ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Շաբաթվա աստղագուշակ 06.01 - 12.01
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 2782 | 00:05 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Լավ շաբաթ է համագործակցության ու համատեղ գործունեության, համախոհներ ու ընկերներ փնտրելու համար: Ճանապարհին կարող են անսպասելի խոչընդոտներ առաջանալ, բայց թույլ մի տվեք, որ դրանք կանգնեցնեն ձեզ: Առաջ շարժվելն ավելի հեշտ կլինի, եթե նախընտրեք շարժվել ոչ թե ուրիշի հետքերով, այլ սեփական ուղին փնտրել:

Խուսափեք այն մարդկանց հետ շատախոսելուց, որոնց համար զրույցը հանգստի սիրելի ձևն է: Ցանկացած գործ, նույնիսկ ամենահասարակն ու ամենաննշանը, հիմա շատ ավելի օգտակար կլինի լավ տրամադրության ու ինքնազգացողության համար:

Շաբաթվա վերջին օրերին չարժե ինչ-որ կարևոր բան ծրագրել: Ամենայն հավանականությամբ, աստղերը ձեր կողմից կլինեն և դուք կկարողանաք օգտվել իրավիճակից: Շատ բան պետք կգա նրանից, ինչ հասցրել եք սովորել ավելի վաղ:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Մի շտապեք: Շաբաթվա սկիզբն այն հատվածը չէ, երբ պետք է ձեզ մի տեղից մյուսը նետեք ձեզանում կամ աշխարհում ինչ-որ բան արմատապես փոխելու համար: Կարող եք ձեզ մի փոքր հանգիստ թույլ տալ, կենտրոնանալ ստեղծված իրավիճակը կշռադատելու ու ծրագրեր կազմելու վրա: Երկուսն էլ օգտակար կլինեն, կօգնեն կառուցողական տրամադրվել:

Շաբաթվա երկրորդ կեսը ավելի վառ ու հետաքրքիր կանցնի: Այդ օրերը հարմար են ամենատարբեր գործերի համար. ընտրեք այն, ինչ ձեզ դուր է գալիս: Օգտակար կլինեն ներքին ձայնի հուշումները, հատկապես երբ խոսք գնա ֆինանսների մասին: Այդպես կարող եք խուսափել շատ սխալներից:

Հնարավոր են դրական փոփոխություններ գործնական ոլորտում: Շատ բան հեշտությամբ կտրվի, բացի այդ, նոր նպատակներ կհայտնվեն, որոնց հասնելը ձեզ համար իսկապես հետաքրքիր կլինի:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շաբաթը սկսեք օգտակար ու հետաքրքիր գործերով: Անգործ նստելուց վատ բան չի կարող լինել. անգործությունը կհոգնեցնի, տրամադրությունն էլ երկար ժամանակով կփչանա: Օգտակար կլինի այն բանի մասին հիշելը, ինչով ավելի վաղ էիք հետաքրքրվում: Հիմա դուք նշանակալիորեն առաջ շարժվելու, հրաշալի արդյունքների հասնելու շանս կունենաք:

Շաբաթվա կեսը հաճելի, արդյունավետ ու չհոգնեցնող կլինի: Դա հետաքրքիր գործերի ժամանակ կլինի, որոնցից իսկապես կուզենաք հնարավորինս լավ գլուխ հանել: Շատ հաճախ լավ որոշումները մակերեսին կլինեն, ինչ-որ նոր բան հնարելու կարիք չի լինի: Հնարավորություն կունենաք ամրապնդել հին գործնական կապերը, պայմանավորվել համագործակցության ու համատեղ գործունեության մասին: Վատ շրջան չէ նոր բիզնես սկսելու համար:

Հրաշալի կլինեն շաբաթվա վերջին օրերը: Դրանք առատաձեռն կլինեն հաջող զուգադիպությունների, անակնկալների ու նվերների մասով: Հնարավոր են հանդիպումներ մարդկանց հետ, որոնց հետ շփումների կարիքը վերջին շրջանում շատ էիք զգում: Հեշտությամբ կհաշտվեք նրանց հետ, ում հետ վիճել էիք, կվերականգնեք հին կապերը:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Երազելը ձեզ մոտ հրաշալի կստացվի, իսկ ահա գործելը՝ ոչ այնքան: Դուք մեկ կշտապեք, մեկ կհապաղեք՝ բաց թողնելով հաջողության հասնելու շանսը: Հնարավոր են անհաջող զուգադիպություններ, պատահարներ, որոնց պատճառով ստիպված կլինեք փոխել ծրագրերը: Չարժե այդ առիթով շատ վշտանալ. դուք ամենայն հավանականությամբ կլրացնեք բաց թողածը:

Շաբաթվա կեսը մի քանի հետաքրքիր հնարավորություն կբացի: Վճռական ու հնարամիտ կլինեք, բաց չեք թողնի մեծ հաջողության հասնելու կամ վերջին շրջանում անհանգստացնող խնդիրը լուծելու ձեր շանսը: Լավ ժամանակ է համախոհներ փնտրելու, ընդհանուր ծրագրերը կյանքի կոչելու համար:

