ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Քունքերի և քթի խալերի նշանակությունը
Բաժին: Նախանշաններ | Դիտումներ: 3080 | 15:00 Ավելացրեց: Moder-003

Խալերը ամենից սովորական, սակայն միևնույն ժամանակ անսխալ նշաններ են, որոնք օգնում են կանխորոշելու մարդու ապագան:

  • Աջ քունքին խալը խորհրդանշում է բուռն անձնական կյանք, ուշադրություն հակառակ սեռի կողմից, հաջողություններ սիրո մեջ: Այսպիսի մարդկանց կյանքը հարուստ է զանազան, սակայն ոչ միշտ հաճելի ու ուրախ իրադարձություններով:
  • Ձախ քունքին խալը կանխորոշում է վաղաժամ ամուսնություն ու հոգսաշատ կյանք: Այսպիսի նշանը հաճախ ցույց է տալիս չմտածված արարքներ ու որոշումներ: Այս ամենը ապագայում լուրջ տհաճությունների պատճառ կարող է դառնալ, եթե մարդը հեռատես չլինի:
  • Քթի հիմքին խալը ճակատագրից անսպասելի հարվածներ ու ողբերգական իրադարձություններ է կանխատեսում, որի պատճառը հենց տվյալ մարդը կարող է լինել: Այսպիսի մարդուն անսովոր, հետաքրքիր կյանք է սպասում:
  • Քթի աջ կողմի խալը ցույց է տալիս ամուր առողջություն ու հուզումներին դիմակայելու ունակություն: Այսպիսի նշանը նաև ցույց է տալիս, որ մարդն ինքը կհասնի այն ամենին, ինչի մասին երազում է, սակայն դա այնքան էլ հեշտ չի լինի, որքան ինքը կուզենար:
  • Քթի ձախ կողմի խալը խնդիրներ ու դժվարություններ է կանխոշորում անձնական կյանքում: Ամենից հաճախ դա տեղի կունենա այն պատճառով, որ նման մարդը շատ բարդ էություն ունի, որն ամեն մեկը չի կարող հասկանալ:
  • Քթի ծայրին խալ ունեցող մարդուն ողջ կյանքում ուղեկից կլինեն մտերիմների, ընտանիքի անդամների ու ընկերների սերն ու հարգանքը: Դա կօգնի նրան երջանիկ զգալ՝ հաշվի չառնելով աշխատանքային խնդիրներն ու դժվարությունները:
Բաժին: Նախանշաններ | Դիտումներ: 3080 | Ավելացրեց: Moder-003 | Պիտակներ: ֆիզիոգնոմիկա | Վարկանիշ: 5.0/9