ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Սեպտեմբերի 20-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1026 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Սեպտեմբերի 20-ը կիսում են լուսնային 21-րդ ու 22-րդ օրերը: Լուսինը Ցուլի նշանի տակ է, իսկ 00:57-ից՝ Երկվորյակի:

Լուսնային 21-րդ օրը, որը ձգվում է մինչև 22:16-ը, լավն է խիզախություն դրսևորելու, ինքնակամ զոհաբերության, հեղափոխական վերակառուցումների, նպատակին տանող ճանապարհին համառություն դրսևորելու համար: Սա ակտիվ օր է: Սպորտային մրցումների, եզրակացություններ անելու, քննությունների օր է: Նոր աշխատանքի անցնել էլ խորհուրդ է տրվում հենց լուսնային 21-րդ օրը: Անբարենպաստ է սկանդալներ անելը, միայնակ մնալը, ծանր աշխատանքը միայնակ անելն ու ողջ ուժերն այնտեղ թողնելը:

Լուսնային 22-րդ օրը, որը սկսվում է 22:16-ից, խորհուրդ է տրվում արհեստի հմտություններ ձեռք բերել, կանխատեսումներ անել, սովորել, ուսումնասիրել սեփական արմատները, զբաղվել արխիվային աշխատանքներով: Սովորեցրեք ուրիշներին, նրանց փոխանցեք ձեր փորձը, աշակերտներ պատրաստեք և ինքներդ գիտելիքներ կուտակեք: Անբարենպաստ է ճամփորդելը, նոր գործեր սկսելը, բիզնեսով զբաղվելը, բանակցություններ վարելն ու կապեր հաստատելը:



Այսօր արևային 4-րդ օրն է: Արեգակը Կույսի նշանի տակ է: Օրը բնութագրվում է լարվածությամբ ու ակտիվությամբ: Սա արդար գործի համար պայքարի, ասպետության օր է: Խորհուրդ է տրվում ակտիվ նոր գործեր սկսել, զբաղվել ֆիզիկական աշխատանքով, կարող եք ռիսկի դիմել: Սա պարտքը կատարելու ժամանակ է: Խորհուրդ չի տրվում պասիվ լինել ու հանգստանալ, սպասել երջանիկ պատահականության: Լավ նշանները կապված կլինեն մետաղի հետ: Լավ նշան կլինի նաև, եթե ափսե կոտրվի: Օրվա գույներն են կարմիրն ու վարդագույնը: Աններդաշնակ կլինեն կանաչի բոլոր երանգները: Օրվա թվերն են՝ 15, 39, 40, 46: Նախապատվությունը տվեք կծու ուտեստներին: Ալկոհոլն անցանկալի է: Երազում մարտեր տեսնելը թշնամու հետ խնդիրների շուտափույթ լուծում են կանխատեսում: Լավ կլինի, եթե երազում ձեզ ակտիվ տեսնեք:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1026 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/3