Շաբաթվա վերջին օրերը բավական հոգնեցուցիչ կթվան: Ամենայն հավանականությամբ, այդ հատվածում ստիպված եք լինելու լուծել կուտակված խնդիրները, ընդ որում՝ ոչ միայն ձերը, այլ նաև՝ մյուսներինը: Ցավալի կլինի, որ բոլորը չեն նկատի ձեր ջանքերն ու չեն ուզենա գնահատել դրանք:



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հրաշալի կլինի շաբաթվա սկիզբը: Դուք շատ բան կհասցնեք անել, կանեք ավելին, քան ծրագրել էիք, կօգնեք նրանց, ովքեր բարդ իրավիճակում են հայտնվել, սեփական խնդիրներն էլ կլուծեք: Դուք չեք ուզենա կանգ առնել ձեռք բերածի վրա, միշտ կձգտեք ավելիին հասնել: Հազիվ թե ինչ-որ մեկը կանգնի ձեր ճանապարհին:

Շաբաթվա երկրորդ կեսին արժե մի քիչ թուլացնել տեմպերը: Այդ ժամանակն ավելի հարմար է հանգստանալու, ուժերը վերականգնելու ու ապագայի մասին մտորելու համար: Սխալ կլինեն սկսածն ամեն գնով ավարտելու փորձերը: Իրավիճակը դա ամեն անգամ թույլ չի տա: Շատ գործեր ավելի խելամիտ կլինի պարզապես հետաձգելը:

Ուշադրություն դարձրեք, թե ինչպես են դասավորվում մտերիմների հետ հարաբերությունները: Խուսափեք տարաձայնություններից ու վեճերից, ոչ ոքի մի վիրավորեք ո՛չ խոսքերով, ո՛չ արարքներով:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շաբաթը լավ կսկսվի: Նրա առաջին օրերը առատաձեռն կլինեն հետաքրքիր հանդիպումներով, թույլ կտան անսովոր ծանոթություններ հաստատել: Նրանք, ովքեր վաղուց ծրագրել էին կյանքը դեպի լավը փոխել, հնարավորություն կունենան անել դա: Հիմա ամենակարևորը հոսանքով չլողալն է, այլ հստակ գիտակցելը՝ ինչ եք անում և ինչու: Մի մոռացեք ավելի վաղ դրված նպատակների մասին. հիմա դուք հնարավորություն կունենաք հասնել դրանց:

Ցավոք, ժամանակի հետ դրական միտումների ազդեցությունը կնվազի: Շաբաթվա երկրորդ կեսին խնդիրներ կառաջանան, որոնք սկզբում դատարկ կլինեն, իսկ հետո կլրջանան: Դրանցից գլուխ հանելու համար ստիպված եք լինելու ջանքեր գործադրել: Կգտնվեն մարդիկ, ովքեր կօգնեն ձեզ: Համախոհներին մանրամասն ընտրեք, մի կապվեք կասկածելի անձանց հետ, որոնք կարող են փչացնել ձեր հեղինակությունը:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շաբաթվա սկզբին հեշտ չի լինի: Ցավոք, այդ հատվածում ցանկությունները հնարավորությունների հետ չեն համընկնի, իսկ դա շատ կվշտացնի նշանի ներկայացուցիչներին: Չեն բացառվում տհաճ այցերը, կապերը, որոնցից կնախընտրեիք խուսափել: Որոշ Կշեռքներ տեղի ունեցողին սուր կարձագանքեն, աննշան իրադարձությունների պատճառով կկորցնեն հավասարակշռությունը: Ամենատպավորվողները կարող են նույնիսկ հիվանդանալ:

Աստիճանաբար դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Հնարավորություն կունենաք լուծել վերջին շրջանում անհանգստացնող խնդիրները: Շատ Կշեռքներ հենց այս հատվածում կհասկանան, որ պատրաստ են կարևոր քայլեր անել: Գործերում իսկական բեկման հասնելու հնարավորություն կունենաք: Ճիշտ է, այստեղ համառության կարիք կլինի, առանց որի հնարավոր չի լինի տեղից շարժվել:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շաբաթվա սկզբին բացառապես կարևոր կլինի ինքնատիրապետումը պահպանելը, պրովոկացիաներին չտրվելն ու միայն խելամիտ բաներ ասելը: Ավելորդ անկեղծությունը շատ վտանգավոր կլինի, որից կարող են տուժել հատկապես նշանի երիտասարդ ներկայացուցիչները:

Մի քանի օր կանցնի, ձեր էներգիան կշատանա, բացի այդ, պարզ կդառնա՝ ինչ է պետք անել դրված նպատակներին հասնելու համար: Հենց այստեղ էլ պետք է գործել: Մի հետաձգեք այն, ինչ բարդ է թվում. հիմա կարող եք նման խնդիրներից հրաշալի գլուխ հանել:

