ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Սեպտեմբերի 11-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1090 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Սեպտեմբերի 11-ը կիսում են լուսնային 12-րդ ու 13-րդ օրերը: Լուսինը Ջրհոսի նշանի տակ է:

Լուսնային 12-րդ օրը, որը ձգվում է մինչև 19:41-ը, մտքերը մաքրելու, իմաստնության զգացմունքների հանդեպ տարած հաղթանակի օր է: 12-րդ լուսնային օրվա վատ նշանները կլինեն կոտրված սպասքը, թափված հեղուկը: Դրանք տառապանքների, միայնության նշաններ կլինեն: Բարենպաստ է խոստովանություններ ստանալը: Կարող են իրականանալ հին երազանքները: Խորհուրդ է տրվում բարեգործություն անել, նվերներ տալ, աշխատել այգում, շատ ջուր խմել, ներողամիտ ու մարդասեր լինել, բայց չի կարելի թուլանալ: Անբարենպաստ է առևտուր անելը, մոլախաղերով տարվելը, բարկանալը, վիճելը, լաց լինելը: Հնարավորինս քիչ կոպիտ սնունդ, հնարավորինս շատ հեղուկներ օգտագործեք:

Լուսնային 13-րդ օրը, որը սկսվում է 19:41-ից, ինֆորմացիա կուտակելու, կապեր կազմակերպելու, կոնսուլտացիայի դիմելու, անցյալը վերաիմաստավորելու օր է: Օրը բարենպաստ է ուսման, կերակուրներ, տան, տնտեսության համար իրեր պատրաստելու համար: Անբարենպաստ է մեծ գործեր ձեռնարկելը, ճամփորդելը, ստեղծված հարաբերություններում ինչ-որ բան փոխելը: Օրվա հիվանդությունները վտանգավոր կլինեն, բայց այսօր հրաշալի կազդեն դեղերը:



Այսօր արևային 25-րդ օրն է: Արեգակը Կույսի նշանի տակ է: Օրը կապված է ներդաշնակության, հավատարմության հետ: Երեխաներին պաշտպանելու օր է: Խորհուրդ է տրվում լինել տանը, երեխաների հետ, հաշտվել, չխուսափել սիրուց: Սա պարտքերը տալու, ներելու օր է: Օգնեք կարիքավորներին: Խորհուրդ չի տրվում համառել ու նոր գործեր սկսել, բայց կարող եք ուղի նախանշել: Լավ նշանները կապված կլինեն արևի, ջրի, թռչունների ու ծաղիկների հետ: Լավ նշան կլինի գեղեցկության ու ներդաշնակության զգացում ունենալը: Վատ նշաններ կլինեն վերադառնալը, գետնից ինչ-որ բան վերցնելը: Օրվա գույներն են սպիտակը, վարդագույնն ու դեղինը: Օրվա թվերն են՝ 27, 75, 34: Նախապատվությունը տվեք հյութերին, կաթին ու մեղրին, կարագով շիլաներին: Խուսափեք կենդանական սննդից: Երազները կշիռ կունենան, եթե կոնկրետ լինեն և արագ կիրականանան, եթե վառ լինեն:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1090 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/6