ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Սեպտեմբերի 14-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1207 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Սեպտեմբերի 14-ը կիսում են լուսնային 15-րդ ու 16-րդ օրերը: Լուսինը Ձկների նշանի տակ է:

Լուսնային 15-րդ օրը, որը ձգվում է մինչև 20:32-ը, մարմնական գայթակղությունների օր է: Պետք է չափավոր լինեք: Օգտակար կլինի արդարությունը պաշտպանելը: 15-րդ լուսնային օրը տեսած երազը ողջ ամսվա համար կշիռ կունենա: Այսօր լավ նշան կլինի շունը, նույնիսկ հաչող շունը: Բարենպաստ է համեստ լինելն ու ծուլության դեմ պայքարելը: Անբարենպաստ է կռվելը, նվերներ ընդունելը, ընտանեկան խնդիրները լուծելը: Նախապատվությունը տվեք ճապոնական խոհանոցին, խուսափեք խնձոր ուտելուց: Այսօր կսրվեն ֆոբիաները: Վնասվածքների տեսանկյունից էլ վտանգավոր օր է:

Լուսնային 16-րդ օրը, որը սկսվում է 20:32-ից, ամենամաքուր օրերից մեկն է, երբ ագրեսիվությունը, նախանձն ու չարությունը դեպի անկում կտանեն: Սա ապագա աշխատանքների համար նախագծեր մշակելու օր է: Բարենպաստ է մաքրությամբ և այլ օգտակար գործերով զբաղվելը, հաշվետվություններ կազմելը, մարդկանց հետ շփվելը, ֆիզիկական վարժություններ անելն ու ինքնակատարելագործմամբ զբաղվելը: Պետք է հանգիստ ու չափավոր լինեք: Անբարենպաստ է չարանալը, ագրեսիվ ու նախանձ լինելը, վիճելը: Խուսափեք միս ու սնկեր ուտելուց: Արգելված է թռչունների որսը:



Այսօր արևային 28-րդ օրն է: Արեգակը Կույսի նշանի տակ է: Սա ծանր, գաղտնիքների բացահայտման օր է: Խորհուրդ է տրվում հետևել ձեզ, չտրվել գայթակղություններին: Այսօր ծանրության ու կեղտոտության զգացումները նորմալ երևույթ կլինեն: Մաքրություն արեք ձեր ներսում ու ձեր շուրջը: Խորհուրդ չի տրվում ինչ-որ նոր բան սկսել, պղծել հողը: Խուսափեք սեռական կապերից: Մետաղադրամ գտնելն ու ձեր անունը լսելն այսօր լավ նշաններ կլինեն: Վատ նշաններ կլինեն արյունը, կոտրված հատակը, աստիճանը: Օրվա գույներն են մուգ շագանակագույնը, սևը: Բացասական կլինեն դեղինն ու կարմիրը: Օրվա թվերն են՝ 28, 82, 93: Այսօր հնարավոր են ծանր, սարսափներով լի երազներ:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1207 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/3