ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Շաբաթվա աստղագուշակ 03.06 - 09.06
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 2304 | 15:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ամեն ինչ հաջող կդասավորվի, բայց դուք պետք է արագ գործեք: Երբեմն նույնիսկ կարևոր որոշումները պետք է ոտքի վրա ընդունեք, և այստեղ շատ կարևոր կլինի ինքնավստահությունը, կասկածների ու ապրումների բացակայությունը: Բարեբախտաբար դուք փորձ ունեք, որը հիմա կարող է շատ կարևոր լինել:

Ցանկացած համատեղ գործողություն պլանավորելիս նկատի առեք, որ մյուսներից ավելի շատ ուժ ու էներգիա ունեք: Նրանք կարող են չհասցնել ձեր հետևից, ավելի շուտ հոգնել: Աշխատեք չբարկանալ ու դրան հանգիստ վերաբերվել:

Շաբաթվա վերջին օրերին ոչ մի կարևոր բան մի պլանավորեք, քանի որ դա բարդ ժամանակ է լինելու: Առաջին հերթին՝ ավելի նյարդային կլինեք, հաճախ միայն հույզերով առաջնորդվելով՝ որոշումներ կընդունեք կամ ինչ-որ արարքներ կգործեք: Եվ երկրորդ՝ շրջապատի հետ տարաձայնությունները երկար ժամանակով կզրկեն հավասարակշռությունից: 

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շաբաթվա մեծ մասը հաջող է: Լավ գիտեք, թե ինչի եք ձգտում ու հազիվ թե ինչ-որ բան ստիպի հրաժարվել դրված նպատակներից: Հնարավոր է՝ գտնվեն մարդիկ, ովքեր պատրաստ կլինեն օգնել: Նրանք իրենց վրա կվերցնեն ձեր հոգսերի մի մասը, կհուշեն՝ ինչպես գործել: Չի բացառվում՝ վերջերս սկսված գործնական հարաբերություններում սիրային նոտաներ հայտնվեն: Ինչքան էլ որ հետաքրքրված լինեք հարաբերությունների զարգացմամբ, իրադարձությունները մի շտապեցրեք. դրանք առանց այդ էլ բավական հետաքրքիր կզարգանան:

Շաբաթվա վերջին փոքրիկ թյուրիմացություններ կծագեն: Նման պահերին շատ բան կախված կլինի կարևորը երկրորդականից զատելու ձեր ունակությունից, անհրաժեշտ պահին ճիշտ գործելու ձեր կարողությունից: Չի բացառվում՝ ձեզ սկսեն օգնել մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում: Նկատի առեք, որ նրանք շուտով խնդրելու են պատասխան ծառայություններ մատուցել, ընդ որում՝ բավականին լուրջ ծառայություններ:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Անհանգիստ շաբաթ է: Հնարավոր են անսպասելի պատահարներ, իրադարձություններ, որոնք կփոխեն ձեր պլանները: Ձեր հիմնական խնդիրը պարզելն է, թե ինչն է իսկապես կարևոր, իսկ ինչը՝ ոչ: Եթե ուժերը դատարկ բաների վրա չծախսեք, շատ բանի կարող եք հասնել:

Շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելը բարդ կլինի: Դա վերաբերում է նույնիսկ ամենամտերիմներին. ձեր արարքները նրանց հասկանալի չեն լինի: Վեճերից խուսափելը բարդ կլինի, երբեմն շատ բան կսպասեք մյուսներից, իսկ նրանք էլ՝ ձեզանից: Աշխատեք ավելի ներողամիտ լինել ուրիշների թուլությունների հանդեպ. դա շաբաթը բոլորի համար թեթև կդարձնի:

Հնարավոր են ֆինանսական կորուստներ, հաճախ իրավիճակներ կառաջանան, որոնք անսպասելի ծախսեր կպահանջեն: Դուք կփորձեք խնայել, բայց դա ձեզ մոտ չի ստացվի: Եթե խոսքը ինչ-որ ներդրումների ու գործարքների մասին է, լավ է հուսալի տարբերակներ ընտրել, նույնիսկ եթե դրանք գլխապտույտ եկամուտ չեն խոստանում:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շատ բան սովորականից դժվարությամբ կտրվի: Երբեմն շատ կշտապեք, ինչի պատճառով սխալներ կանեք. երբեմն էլ, հակառակը, երկար կմտածեք ու կկորցնեք գործելու համար հարմար պահը: Ինչպիսին էլ որ լինի ձեր նպատակը, դրան հասնելը հեշտ չի լինի: Հաճախ ստիպված եք լինելու հաղթահարել դիմադրությունը, բարդ իրավիճակներում պաշտպանել ձեր հետաքրքրությունները:

Բայց կլինեն նաև հաճելի պահեր: Հաճախ դրանք կապված կլինեն ընկերների ու մտերիմների հետ շփումների հետ: Շատերի հետ կկարողանաք ընդհանուր լեզու գտնել: Չի բացառվում՝ հաջողվի լուծել հին անձնական խնդիրները, օգնել բարդ իրավիճակում հայտնված մտերիմներին:

Զգուշությունն ու հեռատեսությունը շատ կարևոր կլինեն ֆինանսական գործերում: Մի մասնակցեք ռիսկային միջոցառումներին, աշխատեք խաղասեղանին շատ բան չդնել:



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Գործերի վրա կենտրոնանալու ու կարևոր, օգտակար բաներով զբաղվելու համար ինքներդ ձեզ վրա պետք է ջանքեր գործադրեք: Կուզենաք որոշ ժամանակով շեղվել, մանրուքները կվրիպեն ձեր աչքից, իսկ ուրիշի կյանքը ձեզ ավելի հետաքրքիր կթվա, քան ձեր սեփականը: Կարևոր հաղթանակներ տոնել չի ստացվի, բայց որոշ հաջողությունների կհասնեք: Ամենայն հավանականությամբ դա տեղի կունենա հաջողակ լինելու կամ մարդկանց հետ լեզու գտնելու շնորհիվ:

Ֆինանսական պատկերն անբարենպաստ է, հավանական են անսպասելի ծախսեր, իսկ դրամական մուտքերն ավելի քիչ կլինեն, քան ակնկալում էիք: Խուսափեք կասկածելի նախաձեռնություններից:

Ներդաշնակ կդասավորվեն անձնական հարաբերությունները: Լավ կհասկանաք մտերիմներին, հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք նրանց հետ, տանը հոգեբանական հարմարավետության մթնոլորտ կստեղծեք: Լսեք ձեր ինտուիցիային. այն կհուշի՝ երբ է պետք նոր սիրավեպ սկսել:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ձեզ բարդ, բայց շատ հետաքրքիր շաբաթ է սպասվում: Պետք է լուծեք ինչպես մասնագիտական, այնպես էլ անձնական խնդիրները, իսկ մեկ կոնկրետ բանի վրա կենտրոնանալու հնարավորություն միայն երբեմն կունենաք: Շատ դժվար կլինի հանգստություն պահպանելը. ձեզ կնյարդայնացնի շրջապատի անգործությունը կամ վարքը: Կթվա, թե առանց ձեր խորհուրդների մարդիկ պարզապես չեն կարողանում անել այնպես, ինչպես պետք է:

Մտերիմների հետ տարաձայնություններ կարող են սովորականից հաճախ ծագել, բայց դուք կփորձեք ամեն ինչ հնարավորինս արագ հարթել: Երբեմն դրա համար ստիպված եք լինելու լուրջ զիջումների գնալ, բայց դրանց համար չեք զղջա:

Շաբաթվա վերջին ստեղծված իրավիճակի շուրջ հանգիստ մտորելու ու եզրակացությունների գալու հնարավորություն կունենաք: Սա կշռադատված դատողությունների, սեփական հնարավորությունները ճիշտ գնահատելու ժամանակահատված կլինի: 


Loading...

