/ Աստղագուշակ / Լուսնային / Սեպտեմբերի 13-ի լուսնային-արևային աստղագուշակը
Загрузка...
15.10.2019

Սեպտեմբերի 13-ի լուսնային-արևային աստղագուշակը

Սեպտեմբերի 13-ը կիսում են լուսնային 14-րդ ու 15-րդ օրերը: Լուսինը Ձկների նշանի տակ է:

Լուսնային 14-րդ օրը, որը ձգվում է մինչև 20:18-ը, ֆիզիկական աշխարհում իրական գործողությունների, ինքնակատարելագործման նոր փուլ մտնելու օր է: Ցանկացած կարևոր գործ պետք է տեղափոխել հենց լուսնային 14-րդ օր: Եթե կորցնեք այս օրը, կկորցնեք ողջ ամիսը: Օրվա ընթացքում մելանխոլիան, տխրությունը հաճախ կայցելեն. հիշեք այս մասին: Բարենպաստ կլինի ճամփորդելը, խաղալը, կոմերցիայով ու գլոբալ գործերով զբաղվելը, աշխատանքը փոխելը, կարդալն ու սովորելը, ֆիզիկական աշխատանք անելը: Անբարենպաստ է տեսողությունը ծանրաբեռնելն ու օծանելիք օգտագործելը: Օրվա հիվանդություններն արագ ու հեշտ կանցնեն: Մաքրեք օրգանիզմը թույներից ու մնացորդներից: Հոգեկանն այսօր ծանրաբեռնված կլինի. հնարավոր են տրամադրության անկումներ:

Լուսնային 15-րդ օրը, որը սկսվում է 20:18-ից, մարմնական գայթակղությունների օր է: Պետք է չափավոր լինեք: Օգտակար կլինի արդարությունը պաշտպանելը: 15-րդ լուսնային օրը տեսած երազը ողջ ամսվա համար կշիռ կունենա: Այսօր լավ նշան կլինի շունը, նույնիսկ հաչող շունը: Բարենպաստ է համեստ լինելն ու ծուլության դեմ պայքարելը: Անբարենպաստ է կռվելը, նվերներ ընդունելը, ընտանեկան խնդիրները լուծելը: Նախապատվությունը տվեք ճապոնական խոհանոցին, խուսափեք խնձոր ուտելուց: Այսօր կսրվեն ֆոբիաները: Վնասվածքների տեսանկյունից էլ վտանգավոր օր է:



Այսօր արևային 27-րդ օրն է: Արեգակը Կույսի նշանի տակ է: Սա անկանխատեսելի, կշիռ ունեցող օր է: Անհրաժեշտ է հետևել շփման կանոններին, լինել հոսքի մեջ ու հետևել աշխարհին: Լավ է նայել ընկնող աստղերին ու երազանք պահել: Հյուրասեր եղեք, նվերներ արեք, զբոսնեք: Խորհուրդ չի տրվում աշխատել հողի հետ: Խուսափեք նաև սեռական կապերից: Լավ նշաններ կլինեն ծիածանը, արևային անձրևը, բանալիներ գտնելը: Վատ նշաններ կլինեն հրդեհները, անկումները, կոտրվածքները: Օրվա գույներն են երկնագույնը, բաց կապույտը, ոսկեգույնը: Բացասական կլինեն կանաչն ու շագանակագույնը: Օրվա թվերն են՝ 27, 89, 68: Նախապատվությունը տվեք թեթև, բազմազան կերակուրներին, կաթնամթերքին: Երազները կշիռ կունենան, եթե քնեք բաց երկնքի տակ: Լավ նշան կլինի երազում երկինք տեսնելը:

Նյութը ռուսերեն




Կիսվել սոցցանցերում
loading...

Комментарии 0

avatar
 
Գովազդ
Loading...
Գովազդ
Вход на сайт
Օրացույց
«  Սեպտեմբեր 2019  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Մենք facebook-ում
Հարցում
Գնահատեք կայքը
Ընդամենը - Всего ответов: 199
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Առցանց/Онлайн всего: 20
Հյուրեր/Гостей: 20
Օգտատերեր/Пользователей: 0