ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Սեպտեմբերի աստղագուշակը
Բաժին: Ամսվա | Դիտումներ: 4142 | 15:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Դուք պետք է գործեք: Ողջ ամսվա ընթացքում հիշեք սրա մասին. լավ ժամանակների սպասելը սխալ ռազմավարություն կլինի: Հիմա պետք է փորձեք փոխել իրավիճակն ու այն առնեք ձեր վերահսկողության տակ: Եթե ջանքեր գործադրեք, դա ձեզ մոտ կստացվի: Սխալ կլինի համախոհներից շատ բան սպասելը: Այո, նրանք նախկինի պես ձեր կողմից կլինեն, բայց հիմա ձեզ համար քիչ բան կարող են անել: Բացի այդ, իրավիճակի մասին նրանց պատկերացումները միշտ չէ, որ ճիշտ կլինեն: Իսկ դա նշանակում է, որ սկզբում երկար զրույցներ ու նույնիսկ վեճեր կլինեն և հետո նոր միայն՝ իրական օգնություն: Դա այն չէ, ինչ դուք կուզենայիք: Ավելի հեշտ կլինի ինքնուրույն գործելը:

Նկատի ունեցեք, որ համեմատաբար բարենպաստ շրջանը կձգվի մինչև սեպտեմբերի 20-ը: Հետո ամեն ինչ բարդանալու է: Դա նշանակում է, որ կարևոր գործերը, ուղևորությունները, հանդիպումներ լավ է պլանավորել ամսվա առաջին կեսի համար: Գործեր ասելով նկատի ունենք ոչ միայն աշխատանքը, այլ նաև անձնական կյանքը, առողջության հետ կապված հարցերը և այլն:

Սեպտեմբերի վերջին պետք է հիշեք, որ կարևոր է չվնասել ինքներդ ձեզ ու խնդիրներ չստեղծել: Եթե ինքներդ ձեզ ու մտերիմներին հոգատարությամբ վերաբերվեք, այդ իսկապես բարդ շրջանը ձեզ համար կանցնի առանց մեծ կորուստների:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Չնայած նրան, որ երբեմն ստիպված եք լինելու հուզվել, գլխավորը հերքել չի կարելի՝ սեպտեմբերը բավականին հաջող է լինելու: Եվ այնքան հաջող, որ որոշ Ցուլեր հանգստանալու, խենթություններ, փոքրիկ հիմարություններ անելու համար  թուլացած, հանգիստ տրամադրություն կունենան, ինչի կարիքը այնքան շատ էր զգացվում ամռանը: Զբաղվելու շատ բաներ կունենաք ու չեն լինի առաջադրանքներ, որոնք չուզենաք լուծել: Երբեմն բարդ խնդիրներ կառաջանան, բայց դրանք կոգևորեն ձեզ, այլ ոչ թե կնյարդայնացնեն: Բացի այդ, շատ բաներ ձեզ ավելի հեշտ կտրվեն, քան մյուսներին: Քանի դեռ մյուսները անորոշության մեջ են, դուք հաջողության կհասնեք ու ձեզ հերոս կզգաք, իսկ դա հաճելի կլինի:

Ձեզ կհետևեն և շատ ուշադիր: Ամսվա վերջին ձեզ հետևող մարդիկ անձնական կամ գործնական բնույթի հետաքրքիր առաջարկներ կանեն: Սկզբում դուք խուճապի կմատնվեք, բայց հետո կհամաձայնեք ու չեք զղջա ձեր որոշման համար:

Որոշ դժվարություններ կարող են ծագել այն Ցուլերի մոտ, ովքեր սեպտեմբերին կզբաղվեն մասշտաբային, երկարաժամկետ նախագծերով: Ամիսը բոլոր դեպքերում ավելի հարմար է փոքր գործերի համար: Եթե ձեր պլաններում խոշոր բան կա, աշխատեք խնդիրը մի քանի փուլերի բաժանել: Մեկ ուրիշ պարագայում սկսածը կիսատ չթողնելը շատ դժվար կլինի:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շատ բան հեշտ չի դասավորվի, և լավ է, եթե նախապես տրամադրվեք, որ սեպտեմբերին ստիպված եք լինելու շատ աշխատել: Ամիսը հատկապես բարդ կլինի նրանց համար, ովքեր սովոր են նպատակներին արագ հասնել: Հիմա իրադարձություններն անշտապ կզարգանան, համբերատարության կարիք էլ սովորականից շատ կլինի:

