Գլխավոր » Շաբաթվա

Շաբաթվա աստղագուշակ 13.01 - 19.01

Загрузка...

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Գործնական տեսանկյունից բարենպաստ շաբաթ է: Այն միաժամանակ հարմար է և՛ ինքնուրույն աշխատանքի, և՛ համախոհների հետ ջանքերը միավորելու համար: Դուք միշտ կիմանաք, թե ով և ինչով կարող է օգտակար լինել ձեզ, կհենվեք միայն նրանց վրա, ովքեր արժանի են վստահության: Ոչ մի գրավիչ խոստում չի շեղի ձեզ, չի ստիպի ավելորդ բաներ խոստանալ կամ անել այն, ինչի համար հետո ստիպված կլինեք զղջալ: Ինչ-ինչ վեճեր անխուսափելի են, բայց դուք ոչ միայն դրանցից հաղթող դուրս կգաք, այլ նաև օգուտ կքաղեք:

Անձնական հարաբերությունների տեսանկյունից նույնպես շաբաթը վատը չէ, բայց այստեղ հնարավոր են լարված պահեր: Հաճախ դրանք կապված կլինեն անցյալի իրադարձությունների, համարյա մոռացված վիրավորանքների, մեղադրանքների ու դժգոհությունների հետ, որոնք նախկինում չեն բարձրաձայնվել: Կարևոր կլինի խնդիրները լուծելու և այնպես վարվելու ցանկությունը, որ բոլորը գոհ մնան: Մտերիմները ձեր նման մոտեցումը կգնահատեն:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շաբաթվա սկիզբը բարենպաստ կլինի: Սակայն դուք պետք է ուշադիր հետևեք ձեր հուզական վիճակին: Աշխատեք դատարկ բաների պատճառով չվշտանալ, չհուզվել, հանգստություն ու իրերի հանդեպ լավատեսական հայացք պահպանել: Ավելորդ ապրումները, տագնապը, որի պատճառը միշտ հասկանալի չի լինի, կարող են չմտածված արարքների մղել, ստիպել որոշումներ ընդունել, որոնց համար ավելի ուշ կզղջաք: Այս շրջանի մյուս խնդիրն էլ այն է, որ որոշ Ցուլեր հիմա չեն ուզենա իրենց վրա պատասխանատվություն վերցնել, իսկ իրավիճակը հենց դա կպահանջի:

Շաբաթվա երկրորդ կեսը ավելի քիչ է հարմար կարևոր գործերի համար և ավելի շատ՝ հանգստի, հաճելի զբաղմունքների ու ուժերը վերականգնելուն ուղղված պրոցեդուրաների համար: Մտածեք, թե ինչով կարող եք ուրախացնել ինքներդ ձեզ: Դրանք կարող են լինել ամենատարբեր բաներ՝ փոքրիկ ուղևորություններից մինչև մերսման սեանսներ կամ վերադարձ հին նախասիրությանը, որը ժամանակին մեծ հաճույք է պատճառել ձեզ:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շաբաթվա սկզբին շատ բան կախված կլինի բարեհամբույր, անկախ պայմաններից լավատես լինելու, բացասական հույզերը վերահսկելու ձեր կարողությունից: Երբեմն ձեզ հատուկ կփորձեն հանել հավասարակշռությունից: Պրովոկացիաներին չտրվելու, հարվածին դիմակայելու ու խելամտությունը պահպանելու ունակությունը ձեզ հեռու կպահի տհաճություններից: Չի բացառվում հիասթափվեք մարդկանցից, որոնցից շատ բան էիք սպասում: Որոշ Երկվորյակներ կհասկանան, որ սխալ համախոհներ են ընտրել: Բարեբախտաբար, նոր օգնականներ փնտրելու համար դեռ ուշ չէ:

Շաբաթվա երկրորդ կեսը բարենպաստ է գործնական տեսանկյունից, հնարավորություն կտա մեծ հաջողությունների հասնել: Դուք շատ բաների շրջապատողների նման չեք նայի, և հիմա դա ձեր առավելությունը կդառնա: Հնարավոր են անսպասելի բացահայտումներ, մտքի փայլատակումներ: Չի բացառվում՝ ապագայի ծրագրերն արագ ու արմատապես փոխվեն, ինչի համար շատ ուրախ կլինեք: Կուզենաք գործել, ջանքեր գործադրել ու հասնել դրված նպատակներին: Ձեզ մոտ շատ բան լավ կստացվի:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շատ արդյունավետ, անհանգիստ ու հագեցած շաբաթ է: Դուք պետք է զբաղվեք բազմաբնույթ գործերով, միաժամանակ մտքում շատ բաներ պահեք՝ սկսած ամենապարզից վերջացրած ամենաբարդերով: Իրավիճակը վերահսկելը միշտ չէ, որ հեշտ կլինի, բայց դուք գլուխ կհանեք: Ճիշտ է, ոչ այնքան հարուստ կենսափորձով ու ամրությամբ Խեցգետինները մտերիմների աջակցության կարիքն են ունենալու:

