ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Սեպտեմբերի 26-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1141 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Սեպտեմբերի 26-ը կիսում են լուսնային 26-րդ ու 27-րդ օրերը: Լուսինը Առյուծի նշանի տակ է, իսկ 14:36-ից՝ Կույսի: 

Լուսնային 26-րդ օրը, որը ձգվում է մինչև 03:20-ը, վտանգավոր օր է: Մարդիկ վիճում են, էներգիա են վատնում շատախոսության վրա: Հենց այսօր մարդը կարող է վատնել պահուստային ողջ էներգիան: Եթե այսօր տանից դուրս գալիս լիքը տոպրակով կամ դույլերով մարդ տեսնեք, իմացեք, որ կյանքում ճիշտ ուղով եք ընթանում: Բարենպաստ է կյանքի ճանաչողությանը ձգտելը, իրականությանը սթափ գնահատական տալը, դիմակները հանելը: Անբարենպաստ է գերլարվելը, չստուգված նյութի հետ աշխատելը, հանդիպումներ նշանակելը, առանց հանգստի երկար աշխատելը:

Լուսնային 27-րդ օրը, որը սկսվում է 03:20-ից, կապված է ջրի ու ծովային ճամփորդությունների հետ: Սա գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերելու օր է: Բարենպաստ է հանգստանալը, բնության մեջ լինելը, ծովային ճամփորդությունների մեկնելը: Անբարենպաստ է բիզնեսով զբաղվելը, նոր գործեր սկսելը: Օգտակար կլինեն նյարդային լարվածությունը թոթափող պրոցեդուրաները:



Այսօր արևային 10-րդ օրն է: Արեգակը Կշեռքի նշանի տակ է: Սա ինքնավերլուծության, մեդիտացիայի, վախերից ազատվելու օր է: Խորհուրդ է տրվում մոտ լինել բնությանն ու հանգստանալ: Խորհուրդ չի տրվում աղտոտել ջուրն ու դեղեր ընդունել: Օրվա գույներն են կանաչն ու մոխրագույնը: Օրվա թվերն են՝ 20, 41: Նախապատվությունը տվեք հյութերին ու կաթնամթերքին: Երազները կշիռ կունենան: Կարող եք երկար քնել: Լավ նշան կլինի երազում կենդանի ձկներ, պտուղներ, սնկեր տեսնելը: Վատ նշան կլինի կրակ տեսնելը:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1141 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/4