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հաջողությունների կհասնեք գործընկերների, ընկերների ու կոլեգաների աջակցության շնորհիվ: Երբ ինքնուրույն եք գործում, հաղթանակներ տոնելն ավելի բարդ է լինում, չնայած՝ բավականաչափ խիզախություն ու վճռականություն կունենաք նույնիսկ ամենաազդեցիկ թշնամու հետ մենամարտի բռնվելու համար:

Անձնական կյանքում կարող են մեծ փոփոխություններ տեղի ունենալ: Եթե ուզում եք խուսափել տհաճ անակնկալներից, աշխատեք հետ կանգնել չմտածված արարքներից, վիրավորական ու երկիմաստ արտահայտություններ չանել ու ընդհանրապես ձեզ սառնասիրտ ու խելամիտ պահել, որքանով որ դա հնարավոր է ոչ միանշանակ իրավիճակներում:

Խորհուրդ է տրվում հետևել ինտուիցիայի հուշումներին, քանի որ հենց դրանք կօգնեն ձեզ խուսափել վտանգավոր իրավիճակներից ու ճակատագրի հարվածներից: Նկատի առեք, որ լավ է չպայքարել պայմանների դեմ, այլ փորձել օգտվել այն հնարավորություններից, որոնք դրանք կբացեն ձեր առաջ:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հնարավորություն կունենաք հաջողության հասնել կոմերցիոն գործունեության մեջ: Ձեր ինտուիցիան սուր կլինի, որի շնորհիվ միշտ կիմանաք, թե ինչը շահույթ կբերի, իսկ ինչը ոչ, նույնիսկ եթե դա չկարողանաք տրամաբանորեն բացատրել: Հատուկ ուշադրություն է պետք դարձնել արտասահմանյան ու միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությանը. հենց այդտեղ են ձեզ ամենագրավիչ հեռանկարները սպասվում: Հնարավոր է տեղափոխություն:

Շաբաթը շատ բարենպաստ կլինի ֆինանսական տեսանկյունից, հնարավոր են դրամական մուտքեր: Այս շրջանի ներդրումները շատ շահութաբեր կլինեն:

Ունակ կլինեք լուծել ցանկացած բարդության խնդիր: Մտածեք լրացուցիչ կրթություն ստանալու մասին. արագ կյուրացնեք այն ինֆորմացիան, որը կարող է ձեզ պետք գալ:

Հուզական դաշտը ներդաշնակ կլինի, ինքներդ ձեզ հետ հաշտ կլինեք, շրջապատողների հետ էլ հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք: Շաբաթը հարմար է կյանքում գլոբալ փոփոխություններ անելու համար, բայց դրանք նախաձեռնել կարելի է միայն այն դեպքում, եթե իսկապես պատրաստ եք: Շտապելու անհրաժեշտություն չկա:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շաբաթվա սկիզբը շատ արդյունավետ շրջան է: Ունակ կլինեք գլուխ հանել ամենատարբեր խնդիրներից, այդ թվում՝ չափազանց բարդերից, և ո՛չ աջակցության, ո՛չ էլ խորհուրդների կարիք չեք ունենա: Շատ ինքնատիպ գաղափարներ կունենաք, ընդ որում՝ դրանցից մի քանիսը կարող են նվազագույն ջանքերի գնով կյանքի կոչվել: Որոշ Աղեղնավորներ կարևոր նորություններ կստանան:

Շաբաթվա կեսին օգտակար կլինի աշխատանքի վրա կենտրոնանալը. այստեղ հնարավոր է մեծ բեկում: Թուլանալ չի կարելի. պետք չէ հույսը դնել հաջողակ լինելու վրա:

Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ չպլանավորված, անսպասելի: Չի բացառվում ավելի վաղ արված աշխատանքի դիմաց պարգև ստանաք: Հնարավոր են գրավիչ գործնական առաջարկներ, նշանի որոշ ներկայացուցիչներ էլ ավելի պատվաբեր ու բարձր վարձատրվող աշխատանքի կանցնեն:

Անձնական տեսանկյունից բարենպաստ կլինի շաբաթվա վերջը: Այդ հատվածը հարմար է նաև ցանկացած պլան կյանքի կոչելու համար: Միակ բանը, որ ձեզանից պահանջվում է, ձեր արարքների վրա հատուկ ուշադրություն չհրավիրել:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Արդյունավետ, հետաքրքիր, հաճելի շաբաթ է: Կողքին կլինեն մարդիկ, ովքեր պատրաստ կլինեն օգնության հասնել, այնպես որ՝ նույնիսկ եթե դժվարություններ առաջանան, դրանցից կկարողանաք արագ գլուխ հանել: Հնարավորություն կունենաք դրսևորել առաջատարի ձեր հատկանիշները, ինչ-որ միջոցառման կազմակերպիչը դառնալ: Հնարավոր են մտքի անսպասելի փայլատակումներ, ձեր գաղափարները փայլուն կլինեն ու համընդհանուր աջակցություն կստանան:

Կուրախացնի ֆինանսական գործերի վիճակը: Կարող եք գործարքներ կնքել, այդ թվում՝ խոշոր գործարքներ ու կարևոր փաստաթղթեր ստորագրել:

Շաբաթը հարմար է ուղևորությունների համար՝ ինչպես գործնական, այնպես էլ անձնական: Տանից հեռու հնարավոր են հետաքրքիր ծանոթություններ, որոնք ձեզ վրա մեծ տպավորություն կթողնեն:

Այս շաբաթ ուժեղ կլինի անցյալին վերադառնալու միտումը: Նշանի շատ ներկայացուցիչներ կվերականգնեն հին կապերը, կվերադառնան նախկին սովորույթներին:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Մեծ հաջողությունների հասնելու շանս ունեք: Ճիշտ է, դրա համար գործերին պատասխանատու վերաբերմունք ու ինքներդ ձեր հանդեպ պահանջկոտություն է պետք: Ինչքան շուտ սկսեք պայքարել ձեր թուլությունների դեմ, այնքան լավ: Հաջող կլինեն գործնական ուղևորությունները, հեռավոր գործուղումները: Ժամանակ ու ուժեր մի խնայեք գործընկերների հետ հարաբերություններն ամրապնդելու համար. հիմա հենց նման համագործակցությունը արդյունավետ կլինի:

Շաբաթվա երկրորդ կեսին էներգիայով լի ու վճռական կլինեք: Դրա հետ միասին ակտիվ կլինեք այնտեղ, որտեղ դա կպահանջվի, սակայն երբեմն ձեզ մտերիմների հետ կոպիտ կպահեք: Փափկեք, քանի որ դա կօգնի խուսափել շատ տհաճ իրավիճակներից:

Կյանքի հանդեպ ձեր հայացքների, շրջապատի հետ հարաբերությունների մեջ շատ բան կփոխվի: Պատրաստ եղեք անակնկալների, աշխատեք օբյեկտիվ գնահատել տեղի ունեցող ցանկացած իրադարձություն: Սա արժեքավոր դասերի, կարևոր կենսափորձ ստանալու օր է:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շաբաթը կապված կլինի կարևոր կենսափորձ ստանալու ու ձեզ շրջապատող մարդկանց, վերջին շրջանի իրադարձությունների հետ տեղի ունեցող փոփոխությունների հետ: Հատկապես հեշտ կլինի հակառակ սեռի հետ լեզու գտնելը. նրանք ձեզ կես խոսքից կհասկանան:

Հաջող կլուծվեն ֆինանսական հարցերը: Հետևեք, որ ձեր գործերը հրաշալի վիճակում լինեն, չվճարված հաշիվներ մի թողեք:

Ակտիվ մասնակցություն կունենաք հասարակական գործունեությանը, կօգնեք մարդկանց, որոնք դրա կարիքն ունեն: Կհաջողվի իրագործել նույնիսկ ամենահամարձակ պլանները. կարևոր է միայն, որ դրանք ուղղված լինեն ոչ միայն ձեր ցանկությունների իրագործմանը, այլև ինչ-որ բարձր նպատակների հասնելուն:

Շաբաթը բնութագրվում է բարձր ընկալունակությամբ, որի շնորհիվ հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք մտերիմ մարդկանց հետ, նրանց հեռու կպահեք զուր ապրումներից ու տագնապներից: Կարող եք նոր ծանոթություններ հաստատել, չի բացառվում ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը: Հնարավոր է՝ կարգավորվեն հին կոնֆլիկտները:

Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 2304 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/4