Ամսվա սկզբին տանն ու աշխատավայրում փոքրիկ վեճեր շատ կլինեն: Ամեն անգամ կթվա, որ ամեն ինչ հաջողվել է հարթել, բայց փոխադարձ լարվածությունը կաճի: Սեպտեմբերի վերջին նախկինում համեմատաբար հարթ հարաբերությունները կլարվեն: Որոշ Երկվորյակներ լրջորեն կմտածեն՝ արդյոք արժե շարունակել դրանք: Վերջնական որոշում ընդունել արժե միայն այն ժամանակ, երբ վերագտնեք հանգստությունը: Իսկ դա մինչև ամսվա վերջ հազիվ թե տեղի ունենա:

Սեպտեմբերի երկրորդ կեսը կաշխուժացնի ու նոր հնարավորություններ կբացի: Այն հարմար է վճռական գործողությունների ու վաղուց մտածածին անցնելու համար: Այստեղ կարևոր է ճիշտ պահը բաց չթողնելը:

Հիշեք, որ սեպտեմբերն այն ամիսը չի լինելու, երբ կարող եք հույս դնել, որ ամեն ինչ ինքն իրեն կհարթվի: Ոչինչ չի ստացվի, քանի դեռ լողում եք հոսանքով: Բայց գործի դրված ջանքերը համարյա երբեք զուր չեն անցնի: Ավելին, դրանք դեռ երկար ժամանակ պտուղներ կտան: Փաստացի, հիմա դուք ձեր բարեկեցության համար հիմքեր եք դնում, այնպես որ՝ արժե ջանքեր գործադրել:



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Սեպտեմբերի առաջին կեսը կանցնի հուզմունքի ու անհանգստության մեջ: Շատ Խեցգետինների կթվա, որ իրենց ուժերը հատելու վրա են: Պետք է հավաքեք ձեզ, հակառակ դեպքում ուժեղ ապրումները ինքնազգացողության վատացման պատճառ կդառնան:

Վճռական գործել պետք է սեպտեմբերի կեսին: Եթե ժամանակը զուր չվատնեք, կարող եք հաջողության հասնել աշխատանքի մեջ, ամրապնդել ձեր մասնագիտական կապերը: Անձնական հարաբերություններում դրական փոփոխություններ կլինեն, եթե ժամանակին նախաձեռնող լինեք: Բարենպաստ ժամանակ է ձեր զգացմունքների մասին խոսելու համար:

Սեպտեմբերի 20-ից հետո ամեն ինչ ավելի կհեշտանա ու հետաքրքիր կդառնա: Գործեր կհայտնվեն, որոնք ձեզ իսկապես կգրավեն, նոր հնարավորություններ կբացեն ձեր առաջ: Ամենակարևորն այն է, որ կփոխվի ձեր վերաբերմունքը ինքներդ ձեզ ու շրջապատողների հանդեպ, շատ իրադարձությունների էլ նորովի կնայեք:

Ամսվա վերջին օրերին կարևոր է հանգստություն պահպանելը: Հենց դրա շնորհիվ շատ հարցեր կլուծեք, գլուխ կհանեք այն խնդիրներից, որոնց նախկինում չէիք կարողանում լուծում գտնել: Լավ ժամանակ է հասարակական նախագծերին մասնակցելու համար: Ունակ կլինեք ուրիշների համար շատ օգտակար բաներ անել:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ամսվա սկզբին ամենայն հավանականությամբ ստիպված եք լինելու շտապել: Ձեզ բազմաթիվ գործեր են սպասվում, որոնցից յուրաքանչյուրը յուրովի բարդ կլինի: Լավ նորությունն այն է, որ ամեն ինչում հաջողության հասնելու շանս կա: Բայց դրա համար մի քանի բանի մասին միաժամանակ պետք է մտածեք, կանխագուշակեք իրադարձությունների զարգացումն ու ճիշտ գնահատեք ձեր համախոհներին և մրցակիցներին:

Ավելի ուշ շատ ավելի հանգիստ, բայց միաժամանակ ձանձրալի շրջան կգա: Հարցեր կառաջանան, որոնց միանգամից պատասխան գտնել չի ստացվի: Ձեզանից քիչ բան կախված կլինի և կարող էիք պարզապես թուլանալ ու սպասել, բայց դուք կուզենաք գործել ու առաջ շարժվել: Երբեմն անհասկացողություն առաջ կգա շրջապատողների հետ շփումներում: Այստեղ դուք կպահպանեք ինքնատիրապետումը, իսկ նրանք՝ ոչ: Շատ դժվար կլինի ամենահուզական ծանոթների հետ չկռվելը, բայց հաշտությունը խնդիր չի դառնա:

