ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Շաբաթվա աստղագուշակ 15.07 - 21.07
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1768 | 15:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ձեզ հագեցած ու բարդ շաբաթ է սպասվում: Կյանքում շատ բան կփոխվի, և դուք միանգամից չեք հասկանա՝ ինչպես արձագանքել տեղի ունեցողին: Որոշ Խոյեր գործերի իրական վիճակը գնահատելու փոխարեն պատրանքներ կկառուցեն: Դա նրանց կխանգարի առաջ շարժվել ու ինչ-որ կարևոր բան նախաձեռնել: Ավելի հեշտ կլինի նրանց համար, ովքեր պատրաստ են խորհուրդներ լսել և հաշվի առնել ուրիշի կարծիքը:

Շաբաթվա երկրորդ կեսին սեփական գործերը երկրորդ պլանում կհայտնվեն. շատ ժամանակ կխլի շրջապատողներին օգնություն ցույց տալը: Նրանց խնդիրների լուծմանը լուրջ կվերաբերվեք, կփորձեք ձեզանից կախված ամեն ինչ անել, որպեսզի դժվարությունները մնան անցյալում: Չի բացառվում՝ շաբաթվա վերջին իսկական ընկերներ ձեռք բերեք:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շաբաթվա սկիզբը բարենպաստ կդասավորվի: Լավ ժամանակ է ինչպես գործնական, այնպես էլ ստեղծագործ ոլորտում նոր նախաձեռնությունների համար: Համախոհների կարիք կլինի, բայց նրանց արագ կգտնեք: Չի բացառվում՝ ձեր կողմն անցնեն մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում: Նման համախոհների աջակցությունը շատ տեղին կլինի: Հնարավոր է սիրային հարաբերությունների սկիզբ, բայց դրանք այնքան արագ չեն զարգանա, որքան կուզենայիք:

Շաբաթվա երկրորդ կեսը ավելի բարդ կլինի: Հանգստանալու կարիք կունենաք, բայց չեք կարողանա դա ձեզ թույլ տալ: Հաճախ թյուրիմացություններ կծագեն աշխատավայրում, երբեմն ընթացիկ գործերից էլ չեք կարողանա ժամանակին գլուխ հանել: Բայց բոլոր դժվարություններին աշխատեք հումորով վերաբերվել. դա շատ բան կհեշտացնի:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շաբաթը հետաքրքիր կսկսվի: Նրա առաջին օրերը հնարավորություն կտան անել ավելին, քան ակնկալում էիք, թույլ կտան հասնել վաղուց դրված նպատակներին: Մարդկանց հետ հրաշալի լեզու կգտնեք, իսկ դա շատ օգտակար կլինի: Հաճախ անձնական հմայքը կօգնի աշխատանքային խնդիրները լուծելիս: Ինչ-որ մեկն առաջին հայացքից կսիրահարվի ձեզ. ինքներդ էլ համակրանք կզգաք, բայց ոչ ավելին: 

Շաբաթվա երկրորդ կեսը նույնքան ոգեշնչող չի լինի: Աշխատանքը կշատանա, հաճախ լուծում կպահանջեն բարդ խնդիրները, և ձեզ ժամանակ է պետք դրանց անցնելուց առաջ հոգեպես նախապատրաստվելու համար: Շրջապատողներն ավելի պահանջկոտ կդառնան, հաճախ կքննադատեն ձեզ: Բայց հարաբերություններում լուրջ խնդիրներից բոլոր դեպքերում կհաջողվի խուսափել:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Արագ գործեք: Շաբաթվա սկիզբը հարմար է ձեր ու մյուսների համար ինչ-որ օգտակար բան անելու համար: Աշխատանքի կամ բիզնեսի հետ կապված նոր գաղափարներ կունենաք, որոշ Խեցգետիններ կհասկանան՝ ինչ է պետք անել մասնագիտական դիրքերն ամրապնդելու համար: Ուրիշների խորհուրդներին զգույշ վերաբերվեք. նրանցում առողջ հատիկ կլինի, բայց ամենապատասխանատու որոշումները պետք է ինքնուրույն ընդունել, քանի որ դրանց համար պատասխանատվությունը դուք եք կրելու:

Շաբաթվա երկրորդ կեսը նոր հեռանկարների հարցում նույնքան շռայլ չի լինի, բայց հնարավորություն կտա ավարտին հասցնել ավելի վաղ սկսած գործերը: Այդ ժամանակը հարմար է նաև ընտանեկան ու ընկերական կապերն ամրապնդելու, համախոհներ փնտրելու համար: Հնարավոր են դրամական մուտքեր, որոնք շատ տեղին կլինեն. կարող եք հաջող գնումներ անել:



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շաբաթվա մեծ մասը հանգիստ ու բարենպաստ կանցնի: Հիմա ինքներդ կարող եք որոշել՝ ինչի վրա եք ուզում կենտրոնանալ. պայմանները լավը կլինեն ամենատարբեր գործերի համար: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, անսովոր պատահարներ: Հին սխալներն ուղղելու և ձեզանից վիրավորված մարդկանց հետ հարաբերությունները հարթելու հնարավորություն կունենաք: Ամենահաճելին այն է, որ դրա համար լուրջ ջանքեր գործադրելու կարիք չի լինի, ամեն ինչ ինքն իրեն կդասավորվի:

Շաբաթվա վերջին մոտ լարված պահերը կշատանան: Մտերիմների հետ հարաբերություններն այնքան էլ հեշտ չեն դասավորվի, հնարավոր է անհասկացողություն, փոխադարձ դժգոհություններ, որոնց պատճառը հասկանալ միանգամից չի ստացվի: Դրա հետ մեկտեղ, շատ բան պետք է հասցնեք, այնպես որ՝ հանգստանալու հնարավորություն միշտ չեք ունենա:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շաբաթը նյարդային ու անհարթ կանցնի, բայց դուք ձեզ հրաշալի կդրսևորեք. պրովոկացիաներին չեք տրվի, ճիշտ որոշումներ կընդունեք, ոչ միանշանակ իրավիճակներում էլ ճիշտ ընտրություն կկատարեք: Գործերում հաջողակ կլինեք այնտեղ, որտեղ հաջողության հույս չունեիք: Իրադարձությունների բարենպաստ ընթացքից կաշխատեք առավելագույն օգուտ քաղել, և դա ձեզ հաճախ կհաջողվի:

Որոշ Կույսեր ստիպված են լինելու ուղևորությունների մեկնել. հաճախ դրանք կապված կլինեն ուրիշների խնդիրների լուծման հետ: Անհրաժեշտ արդյունքին կհասնեք, բայց ոչ միանգամից:

Մինչև շաբաթվա վերջ դեպի լավը կփոխվեն այն մարդկանց հետ հարաբերությունները, ովքեր թանկ են ձեզ համար: Չեն բացառվում անսովոր ծանոթությունները, որոնք սկիզբ կդնեն գրավիչ ռոմանտիկ պատմությունների:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շաբաթը բարդ կլինի: Շատ բան պետք է հասցնեք, բայց դրված նպատակներին հասնել միանգամից չի ստացվի: Երբեմն պատրաստ կլինեք մի քանի փորձ նախաձեռնել, բայց երբեմն էլ կկասկածեք ձեզ վրա ու կնահանջեք: Լավ է, եթե կողքին լինի մեկը, ով նման պահերին կաջակցի, կհուշի՝ ինչպես է պետք գործել: Ուրիշի փորձը հաճախ օգտակար կլինի: Օգտակար կլինեն նաև ուրիշների խորհուրդները:

Սովորականից հաճախ աշխատավայրում տհաճ ու անհասկանալի պահեր կառաջանան: Գործընկերների ու ղեկավարության հետ հարաբերությունները լարված կլինեն, ամեն անգամ չեք հասկանա, թե ինչ են ձեզանից ուզում: Ամեն ինչից գլուխ հանելու համար համբերատարություն ու ինքնատիրապետում է անհրաժեշտ:

Այս շաբաթ ինչ-որ կարևոր բան կիմանաք: Փորձը, որ հիմա կստանաք, հետո օգտակար կլինի: Հիմա չարժե ինչ-որ մեկի հետ քննարկել անձնական գործերը:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շաբաթվա սկիզբը հաջող կլինի: Պայմանները բարենպաստ կդասավորվեն, և դուք կօգտվեք դրանից: Հնարավոր է հաջողություն այն գործերում, որոնցից նախկինում չէր ստացվում գլուխ հանել: Հիմա դրանց այլ կողմից կմոտենաք, անսովոր լուծումներ կգտնեք, իմպրովիզներ կանեք: Հաճախ կօգնեն քիչ ծանոթ մարդիկ կամ նրանք, ովքեր նախկինում ձեր մրցակիցներին էին աջակցում: Ձեր կյանքում շատ բան դեպի լավը փոխելու հնարավորություն կունենաք, բայց դրա համար պետք է շատ ակտիվ լինեք:

Շաբաթվա կեսը ավելի հանգիստ կլինի: Այդ ժամանակն ավելի հարմար է սովորելու, ինչպես նաև այն մարդկանց հետ շփվելու համար, ովքեր պատրաստ են կիսվել իրենց փորձով ու գիտելիքներով: Ստեղծագործ պոտենցիալը բարձր է, շատ Կարիճներ կիրառում կգտնեն իրենց տաղանդներին:

Շաբաթվա վերջին օրերը ամենաբարենպաստը կլինեն: Դուք կրկին անվախ ու վճռական կդառնաք, կմոռանաք տագնապի մասին ու կշարժվեք դեպի նպատակը, նույնիսկ եթե ինչ-որ մեկին թվա, որ դրան հասնելն անհնար է:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ամեն ինչ այնքան հեշտ չի դասավորվի, որքան կուզենայիք: Շաբաթը չափազանց շռայլ կլինի ոչ միանշանակ իրավիճակներով, տարօրինակ զուգադիպություններով ու պատահարներով, որոնք սկզբում լրիվ անիրական կթվան: Կկասկածեք, որ շրջապատողները ազնիվ են ձեզ հետ. պատրաստ կլինեք հավատալ, որ նույնիսկ ամենամտերիմ մարդիկ ձեզանից ինչ-որ կարևոր բան են թաքցնում:

Հետ կանգնեք հակասական արարքներից ու ընդհանրապես այնպիսի արարքներից, որոնց օգտակարության վրա կասկածում եք: Հոսանքով լողալը ձեր սիրելի զբաղմունքը չէ, բայց հիմա դրանից ավելի լավ բան մտածել չի ստացվի:

Շատ Աղեղնավորներ շաբաթվա վերջին ռոմանտիկ տրամադրություն կունենան: Շաբաթվա վերջին օրերը հարմար են ժամադրությունների ու դեպի համակրելի մարդն առաջին քայլ անելու համար:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շաբաթվա սկզբին ինչ-որ բան պետք է ձեռնարկել մեծ զգուշությամբ: Սրանք օրեր են, երբ ցանկացած դատարկ բան շատ բան կորոշի, իսկ հաջողակ լինելու վրա լավ է հույս չդնել: Մյուս կողմից էլ՝ եթե միայն ձեզ վրա հույս դնեք, հաջողության հասնել կկարողանաք, բայց միայն այն գործերում, որոնցից իսկապես լավ գլուխ եք հանում:

Շաբաթվա կեսը ավելի հեշտ կլինի: Կզգաք աստղերի աջակցությունը, չեք նահանջի, եթե ճանապարհին խոչընդոտներ առաջանան ու ոչ մի րոպե չեք կասկածի նրա վրա, որ շատ բան ձեր ուժերի սահմաններում է: Հենց այդ հատվածում գրավիչ կդառնաք շրջապատի համար, շատերը կուզենան ձեզ ավելի լավ ճանաչել:

Շաբաթվա վերջին օրերը շրջապատողների հետ շփումներում համբերատարություն կպահանջեն: Ձեզ հազվադեպ ճիշտ կհասկանան, նույնիսկ հասարակ բաները պետք է բացատրեք ու ոչ մեկ անգամ: Բայց այդ հատվածում կարող եք խուսափել կոնֆլիկտներից, եթե վերահսկեք ձեզ:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շաբաթվա սկզբին հնարավոր են թյուրիմացություններ, շատ բան պլանի համաձայն չի ընթանա: Հաճախ ստիպված եք լինելու մի գործից մյուսն անցնել, իսկ դա կմեծացնի սխալների հավանականությունը; Բացի այդ, շրջապատողները անընդհատ կշեղեն ձեզ, իսկ դա նույնպես չի նպաստի հաջողությանը: Բայց աստիճանաբար իրավիճակը դեպի լավը կփոխվի:

Շաբաթվա կեսը նոր հնարավորությունների ժամանակ է: Կարող եք ինչ-որ բան դեպի լավը փոխել և՛ գործնական ոլորտում, և՛ անձնական հարաբերություններում: Մի վախեցեք կարևոր որոշումներ ընդունել ու նախաձեռնող լինել: Մտերիմների հետ շփումներում շատ կարևոր կլինի անկեղծությունը: Եթե ձեզ ինչ-որ բան է անհանգստացնում, մի վախեցեք պատմել այդ մասին:

Շաբաթվա վերջին օրերը հաճելի, բայց անօգուտ կանցնեն: Կարող եք զվարճանալ, հիանալի ժամանակ անցկացնել ընկերների հետ, բայց սկսած գործերը հազիվ թե հաջողվի ավարտին հասցնել:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շաբաթվա սկզբին շատ բան հրաշալի կդասավորվի: Կթվա, թե ձեր բոլոր ցանկությունների իրագործումը միայն ժամանակի հարց է: Բայց իրականում պետք է ևս մեկ բան՝ նախաձեռնողականություն ու վճռականություն: Այնպես որ՝ հարմար պահի մի սպասեք, այլ գործեք:

Շաբաթվա կեսին կարող եք թուլացնել տեմպերն ու հանգստանալ: Դա հանգիստ ժամանակ կլինի, որը հարմար կլինի ուսման, աշխարհայացքն ընդլայնելու, ինֆորմացիա հավաքելու ու վերլուծելու համար: Կաճի ստեղծագործ պոտենցիալը: Շատ բաների մասին կմտորեք ու շատ անսովոր եզրակացությունների կհանգեք:

Շաբաթվա վերջին օրերը բարենպաստ են շփումների համար: Ե՛վ գործնական, և՛ անձնական հանդիպումները շատ լավ կանցնեն, շատերի հետ հեշտությամբ լեզու կգտնեք: Հավանական են նոր ծանոթություններ: Հեշտությամբ լավ տպավորություն կթողնեք ու նույնիսկ ինչ-որ մեկին կստիպեք սիրահարվել ձեզ:

Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1768 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/3