Գործնական ոլորտում հավանական են նշանակալի փոփոխություններ: Հոգսերն ու պատասխանատվությունը կմեծանան, բացի այդ, ձեր աշխատանքը ամենատարբեր մարդկանց հետ կապեր կպահանջի: Նրանցից շատերին մոտեցում գտնելը հեշտ չի լինի: Հնարավոր են լարված պահեր, բայց ձեզ կուրախացնեն հեռանկարներն ու հասկացողությունը. դուք զուր չեք աշխատում:

Անձնական հարաբերությունները միշտ չէ, որ հեշտ կդասավորվեն, բայց դուք դրանում մտերիմներին չեք մեղադրի, քանի որ կհասկանաք՝ բանը ոչ միանշանակ իրավիճակի մեջ է, որի անորոշությունը բոլորի համար է հոգնեցնող: Համբերատարությունն ու ուրիշների թուլությունների հանդեպ ներողամտությունը թույլ կտան խուսափել կոնֆլիկտներից:



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ամեն ինչ լավ է ընթանում, անհանգստանալու պատճառ չունեք: Դուք էներգիայի ներհոսք կզգաք, կհասկանաք, որ բավականաչափ ուժ ունեք դրված նպատակներին հասնելու, ծագած դժվարությունները հաղթահարելու համար: Եթե շրջապատողներն օգնության կարիք ունենան, դուք կաշխատեք չմերժել նրանց: Այն, ինչ կանեք ուրիշների համար, հիմա օգտակար կլինի նաև ձեզ: Հնարավոր է գործնական կամ ընկերական հարաբերությունների սկիզբ, որոնք շատ օգտակար կլինեն ձեզ:

Այս շաբաթը հարմար է նորը սովորելու համար: Որոշ Առյուծներ կհասկանան, թե կարիերայի ինչ զարգացում են ուզում և ինչ է նրանց պակասում դրա համար: Եթե սեփական պատկերացումները դեռ անորոշ են, կարող եք դիմել խորհրդատվության, շատ հարցերի պատասխաններ կստանաք:

Անձնական հարաբերությունները ներդաշնակ կլինեն: Դուք կզգաք մտերիմների հուզական աջակցությունը, առանց խոսքերի իրար կհասկանաք. նրանք, ովքեր թանկ են ձեզ համար, ձեր կողմից կլինեն: Հնարավորություն կունենաք լուծել հին խնդիրները, ազատվել նրանից, ինչը մթագնում էր շփումները:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Վատ շաբաթ չէ, բայց հաջողությունը մեծ չափով կախված կլինի նրանից, թե ինչ մարդկանց վրա խաղադրույք կկատարեք: Իհարկե, ամբողջությամբ հենվել կարող եք միայն ձեզ վրա, և դա ակներև է նույնիսկ նշանի ամենամիամիտ ներկայացուցիչներին: Բայց առանց օգնության էլ չի ստացվի: Համախոհներին ուշադիր ընտրեք, վստահեք ձեր ինտուիցիային: Հենց նրա հուշումների շնորհիվ կգտնեք մարդկանց, որոնց կարող եք վստահել և՛ կարևոր հարցերում, և՛ մանրուքներում:

Նկատի ունեցեք, որ ամենը, ինչ նախկինում պարզ ու հասկանալի էր թվում, իրականում էլ ճիշտ է: Շատ Կույսերի համար հենց այս շաբաթը կապված կլինի կյանքի հանդեպ հայացքներում նշանակալի փոփոխությունների հետ: Նշանի ներկայացուցիչները կնկատեն այն, ինչին առաջ ուշադրություն չէին դարձնում, կուղղեն սխալները, որոնք ավելի վաղ են գործել ու կհասկանան՝ ինչպես հաղթահարել խոչընդոտները, որոնք վերջին շրջանում հասցրել են առաջ գալ իրենց ճանապարհին:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Գործնական շփումների տեսանկյունից շատ բարենպաստ շաբաթ է: Կարևոր չէ՝ նոր աշխատանք եք փնտրում, համախոհներ եք ընտրում, թե փորձում եք պայմանավորվել երկարաժամկետ համագործակցության մասին. բոլոր դեպքերում հաջողությունը կուղեկցի ձեզ: Պետք չէ մտածել այն մասին, թե ինչպես պետք է լավ տպավորություն թողնելու համար ձեզ ցույց տաք լավագույն կողմերով. դա ինքն իրեն կստացվի: Նույնիսկ նշանի այն ներկայացուցիչները, ովքեր սովորաբար չեն անկեղծանում քիչ ծանոթ մարդկանց հետ, հիմա իրենց բաց կպահեն, և դա կօգնի շահել պոտենցիալ համախոհների համակրանքը:

Շատ ավելի վատ կդասավորվեն անձնական հարաբերությունները: Դուք չափազանց զբաղված կլինեք սեփական գործերով, իսկ դա հաճախ կվշտացնի շրջապատողներին: Ոմանց ձեր օտարվածությունը կասկածելի կթվա: Այստեղ կարևոր է հնարավորինս արագ վանել կասկածները, որպեսզի դրանք չխախտեն ներդաշնակությունը, չմթագնեն հաճելի շփումները: Փնտրեք ձեզ համար թանկ մարդկանց ուրախացնելու ձևը և ինքներդ էլ դրանից հաճույք կստանաք:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շաբաթն անսովոր հանդիպումներով, զարմանալի ծանոթություններով լի կլինի: Ձեզ կուրախացնի ամենատարբեր մարդկանց հետ շփվելու հնարավորությունը: Նրանցից շատ բան կարող եք սովորել: Ուրիշի փորձը հաճախ օգտակար կլինի, ինչի շնորհիվ էլ սխալներ չեք անի, ոչ միանշանակ իրավիճակներում էլ ճիշտ ընտրություն կկատարեք: Երբեմն դժվար կլինի գործնական ու անձնական հարաբերությունները զատելը, բայց հոգ չէ: Անձնական համակրանքն ու հակակրանքը ձեզ չեն խանգարի աշխատանքի հետ կապված ճիշտ որոշումներ ընդունել:

Միակ խնդիրն այն կլինի, որ ինքներդ ձեզ հետ միայնակ մնալու, ամեն ինչի շուրջ մտորելու սուր պահանջմունք կունենաք: Ուրիշների եզրահանգումները ձեզ դուր չեն գա, կուզենաք անել ձերը, բայց զրույցները կշեղեն ձեզ: Դադար վերցրեք, ժամանակ առ ժամանակ խուսափեք ոչ պարտադիր հանդիպումներից ու զրույցներից: Դա կօգնի ձեզ ավելի լավ զգալ:

Կարգապահություն, հստակություն, հստակ գործողություններ պահանջող գործերի համար հարմար է շաբաթվա երկրորդ կեսը: Այդ հատվածում շատ ավելի հեշտությամբ կկենտրոնանաք կոնկրետ մեկ բանի վրա ու ձեզ կհաջողվի երկար ժամանակ չշեղվել:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ամենահասարակ շաբաթը չէ հենց միայն այն պատճառով, որ ուշադրություն պահանջող գործեր հիմա չափազանց շատ կլինեն: Դուք միանգամից չեք կարողանա որոշել, թե ինչի վրա է պետք կենտրոնանալ առաջին հերթին: Որոշ խնդիրներ այնքան հասարակ չեն լինի, որքան կարող են թվալ, մյուսներն էլ, հակառակը, այնքան էլ բարդ չեն լինի: Այնպես որ՝ եզրակացությունների ու որոշումների հարցում մի շտապեք, ինքներդ ձեզ մտածելու հնարավորություն տվեք: Խելամիտ խորհուրդներ կտան նրանք, ովքեր և՛ ձեզ, և՛ ստեղծված իրավիճակը լավ են ճանաչում: Մնացած խորհուրդներից օգուտ հազիվ թե լինի:

Հուզական դաշտը բավական անկայուն է, բայց այդ տատանումներն էլ չեն ստիպի ձեզ անհարմարավետ զգալ: Սա եզակի շրջան է, երբ նույնիսկ տհաճ ապրումները ձեր օգտին կծառայեցնեք. մեկ դրանցում ոգեշնչվածություն կգտնեք, մեկ նյարդայնությունը մարզական չարության կվերածեք, ինչն էլ կօգնի հաղթել հին մրցակիցներին:

Նույնիսկ ամենասուր պահերին դուք կփորձեք չթաքնվել մտերիմներից, հոգ կտանեք նրանց մասին, ովքեր թանկ են ձեզ համար: Նրանք ձեզ նույնկերպ կպատասխանեն, կփորձեն հոգ տանել ձեր մասին, հարթել սուր անկյուններն ու կուրախացնեն հաճելի անակնկալներով:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շատ գործերում օգնության կարիք կունենաք: Ինչքան շուտ ինքներդ ձեզ խոստովանեք դա, այնքան արագ գլուխ կհանեք ծագած դժվարություններից ու այնքան քիչ ուժեր զուր կվատնեք: Հնարավոր կդառնա առաջընթացն այն գործերում, որոնք համարյա անհույս էին թվում: Դա հատկապես նշմարելի կլինի մասնագիտական ոլորտում, որտեղ ակնհայտ կլինի՝ դուք ուր որ է նոր բարձունք եք գրավելու, գլուխ եք հանելու մի նախագծից, որի հաջողությանը ոչ ոք չէր հավատում:

Գործնական շփումները մանրուքներին ուշադրություն ու սառը հաշվենկատություն, մարդկանց ճանաչելու ունակություն են պահանջելու: Ինտուիցիան, ցավոք, միշտ չէ, որ լավագույն օգնականը կլինի: Երբեմն դժվար կլինի պատրանքներն իրականությունից զատելը, որոշ Այծեղջյուրներ մոլորությունների գերի կդառնան:

Անձնական հարաբերությունները բավական ներդաշնակ կլինեն: Բայց այստեղ, կարելի է ասել, ձեզանից քիչ բան կախված կլինի: Մեծ մասամբ դա ձեր մտերիմների արժանիքը կլինի, ովքեր կփորձեն դատարկ բաների պատճառով չանհանգստացնել ձեզ, բարդ պահերին էլ աջակցել: Ձեր անկեղծ շնորհակալությունը նման մարդկանց շատ կուրախացնի:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շաբաթվա սկզբին պետք է ուշադիր լինեք: Այս շրջանում շատ կարևոր է ճիշտ դնել առաջնահերթությունները, նպատակի ընտրության հարցում էլ չսխալվել: Ուրիշի փորձը ավելի շատ կխանգարի այդ հարցում, քան կօգնի: Հատկապես դժվար կլինի երիտասարդ Ջրհոսների համար. նրանց կշեղեն այն խորհուրդները, որոնք կտան շրջապատողները: Եթե ձեզ հուշումներ են պետք, այդ հարցով դիմեք կոնկրետ մեկ մարդու: Լավ է, եթե դա լինի մեկը, ով նախկինում օգնել է ձեզ: Հակառակ դեպքում վտանգ կա չափազանց շատ ժամանակ ծախսեք իրար հակասող խորհուրդները վերլուծելու վրա:

Շաբաթվա երկրորդ կեսն ավելի արդյունավետ ու հանգիստ կանցնի: Այդ հատվածում շատ բան հարթ կընթանա, և դուք պարզապես կարիք չեք ունենա լրացուցիչ ջանքեր գործադրել. բավական կլինի միայն թույլ տաք, որ իրադարձություններն իրենց հունով զարգանան: Պետք կգա վերջերս՝ մի քանի շաբաթ առաջ ստացած փորձը: Վերլուծեք անցած տարվա վերջին ու այս տարվա սկզբին տեղի ունեցած իրադարձությունները և հետաքրքիր եզրահանգումներ կանեք:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շաբաթվա սկզբին անհրաժեշտ է ուշադիր լինեք: Դա հատկապես կարևոր կլինի այնտեղ, որտեղ ուրիշների աջակցության կարիքը կլինի: Ժամանակ գտեք ևս մեկ անգամ վերջին շրջանի պայմանավորվածությունները քննարկելու, գործողությունները համաձայնեցնելու և համոզվելու համար, որ ճիշտ եք հասկանում ձեր գործընկերների մտադրությունները, իսկ նրանք էլ չեն կասկածում ձեր մտադրություններին: Միայն դրանից հետո կարող եք անցնել վճռական գործողություններին, մասշտաբային ծրագրերի իրագործմանը: Դուք մեծ հաջողության հասնելու շանս ունեք, բայց կարևոր է հիշել, որ այն ինքն իրեն չի գալու: Պետք չէ լողալ հոսանքով: Պատրաստ եղեք ամեն պահի հավաքել ուժերն ու ինչ-որ կարևոր բան անել:

Շաբաթվա երկրորդ կեսը հաճելի ու լավը կլինի: Այն կուրախացնի մանրուքներով, դրական, արմատական փոփոխությունների համար հնարավորություններ կբացի: Դուք խուճապի չեք մատնվի ու չեք կորցնի ձեր շանսը՝ գործելով այնպես, ինչպես պետք է: Այնպես որ՝ նաև կստանաք այն, ինչին ձգտում էիք: Դա վերաբերում է կյանքի բոլոր ոլորտներին, բայց առավել նկատելի է այնտեղ, որտեղ խոսքը գումարի մասին է:

баннерная рекламная сеть

0
2020-01-13, 15:00
0
3198

Կարդացեք նաև



Loading...
loading...
Наверх