Սեպտեմբերի 16-ից հետո հատուկ ուշադրություն պետք է դարձնեք գործնական հարաբերություններին: Կարող է թվալ, որ ձեզ թերագնահատում են, քննադատում, ձեզ են վերագրում ուրիշների սխալները: Նման պահերը պետք է հնարավորինս արագ պարզեք, որպեսզի շրջապատողները ձեր մասին վատը չմտածեն:

Սեպտեմբերի վերջին կուժեղանան դրական միտումները, շատ բան ավելի լավ կստացվի, քան առաջ: Հավանական են անսպասելի բացահայտումներ, լավ նորություններ, հաջող գաղափարներ: Ձեր կյանքը դեպի լավը փոխելու շանս կընձեռվի:



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ամսվա առաջին օրերը բարենպաստ են: Դրանք հատկապես լավը կլինեն նրանց համար, ովքեր պատրաստ են իրենց ձևով գործել ու չհետևել մյուսների օրինակին: Չի բացառվում՝ ստիպված լինեք ինքնատիպ որոշումներ ընդունել, քննադատության ու քննարկման արժանանալ: Դուք պարտավոր չեք բացատրել ձեր արարքները, բայց մտերիմներին ավելի լավ է պատմեք, թե ինչու եք գործում այս և ոչ թե այլ կերպ: Դա թույլ կտա խուսափել անհասկացողությունից ու կոնֆլիկտներից և՛ հիմա, և՛ ապագայում:

Մինչև սեպտեմբերի 16-ը կարող եք նշանակալի առաջընթաց արձանագրել նախկինում դժվարությամբ տրվող աշխատանքի մեջ: Դուք վերջին ժամանակներս շատ բան եք սովորել: Հիմա կարող եք կիրառել ձեր գիտելիքները, միաժամանակ կյանքի կոչել այն գաղափարները, որոնք դեռևս միայն ձեզ են հեռանկարային թվում: Կարող եք գլուխ հանել նաև առանց աջակցության, ձեր ուժերի սահմաններում կլինի մտածածն ինքնուրույն կյանքի կոչելը: Բայց դա չի նշանակում, որ ձեզ ոչ ոք չի օգնելու: Դուք կարող եք համագործակցել համակրելի մարդկանց հետ և գործ չունենալ մնացածների հետ:

Ամսվա երկրորդ կեսին առաջին պլանում կհայտնվեն անձնական գործերը: Հենց դրանք ամենակարևորը կլինեն: Հնարավոր են մտերիմների հետ անհասկացողության պահեր, նույնիսկ լուրջ կոնֆլիկտներ: Ամեն ինչից կկարողանաք գլուխ հանել, բայց ձեզ համար դժվար կլինի համբերատար լինելը, ինքնատիրապետումը պահպանելը: Հնարավոր են դժվարություններ ֆինանսական ոլորտում, երբեմն դրանց պատճառն այն կլինի, որ ժամանակին չափազանց շատ եք ծախսել:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ողջ սեպտեմբերը բավականին բարենպաստ է, բայց ամսվա առաջին կեսը երկրորդից մի փոքր բարդ կլինի: Բացի այդ, մինչև սեպտեմբերի 20-ը լավ է զբաղվել մանր գործերով, որոնք թույլ են տալիս արագ անհրաժեշտ արդյունքի հասնել, իսկ հետո նոր միայն կարող եք անցնել ինչ-որ ավելի մասշտաբային բանի:

Մինչև սեպտեմբերի 10-ը արժե զգույշ լինել սեփական գաղափարների հետ, հատկապես եթե դրանք ձեզ փայլուն են թվում: Դուք սեփական մտահղացումները քննադատորեն գնահատել չեք կարողանա, չեք տեսնի դրանց թույլ կողմերը: Ավելի հավանական է ուրիշ բան. դուք ինչ-որ կասկածելի գործի մեջ կներքաշվեք, ձեզ վրա պարտականություններ կվերցնեք, որոք դժվարությամբ կկատարեք: Շատ կարևոր կլինի հարաբերություններին ընտրողաբար մոտենալը: Խոսքը և՛ անձնական, և՛ գործնական հարաբերությունների մասին է: Ձեզ իրենց ներկայությունը կպարտադրեն մարդիկ, որոնց հետ ոչ մի դեպքում չարժե գործ ունենալ:

Սեպտեմբերի 12-ից հետո արժե հատուկ ուշադրություն դարձնել ձեր հուզական վիճակին: Դուք հակված կլինեք դեպրեսիայի, մռայլ հայացքով կնայեք կյանքին: Ձեզ լրջորեն կվշտացնեն այն բաները, որոնց մեկ ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի:

