ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Շաբաթվա աստղագուշակ 09.03 - 15.03
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 3256 | 15:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Դուք պետք է շտապեք: Շաբաթվա առաջին կեսը կարևոր դիտարկումների, ճիշտ եզրակացությունների ու նոր ծրագրերի ժամանակն է: Չեն բացառվում գործնական առաջարկները, որոնք ընդունելու դեպքում կարող եք բարձրանալ կարիերայի սանդուղքով, ամրապնդել ձեր մասնագիտական դիրքերը: Այդ հատվածում հավանական են ծանոթություններ, որոնք ավելի ուշ ձեզ համար օգտակար կլինեն: Դուք լավ լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ, կկարողանաք ձեզ լավագույն կողմերով դրսևորել:

Շաբաթվա երկրորդ կեսը նոր հոգսեր կբերի: Այն կարող է շատ լարված անցնել, բայց դուք խուճապի չեք մատնվի, գլուխ կհանեք բոլոր փորձություններից: Չեն բացառվում դժվարությունները մտերիմների հետ շփումներում, տարաձայնություններից ու վեճերից խուսափել ամեն անգամ չի ստացվի: Բայց դուք կաշխատեք լուրջ կոնֆլիկտ թույլ չտալ, նույնիսկ եթե դա դժվար լինի: Այստեղ շատ Խոյերի կօգնի փորձը, որոնք նրանք հասցրել են ավելի վաղ ձեռք բերել:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շաբաթվա սկզբին աշխատեք չհուզվել: Այդ հատվածում շրջապատողների հետ լեզու գտնելը դժվար կլինի: Երբեմն չի հաջողվի հասկանալ հին ծանոթներին ու փորձված համախոհներին: Մարդիկ ձեզանից դժգոհություններ կունենան, դժվար կլինի պարզելը, թե որոնք են դրանց պատճառները:

Ժամանակի ընթացքում ամեն ինչից գլուխ կհանեք: Դրական միտումների ազդեցությունն էլ կուժեղանա, հնարավոր կդառնան դրական փոփոխությունները: Չարժե հրաժարվել մտածածից, եթե սկզբում ինչ-որ բան ուզածի նման չընթանա: Համառությունը հրաշալի պտուղներ կտա:

Շաբաթվա երկրորդ կեսը կարևոր ու անկեղծ զրույցների ժամանակ է: Դրանք կարող են կրել ինչպես գործնական, այնպես էլ անձնական բնույթ: Բոլոր դեպքերում արժե հետ կանգնել չմտածված արտահայտություններից ու ուշադիր լսել զրուցակիցներին:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շաբաթվա սկզբին արժե ուշադիր ընտրել համախոհներին: Դեպի ձեզ կարող են ձգտել կասկածելի մարդիկ, ստախոսներ ու խաբեբաներ: Ոմանց միանգամից կբացահայտեք, մյուսներն էլ իրենց այնպես կպահեն, որ նրանց ջրի երես հանելը հեշտ չի լինի: Հնարավոր են ձգձգումներ աշխատանքի մեջ, ինչպես նաև բավական տհաճ զրույցներ գործընկերների ու ղեկավարության հետ: Սակայն սուր անկյունները արագ կհաջողվի հարթել, իսկ վեճերը չեն խանգարի աշխատանքին, այլ նույնիսկ օգտակար կլինեն:

Շաբաթվա երկրորդ կեսը բարենպաստ է: Դուք ձեզ ավելի ազատ ու անկախ կզգաք, ուրախության բազում առիթներ կգտնեք: Նոր գործերը կոգեշնչեն, հաջողություններն էլ թև կտան: Բարենպաստ շրջան է նոր ծանոթությունների համար: Դրանք կարող են երկարատև ու լուրջ հարաբերությունների սկիզբ դնել, որոնց բնույթը շատ բանով կախված կլինի ձեզանից:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շաբաթվա սկիզբը բարենպաստ է ամենատարբեր գործերի համար: Կարող եք նոր համախոհներ գտնել, ծանոթանալ մարդկանց հետ, որոնց աջակցությունը ձեզ դեռ շատ է պետք գալու: Այդ հատվածում չեն բացառվում աշխատանքի հետաքրքիր առաջարկները: Հավանական է համագործակցության սկիզբ, որի շնորհիվ ձեր առաջ նոր հնարավորություններ ու հորիզոններ կբացվեն:

Շաբաթվա կեսին հավանական են տարաձայնություններ ու վեճեր: Դուք շրջապատողների հետ լեզու գտնելու համար ստիպված եք լինելու ջանքեր գործադրել, շատերին ընդհանրապես չեք կարողանա հասկանալ, որքան էլ փորձեք: Ուրիշների սխալները կբարկացնեն, իսկ սեփական սխալները կվշտացնեն: Իրավիճակը դեպի լավը կփոխվի, եթե փորձեք ավելի լավատես լինել, իրադարձությունների մեջ միայն մռայլ կողմը չտեսնեք:

Շաբաթվա վերջին պետք է ուշադրություն դարձնեք, թե ինչպես են դասավորվում մտերիմների հետ հարաբերությունները: Ձեր աջակցությունն ու ուշադրությունը նրանց համար յուրահատուկ կարևորություն կներկայացնեն:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շաբաթը վատ չի սկսվի, դրանից արժե օգտվել աշխատանքի մեջ հաջողության հասնելու համար: Հարմար ժամանակ է կարևոր գործերի վրա կենտրոնանալու, ամենաբարդ խնդիրներից գլուխ հանելու համար: Հնարավոր են համագործակցության հետաքրքիր առաջակներ: Դրանք հաճախ կստանաք մարդկանցից, որոնց վաղուց գիտեք ու հարգում եք: Նման դեպքում կարող եք առանց երկար մտածելու պատասխան տալ:

Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կնվազի ու հաջողության հասնելը կդժվարանա: Դա հատկապես նկատելի կլինի մասնագիտական ոլորտում: Սկսածն ավարտին հասցնելու համար ավելի մեծ ջանքեր գործադրելու կարիք կլինի, իսկ մարդիկ, ովքեր նախկինում օգնում էին ձեզ, հիմա կարող են խանգարել: Աշխատեք լավատեսական տրամադրություն պահպանել: Դա կարևոր կլինի ոչ միայն ձեզ համար, այլ նաև կօգնի նոր համախոհներ գտնել:

Շաբաթվա վերջը կարևոր նորություններ է խոստանում: Ամենայն հավանականությամբ դրանք կստանաք ամենահարմար պահին, ինչի շնորհիվ էլ կկարողանաք ճիշտ որոշումներ ընդունել:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Իրավիճակն այնքան էլ բարենպաստ չի լինի, բայց դա ձեզ չի վախեցնի, չի ստիպի հրաժարվել մտածածից կամ փոխել ծրագրերը: Դուք խոչընդոտների առաջ չեք ընկրկի, համառ կլինեք, կանեք այն, ինչը ձեզանից ոչ ոք չէր սպասում: Հնարավորություն կունենաք հաջողության հասնել այն գործում, որը կարևոր է ձեր ու ձեր մտերիմների համար:

Գործնական կապերին ընտրողաբար մոտեցեք: Ուշադիր ընտրեք համախոհներին, քանի որ խոսքն ամենայն հավանականությամբ երկարաժամկետ նախագծերի վրա աշխատանքի մասին է լինելու: Լրիվ նոր բիզնես-նախագծեր կհայտնվեն, որոնք հնարավորություն կտան դրսևորել ձեր անսովոր տաղանդները:

Հնարավոր են կարևոր իրադարձություններ ընտանիքում, փոփոխություններ ամենամտերիմ մարդկանց հետ հարաբերություններում: Կարևոր կլինի անկեղծությունը: Ավելի շատ ժամանակ տրամադրեք ձեզ համար թանկ մարդկանց, նույնիսկ եթե դրա համար ստիպված լինեք հետաձգել որոշակի ծրագրերի իրագործումը:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Զգույշ եղեք: Այս շաբաթը հեշտերից չի լինելու, պայմանները ամենալավ ձևով չեն դասավորվի: Բարեբախտաբար, ուշադիր կլինեք, կաշխատեք ոչ մի հնարավորություն բաց չթողնել ու սկսածը կիսատ չթողնել: Նպատակասլացությունը կօգնի ոչ միայն հաջողության հասնել, այլ նաև լավ տպավորություն թողել ծանոթների վրա: Հիմա սկսվող գործնական հարաբերություններն ավելի ուշ կարող են սիրային կամ ընկերական բնույթ ստանալ:

Շատ Կշեռքների այս շաբաթ օգտակար կլինի ավելի վաղ ստացած փորձը: Այն հատկապես կարևոր կլինի գործնական ոլորտում: Հիմա ստեղծված իրավիճակները ձեզ արդեն ծանոթ կլինեն, այնպես որ՝ ձեր ուժերի սահմաններում կլինի սխալները չկրկնելը: Շաբաթվա երկրորդ կեսը հարմար է բարդ ու մասշտաբային նախագծերի վրա աշխատելու համար: Այստեղ կարևորը չշտապելն է, մտքում ծագած գաղափարները ինչպես հարկն է կշռադատելն է:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Գործերում հավանական է առաջընթաց: Այս շաբաթը նոր հնարավորություններ կբացի, թույլ կտա հասնել վաղուց դրված նպատակներին կամ մոտենալ դրանց: Նպատակասլացությունը կօգնի առաջ անցնել մրցակիցներից, զինաթափել թշնամիներին: Դուք շատ բան կսովորեք, հաճախ համարյա չեք էլ նկատի դա: Հիմա ստացած փորձը հետո ձեզ դեռ շատ պետք կգա:

Շաբաթվա կեսին պետք է հատուկ ուշադրություն դարձնեք ֆինանսական գործերի վիճակին: Չի բացառվում ստիպված լինեք կարևոր որոշումներ ընդունել, և այստեղ ձեզ չէր խանգարի մասնագետի խորհուրդը: Գնումներ անելուց ու գումարը բիզնես-նախագծերում ներդնելուց առաջ ամեն ինչ ինչպես հարկն է կշռադատեք:

Շաբաթվա վերջը շատ բաներ իրենց տեղերում կդնի: Դա հենց այն ժամանակն է, երբ կարող եք պատասխաններ ստանալ ձեզ վաղուց անհանգստացնող հարցերին: Մտերիմների հետ անկեղծ եղեք. դա կարևոր կլինի ներդաշնակ հարաբերությունների համար:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շատ բան պետք է անեք: Դրված նպատակներին հասնելը հեշտ չի լինի, ճանապարհին կարող են լուրջ խոչընդոտներ առաջ գալ: Լավ է արագ հաղթանակների վրա հույս չդնեք, հատկապես եթե միայնակ գործեք: Համբերությամբ զինվեք ու մի շտապեցրեք իրադարձությունները:

Գործերում կարևոր կլինեն կարգապահությունը, լրջությունը, մանրուքներին ուշադրությունը: Սովորական խնդիրների լուծումը հաճախ կհոգնեցնի ու դժվարություններ կառաջացնի: Լրիվ նոր բանի հետ բախվելիս խուճապի կմատնվեք: Ցավոք, կողքին չի լինի մեկը, ով կարող է ինչ-որ բան խորհուրդ տալ:

Այս շաբաթն իր դրական կողմերն էլ կունենա: Դրանցից մեկն այն է, որ ձեր գաղափարներով կկարողանաք հետաքրքրել այն մարդկանց, որոնցից շատ բան է կախված: Մյուս կողմից էլ հնարավորություն կունենաք ծանոթություններ հաստատել, որոնք ձեզ համար կարևոր հարաբերությունների սկիզբ կդնեն:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Արդյունավետ շաբաթ է: Դուք շատ գործերից գլուխ կհանեք, հաճախ դրանում կօգնի վերջին ամսին ստացած փորձը: Որոշ Այծեղջյուրներ ինչ-որ բան կսովորեն իրենց մրցակիցներից, կվերլուծեն նրանց սխալները, որպեսզի թույլ չտան սեփականը: Հաճախ կօգնեն ծանոթները, ընդ որում՝ ոչ միայն նրանք, որոնց սովոր եք ձեզ համախոհ համարել:

Մտերիմների հետ հարաբերությունները լարված կդասավորվեն, բայց լուրջ կոնֆլիկտները քիչ հավանական են: Դուք սուր անկյունները հարթելու, խաղաղ պայմանավորվելու հնարավորություն կունենաք ու կփորձեք բաց չթողնել այն:

Շաբաթվա վերջին օրերը բարենպաստ կլինեն: Դրանք հրաշալի գաղափարներ կբերեն, այդ թվում՝ այնպիսիք, որոնց իրագործմանը կարող եք անհապաղ անցնել: Դուք կնախընտրեք արագ գործել, այնպես որ՝ մրցակիցներին կթողնեք հետևում:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Աշխատեք չշտապել ու չհոգնել: Շաբաթը հազիվ թե հնարավորություն տա արագ հասնել դրված նպատակներին, հեշտ հաղթանակներ տոնել: Անհրաժեշտ արդյունքը ստանալու համար ստիպված եք լինելու ջանքեր գործադրել: Բացի այդ, այնպիսի իրավիճակներ կստեղծվեն, որոնցում պայմանների դեմ պայքարելը համարյա անօգուտ կլինի: Փոխարենը կարող եք դադար վերցնել, հանգստանալ ու վերականգնել ուժերը, սպասել իրադարձությունների ավելի բարեհաջող ընթացքի:

Դուք բարոյական աջակցության, իսկ երբեմն նաև իրական օգնության կարիք կզգաք: Բարեբախտաբար, կողքին կլինեն մարդիկ, որոնց կարող եք դիմել: Կարևոր կլինի ուրիշի բարությունը չչարաշահելը, իսկ եթե ձեզ կարևոր ծառայություն են մատուցել, պետք է փորձեք միանգամից նույն կերպ պատասխանել: Հաճախ ձեզ կուրախացնի բարդ իրավիճակում հայտնված մարդուն օգնելու, նրա համար բարի գործ անելու հնարավորությունը:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հրաշալի շաբաթ է, որը խոստանում է լավ բաներ բերել: Հավանական են հաճելի անակնկալներ, նվերներ, հաջող զուգադիպություններ: Չեն բացառվում իրադարձությունները, որոնք ձեր առաջ նոր հորիզոններ ու հնարավորություններ կբացեն: Աշխատեք արագ առաջ շարժվել: Ինտուիցիան կհուշի՝ ինչպես գործել. լսեք նրան:

Հնարավոր են անսովոր իրադարձություններ: Դրանք սկզբում տհաճ կերպով կզարմացնեն ձեզ, բայց հետո կհասկանաք, որ դրանում հաճելի պահեր էլ կան: Հնարավորություն կունենաք վերականգնել հին կապերը, գործնական ու անձնական հարաբերությունները, որոնք ժամանակին թանկ են եղել ձեզ համար: Չեն բացառվում զուգադիպությունները, որոնցից օգուտ կքաղեք:

Դժվար կլինի ֆինանսական գործերի վիճակը վերահսկելը: Երբեմն գումարը կարծես դուրս կպրծնի ձեռքերից: Աշխատեք շատ ծախսող չլինել:

Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 3256 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/8