Շաբաթը լավ կավարտվի հատկապես նրանց համար, ովքեր այդ հատվածի համար կարևոր հանդիպումներ են ծրագրել: Դրանք նույնիսկ ավելի լավ կանցնեն, քան կարող էիք ակնկալել, և հրաշալի ավարտ կունենան:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շաբաթը կսկսվի լավ գաղափարներով ու համարձակ ծրագրերով: Աշխատեք ոչինչ չհետաձգել. ինչքան շուտ ստանձնեք մտածածը կյանքի կոչելու գործը, այնքան մեծ կլինեն անհրաժեշտ արդյունքի հասնելու շանսերը: Եթե շաբաթվա առաջին օրերին կարելի է շարժվել ամենակարճ ճանապարհով, ապա ավելի ուժ ստիպված եք լինելու զարտուղի ճանապարհներ փնտրել, իսկ նշանի որոշ ներկայացուցիչներ նույնիսկ ստիպված են լինելու խորամանկել:

Շաբաթվա երկրորդ կեսը կուրախացնի հետաքրքիր հանդիպումներով ու գրավիչ առաջարկներով: Այդ հատվածը հարմար է ապագայի ծրագրերը քննարկելու համար: Նույնիսկ եթե դրանք նախնական տեսքով կյանքի չկոչվեն, դուք կհասկանաք՝ ինչպես է պետք գործել, ձեզ ավելի առույգ ու էներգիայով լի կզգաք, ոգևորությամբ կստանձնեք մտածածը կյանքի կոչելու գործը:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Բարենպաստ շաբաթ է օգտակար գործերի համար: Կարող եք լուծել կենցաղային հարցերը, տան համար անհրաժեշտ իրեր գնել: Դուք գումարը զուր չեք ծախսի, միշտ կիմանաք՝ ինչի կարիքն ունեք, իսկ ինչի կարիքը՝ ոչ այնքան: Ոչ ոք չի կարողանա ձեզ մոլորության մեջ գցել, չարաշահել ձեր բարությունը:

Բազում հետաքրքիր գաղափարներ կունենաք՝ կապված աշխատանքի կամ բիզնեսի հետ: Դրանք նախնական տեսքով իրագործել ամեն անգամ չի ստացվի, երբեմն կգերագնահատեք ձեր հնարավորությունները, իրական վիճակը գնահատելու փոխարեն պատրանքներ կկառուցեք: Բայց ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնց խորհուրդները կօգնեն ճիշտ ընտրություն կատարել, հաջողության հասնելու ճիշտ ուղի ընտրել:

Անձնական հարաբերություններում հազիվ թե լուրջ խնդիրներ ծագեն: Դուք նրբանկատ ու համբերատար կլինեք ձեզ համար թանկ մարդկանց հետ, կաշխատեք ընդառաջ գնալ նրանց: Տարաձայնությունները կմնան անցյալում:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շատ բարենպաստ շաբաթ է շփումների համար: Ձեզ հետաքրքիր ծանոթություններ ու հանդիպումներ են սպասվում, որոնք երկար ժամանակ կհիշվեն: Մտերիմների հետ հեշտությամբ լեզու կգտնեք, բայց անծանոթների հետ էլ շփումները հեշտ կտրվեն: Հիմա սկսվող ընկերական հարաբերություններն ավելի ուշ կարող են գործնական բնույթ ստանալ: Չի բացառվում իրադարձությունների նաև հակառակ ընթացքը:

Շաբաթվա կեսը հնարավորություն կտա կենտրոնանալ այն գործերի վրա, որոնք նշանի ներկայացուցիչների համար առավել հեռանկարային են թվում: Այստեղ շատ տեղին կլինի ձեր նպատակասլացությունն ու համառությունը, ինչ-որ բան հետաձգելու ցանկության բացակայությունը: Հնարավոր են դրամական մուտքեր:

Շաբաթվա վերջին օրերը ամենահագեցածը կլինեն: Անսպասելի լրիվ նոր գործեր կհայտնվեն, որոնց պատճառով ստիպված եք լինելու արմատապես փոխել ծրագրերը:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շատ խնդիրներ հեշտությամբ կլուծվեն, եթե դրանք ոգևորությամբ ստանձնեք: Գործնական ինտուիցիան սուր կլինի, որի շնորհիվ նույնիսկ բարդ իրավիճակներում սխալներ չեք անի: Չի բացառվում՝ հենց այս շաբաթ գործարքներ կնքվեն, որոնք ողջ ընտանիքին մեծ եկամուտներով կապահովեն:

Շաբաթը վատը չէ հին ծանոթների հետ շփվելու, ձեզ համար թանկ հարաբերությունները վերականգնելու համար: Հնարավորություն կունենաք հանգիստ քննարկել հարցերը, որոնց պատճառով նախկինում տարաձայնություններ են առաջացել, լուծում գտնել, որը բոլորին կգոհացնի: Հավանական են հաջող զուգադիպություններ, որոնց շնորհիվ կլուծվեն հին խնդիրները:

Խուսափեք ծանրաբեռնվածությունից: Հիմա այն վատ կանդրադառնա ձեր հուզական ու ֆիզիկական վիճակի վրա: Ակտիվ հանգիստը երկար ժամանակով էներգիայով կլիցքավորի:

Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 2782 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/5