացի այդ, որոշ իրադարձություններ տեղի կունենան, որոնք կհուշեն՝ ուր է պետք շարժվել, ինչ է պետք նախաձեռնել դրված նպատակներին հասնելու համար:

Սակայն ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կնվազի: Շաբաթվա երկրորդ կեսը շատ հարցերում կզիջի առաջինին: Այն ֆինանսական դժվարություններ, ինչպես նաև աշխատանքային խնդիրներ կբերի, որոնց լուծման համար ստիպված եք լինելու հետաձգել մնացած ծրագրերի իրագործումը:

Կուրախացնի մտերիմների աջակցությունը: Հենց դրա շնորհիվ կհաղթահարեք դժվարությունները, նույնիսկ ամենալարված պահերին չեք կորցնի հանգստությունն ու լավատեսությունը:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շաբաթվա սկզբին չեն բացառվում դժվարություններն ու լարված պահերը: Սակայն դրա համար անհանգստանալ չարժե: Իրավիճակը շուտով դեպի լավը կփոխվի, և ձեր գլխավոր խնդիրը կդառնա չանհանգստանալը, պահի հույզերի ազդեցությամբ ոչ մի ավելորդ բան չասելն ու չանելը:

Դրական միտումների ազդեցությունը օր օրի կուժեղանա: Դա հատկապես նկատելի կլինի մասնագիտական ոլորտում, որտեղ բազում նոր հնարավորություններ կբացվեն: Ձեր խնդիրն է օգտվել պահից ու դրանցից ոչ մեկը բաց չթողնել: Մի վախեցեք նախաձեռնող լինելուց, սեփական գաղափարներով կիսվելուց. դրանք շատերին դուր կգան:

Անձնական հարաբերություններում չեն բացառվում դրական փոփոխությունները, բայց դուք պետք է ջանաք, որպեսզի դրանք տեղի ունենան: Ամեն ինչ միանգամից չի ստացվի. այստեղ ավելորդ չի լինի համառությունը: Չի բացառվում ծանոթությունը, որը կարևոր դեր կխաղա ձեր կյանքում:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Այս շաբաթ ձեզ շատ պետք կգա շփվելու, մարդկանց վրա լավ տպավորություն թողնելու, նրանց համակրանքը շահելու ունակությունը: Դուք հեշտությամբ նոր համախոհներ կգտնեք, նրանք շատ օգտակար կլինեն: Հնարավորություն կունենաք վերականգնել հին գործնական ու ընկերական կապերը. բաց մի թողեք այդ շանսը:

Դուք կարող եք հասնել դրված նպատակներին, բայց դրա համար ստիպված եք լինելու շատ բան անել: Ամեն ինչ միանգամից չի ստացվի, թևաթափ մի եղեք, եթե ինչ-որ բան ուզածի նման չստացվի:

Շաբաթը հրաշալի է հին սխալներն ուղղելու համար: Չի բացառվում՝ հասկանաք, թե որ հարցում եք սխալ եղել և ինչպես պետք է փոխեք ձեր վարքը: Դա հատկապես կարևոր կլինի անձնական հարաբերություններում: Այստեղ օգտակար կլինի նախաձեռնող լինելը, մտերիմներին ընդառաջ գնալը: Կարող են լուծվել հին խնդիրները:



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Լարված, ժամանակ առ ժամանակ բարդ, բայց հետաքրքիր է լինելու: Այս շաբաթ պետք է զբաղվեք տարբեր գործերով, իսկ մի գործից մյուսն էլ ստիպված եք լինելու արագ անցնել: Դրա հետ միասին կարևոր կլինի մանրուքներն աչքաթող չանելը, ժամանակին նույնիսկ աննշան իրադարձություններին արձագանքելը: Այնպես որ՝ զգոն եղեք:

Հնարավոր են համագործակցության անսովոր առաջարկներ: Հաճախ դրանք կստանաք մարդկանցից, որոնց մասին քիչ բան գիտեք: Նման դեպքերում կարևոր կլինի առավելագույն ինֆորմացիա քաղելը, առաջին տպավորություններին ու շրջապատողների տված շռայլ խոստումներին չվստահելը:

Շաբաթը բարենպաստ է ոչ ֆորմալ միջավայրում շփվելու համար: Հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք մտերիմների հետ, ձեզ հաճախ կես խոսքից կհասկանան նրանք, ովքեր թանկ են ձեզ համար: Հնարավոր են հաճելի անակնկալներ, ինչպես նաև նորություններ, որոնք կբարձրացնե ձեր տրամադրությունը:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Կգերակշռի դրական միտումների ազդեցությունը: Դա հատկապես նկատելի կլինի գործնական հարաբերությունների ոլորտում, որտեղ հնարավոր է նշանակալի առաջընթաց, իսկ հաջողության հասնելը սվորականից հեշտ կլինի: Լավ շաբաթ է ուսման համար: Դուք արագ կմտապահեք ամենն, ինչ կարող է պետք գալ, ճիշտ հարցեր կտաք ու ճիշտ եզրակացություններ կանեք:

Հնարավոր են դրամական ուտքեր, շաբաթն ընդհանուր առմամբ լավն է ֆինանսական տեսանկյունից: Դա նշանակում է, որ կարող եք խոշոր գնումներ անել, գործարքներ կնքել, ներդրումների հետ կապված որոշումներ ընդունել: Բացի այդ, ձեզ համար հաջող կավարտվեն երկար ժամանակ ձգվող իրավաբանական վեճերը:

Չեն բացառվում կարևոր իրադարձություններն ընտանիքում: Չի բացառվում՝ մտերիմները ձեր օգնության ու աջակցության կարիքն ունենան, ստիպված եք լինելու հետաձգել անձնական գործերը հարազատների հետ խնդիրները լուծելու համար: Ձեզ մոտ ամեն ինչ կստացվի, չկասկածեք:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շաբաթվա սկզբին անհանգստությունից խուսափել չի ստացվի: Այդ հատվածում լարված պահեր կլինեն, ինչ-որ բան ծրագրի համաձայն չի ընթանա, ընդհանուր լեզու գտնելն էլ հեշտ չի լինի: Դուք կփորձեք ժամանակին լուծել խնդիրները, լուրջ կոնֆլիկտներ թույլ չտալ: Դա ձեզ մոտ կստացվի, բայց լուրջ ջանքերի ու համբերության գնով:

Աստիճանաբար դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, և դա նկատելի կլինի կյանքի բոլոր ոլորտներում: Աշխատանքը հեշտությամբ կտրվի, շրջապատողները ավելի լավ կհասկանան ձեզ, դուք էլ՝ նրանց, մտերիմների հետ տարաձայնություններ էլ չեն լինի: Բացի այդ, օր օրի ձեզ ավելի ինքնավստահ կզգաք, ավելի հաճույքով նախաձեռնող կլինեք, ավելի լավ լեզու կգտնեք նրանց հետ, ում մոտեցում գտնել չէր հաջողվում:

Շաբաթը հարմար է բուժիչ պրոցեդուրաների համար: Դրանք նկատելի արդյունք կտան, թույլ կտան՝ ձեզ ավելի լավ ու առույգ զգաք:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ձեր առաջ բարձր նպատակներ դրեք, բայց դրանց հասնելու համար պատրաստ եղեք հաղթահարել փորձությունները: Այս շաբաթը հեշտ չի լինելու, բայց այն վատը անվանել էլ չի կարելի: Հաջողությունը կայցելի նրանց, ովքեր պատրաստ են աշխատել: Կհիասթափվեն նրանք, ովքեր սովոր չեն աշխատել: Չի բացառվում՝ ինքներդ ձեզ ստիպեք զբաղվել ոչ այնքան հետաքրքիր, բայց օգտակար ու կարևոր բանով:

Շատ բան կախված կլինի նրանից՝ արդյոք կկարողանաք համախոհներ գտնել ու հաշտ լինել նրանց հետ: Ստիպված եք լինելու մոտեցում գտնել մարդկանց, ովքեր նախկինում կես խոսքից հասկանում ու ամեն հարցում օգնում էին ձեզ: Նախկինում ներդաշնակ հարաբերությունները կլարվեն:

Հնարավոր են ֆինանսական կորուստներ, անհաջող գնումներ: Գումարին հրաժեշտ տալուց, այն ոչ այնքան անհրաժեշտ իրերի վրա ծախսելուց առաջ երկար մտածեք:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Վատ շաբաթ չէ: Այն չի կարելի թեթև անվանել, բայց ձեր ճանապարհին անհաղթահարելի արգելքներ չեն առաջանա: Շատ օգտակար կլինի ավելի վաղ ստացած փորձը, պետք կգա այն, ինչ սովորել եք վերջին մի քանի ամիսներին: Չեն բացառվում դրական փոփոխությունները գործնական հարաբերություններում: Դուք ձեզ ինքնավստահ կզգաք, իսկ դա շատերի վրա լավ տպավորություն կթողնի:

Չեն բացառվում տարաձայնությունները մտերիմների հետ: Երբեմն բանը վեճերին կհասնի, բայց դրանք օգտակար կլինեն, կօգնեն գլուխ հանել ոչ միանշանակ իրավիճակներից ու լուծում գտնել, որը բոլորի սրտով կլինի:

Հավանական են փոփոխություններ անձնական կյանքում: Դրանք ձեր նախաձեռնությամբ չեն լինի, բայց դուք չեք բողոքի նրանից, թե ինչպես են զարգանում իրադարձությունները:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շատ հանգիստ շաբաթ է: Այն կարող է արդյունավետ անցնել, եթե ժամանակին որոշակիություն մտցնեք նպատակների ու առաջնահերթությունների մեջ, ժամանակը չվատնեք փոքրիկ, անկարևոր ու անլուրջ բաների վրա: Պետք չէ շտապել, կարող եք առաջ շարժվել այն ռիթմով, որը հարմար է ձեզ: Չեն բացառվում համագործակցության առաջարկները, շատ Այծեղջյուրներ հնարավորություն կունենան ամրապնդել մասնագիտական դիրքերը:

Ներդաշնակ կլինեն անձնական հարաբերությունները, մտերիմների հետ շփվելը հեշտ կլինի, ձեզ կես խոսքից կհասկանան: Հնարավորություն կունենաք քննարկել ու լուծել վերջին շրջանում հարաբերությունները մթագնող, ձեզ հուզվել ստիպող խնդիրները:

Բարենպաստ շաբաթ է գնումների համար: Կարող եք ոչ միայն անհրաժեշտ իրեր գնել, այլ նաև այնպիսի բաներ, որոնք ձեզ չգիտես ինչու դուր են եկել: Ծախսած գումարի համար զղջալու կարիք բոլոր դեպքերում չի լինի:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ամեն ինչ չէ, որ հեշտությամբ կտրվի: Եթե այս շաբաթ կարևոր բան եք ծրագրել, հույս մի ունեցեք, որ ամեն ինչ ինքն իրեն հաջող կդասավորվի, իսկ նպատակին առանց դժվարության կհասնեք: Ամենայն հավանականությամբ հակառակն է լինելու: Դուք ստիպված եք լինելու ջանքեր գործադրել, պայքարել պայմանների դեմ, երբեմն էլ ծրագրերը ոտքի վրա փոխել: Եվս մեկ բարդ պահ կլինի այն, որ հաճախ աջակցության ու հավանության պակաս կունենաք, իսկ դրանց կարիքը շատ կզգաք: Մտածեք, թե ով է պատրաստ անցնել ձեր կողմը, ով է միշտ գտնում անհրաժեշտ բառերն ու հասկանում՝ երբ կարող է խորհուրդներ տալ, իսկ երբ է պետք խուսափել դրանից: Հենց նման մարդկանց հետ էլ օգտակար կլինի շփվելը:

Սովորեք, ընդ որում՝ հնարավորության դեպքում ուրիշների սխալների վրա: Այս շաբաթը հարմար է դիտելու ու եզրակացություններ անելու համար: Չի բացառվում՝ հասկանաք, թե ինչ հարցում եք սխալվել և ինչպես ուղղել իրավիճակը: Այստեղ կարևոր կլինի ժամանակը զուր չվատնելը: Ինչքան շուտ սկսեք գործել, այնքան լավ կլինի բոլորի համար:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ամենահեշտ շաբաթը չէ, բայց այն հետաքրքիր ու արդյունավետ կլինի: Աստղերը կաջակցեն այն Ձկներին, ովքեր նոր բան կստանձնեն, արմատապես կփոխեն գործունեության ոլորտը կամ կփորձեն կյանքի կոչել անսովոր ստեղծագործ ծրագրերը: Հիմա կարող եք փորձարկումներ անել, ոչ ստանդարտ լուծումներ փնտրել: Նրանք, ովքեր կփորձեն անկախ ամեն ինչից մնալ ընդունված սահմաններում, շատ բան կկորցնեն:

Շատ օգտակար կլինի գոնե կարճ ժամանակով պայմանները փոխելը: Դա ոչ միայն կզվարճացնի ու կբարձրացնի տրամադրությունը, այլև կօգնի նորովի նայել շատ բաների, տեսնել այն, ինչ նախկինում չեք նկատել:

Վատ շաբաթ չէ հին ծանոթների հետ շփվելու համար: Նորերի հետ պետք է զգոն լինեք, քանի որ նրանց մտադրությունները միանգամից հասկանալի չեն լինի: Նշանի ամենավստահող ներկայացուցիչները կարող են նենգ խարդավանքի զոհ դառնալ:

Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 4886 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/6