Ամսվա վերջը ձեզ համար հաճելի անակնկալներ է պատրաստում: Այդ հատվածում հնարավոր են դրական փոփոխություններ կյանքի բոլոր ոլորտներում, իսկ դուք կարող եք փորձարկումներ անել ու նախաձեռնող լինել:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Կգերակշռի դրական միտումների ազդեցությունը: Սեպտեմբերն անլուծելի խնդիրներ չի բերի, իսկ խոչընդոտները կկարողանաք հաղթահարել: Ընկերները հաճախ կօգնեն ձեզ, իսկ դուք՝ նրանց: Շատ բան է խոսում այն մասին, որ նպատակներին հասնելու համար օգտակար ու շահավետ է համախոհների հետ միավորվելը, այլ ոչ թե միայնակ պայքարելը:

Հնարավոր են հաջողություններ այնտեղ, որտեղ երևակայություն, հնարամտություն ու կրթվածություն է պետք: Ձեզ պետք կգան նախկինում համարյա պատահաբար ստացած գիտելիքները: Ի դեպ, ձեր աշխարհայացքը շատերին հաճելիորեն կզարմացնի ու ձեզ լրացուցիչ գրավչություն կհաղորդի: Չի բացառվում՝ ձեր հանդեպ հարգանքով լցվեն մարդիկ, ովքեր սովորաբար բոլորին բարձրից են նայում:

Ողջ ամսվանից բացասական իմաստով կտարբերվի նրա վերջին շաբաթը: Այդ հատվածում կարող են ֆինանսական դժվարություններ ծագել: Չեն բացառվում խնդիրները շփման մեջ: Սովորականից հաճախ պետք է ինչ-որ մեկի դեմ պայքարեք ու պաշտպանեք ձեր հետաքրքրությունները: Դուք ուրախ կլինեիք ժամանակն ավելի հանգիստ անցկացնել, բայց նման հնարավորություն հազիվ թե ընձեռվի:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Մինչև սեպտեմբերի 17-ը ծանր է լինելու, իսկ ժամանակ առ ժամանակ՝ նույնիսկ շատ ծանր: Որոշ Աղեղնավորների համար սեպտեմբերի սկիզբը ամրության իսկական փորձություն կդառնա: Պետք է հիշեք, որ լավ մտածված գործողություններն ավելի լավ արդյունք են տալիս, քան հույզերի ազդեցության տակ գործածները: Ինքներդ ձեզ ժամանակ տվեք իրավիճակից գլուխ հանելու համար. երբ ինֆորմացիան բավարար լինի, իրավիճակից էլ ելք կգտնվի:

Շրջապատողների հետ հարաբերությունները լարված կլինեն: Կարող է թվալ, որ ձեզ հատուկ հանում են հավասարակշռությունից, բայց դա այդպես չէ: Խոսքն ավելի հաճախ պարզապես հասարակ անհասկացողության կամ ձեզ աջակցելու չստացված փորձերի մասին կլինի:

Ամսվա երկրորդ կեսն առաջինից լավն ու հետաքրքիր կլինի: Այո, այն գործերով հագեցած կլինի, բայց դրանցից յուրաքանչյուրն իսկապես կգրավի ձեզ: Բացի այդ, կարող եք ծանոթանալ մարդկանց հետ, որոնք ունակ են ձեզ վարակել իրենց ոգևորվածությամբ ու մղել հերոսությունների: Այստեղ հնարավոր է և՛ ընկերական, և՛ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ:

Ձեզ ավելի ակտիվ ու առույգ կզգաք, քան նախկինում: Ամսվա վերջը հարմար է սեփական առողջության մասին հոգ տանելու համար: Կարող եք ազատվել վնասակար սովորույթներից, բուժիչ պրոցեդուրաներ անցկացնել:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Սեպտեմբերին հեշտ ու հասարակ կլինի միայն երբեմն, հետաքրքիր՝ համարյա միշտ: Ամիսը որպես ստուգարք ընկալեք. նրա վերջին ձեր ու մյուսների մասին շատ բան կիմանաք: Ձեզ պետք կգա այն, ինչ հասցրել եք սովորել նախկինում: Բայց օգտակար կլինի միայն ստուգված ինֆորմացիան: Նրանք, ովքեր սովոր են մարդկանց խոսքին հավատալ, կարող են անհարմար վիճակում հայտնվել կամ ավելի լուրջ խնդիրների բախվել:

Շատ անհարթ կլինեն շրջապատողների հետ հարաբերությունները: Ձեզ մեկ բոլորի ընկերը կզգաք, մեկ՝ համարյա վտարված: Որոշ Այծեղջյուրներ կբախվեն մտերիմների անհասկացողությանը. դա լուրջ փորձություն կդառնա նրանց համար:

Աշխատեք ավելի շատ ժամանակ անցկացնել նրանց հետ, ումից կարող եք ինչ-որ բան սովորել և մաս-մաս հավաքեք ինֆորմացիան: Գործերում հաջողության հասնելու համար պետք է շատ բան իմանաք ու օգտակար կապեր ձեռք բերեք: Վատ մի զգացեք ձեր մասին հիշեցնել այն մարդկանց, որոնց ժամանակին կարևոր ծառայություններ եք մատուցել:

Ամսվա երկրորդ կեսին հետևեք ձեր հուզական վիճակին: Սթրեսը կկուտակվի և եթե միջոցներ չձեռնարկեք, ապա ամսվա վերջին օրերին ձեզ համար շատ դժվար կլինի:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ամսվա սկզբին շատ կարևոր կլինի գործնական ու անձնական հարաբերությունները տարանջատելը: Չի լինի ավելի վտանգավոր բան, քան աշխատանքին կամ բիզնեսին վերաբերող հարցերում համակրանքի ու հակակրանքի վրա հենվելը: Վատ կլինի նաև մասնագիտական հոգսերը տուն բերելը. դա ամենևին չի նպաստի մտերիմների հետ փոխհասկացողության հասնելուն: 

Ավելի ուշ լրիվ նոր գործեր ի հայտ կգան, որոնք կստիպեն ձեզ անջատվել ամեն ինչից ու նորովի նայել սովորական բաներին: Չի բացառվում՝ տեսնեք այն սխալները, որոնք նախկինում գործել եք անուշադրության պատճառով և դրանք ուղղելուց հետո նշանակալիորեն մոտենալ նպատակին: Սեպտեմբերի կեսը հարմար է աշխատանքի համար. այստեղ հաջողությունների կհասնեք, որոնք կոգեշնչեն ձեզ: Իսկ ահա անձնական հարաբերություններում ամեն ինչ չէ, որ հասկանալի կլինի, իսկ դա կստիպի հուզվել:

Սեպտեմբերի վերջին հնարավոր է իսկական բեկում գործերում, նշանակալի ու արագ առաջընթաց: Բայց պետք է շատ վճռական ու արագ գործեք: Չի բացառվում՝ ստիպված լինեք հավանության չարժանացած որոշումներ ընդունել, ձեր հետևից այրել կամուրջները, ռիսկի դիմել: Աստղերը ձեր կողմից կլինեն, բայց մարդկանց աջակցությունն էլ ավելորդ չէր լինի:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ձեզ բավականին անհարմար կզգաք, երբեմն կկասկածեք, որ կարող եք հաղթահարել սեպտեմբերի բերած փորձությունները: Բայց դրական միտումների ազդեցությունը բավականին ուժեղ է. դա կզգան նույնիսկ նրանք, ովքեր սովորաբար հակված են իրադարձությունները մռայլ լույսի ներքո տեսնել:

Ամսվա սկզբին հնարավոր են հետաքրքիր առաջարկներ՝ կապված աշխատանքի, երկարատև համագործակցության հետ: Պետք չէ շտապել. սպասելու դեպքում կարող եք ամենաշահավետ պայմաններին հասնել; Չի բացառվում՝ վերականգնեք անձնական հարաբերությունները, որոնք ավարտվել էին ոչ ձեր նախաձեռնությամբ, այլ անբարենպաստ պայմանների ազդեցությամբ:

Ամսվա կեսը նվիրված կլինի փոքրիկ տարաձայնությունների կարգավորմանը: Հաճախ դրանք ձեզ անձնապես չեն էլ վերաբերվի, այլ պարզապես կհաշտեցնեք կռվողներին, տարբեր մարդկանց կօգնեք ընդհանուր լեզու գտնել իրար հետ: Դա շատ օգտակար զբաղմունք կլինի:

Սեպտեմբերին վերջին տարբեր թեմաներով շատ զրույցներ կլինեն, որոնք ձեզ այնքան էլ հաճելի չեն լինի: Սա այն ժամանակահատվածն է, երբ մի կողմից պետք է պահպանեք ինքնատիրապետումն ու բարեհամբույր տրամադրվածությունը, իսկ մյուս կողմից՝ ամուր, կոշտ լինեք: Մեկ ուրիշը դրանից գլուխ չէր հանի, բայց ձեզ մոտ ամեն ինչ կստացվի:

Բաժին: Ամսվա | Դիտումներ: 4142 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/5