ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Փողկապը և տղամարդու բնավորությունը
Բաժին: Հետաքրքիր է | Դիտումներ: 2230 | 22:00 Ավելացրեց: Moder-003

Փողկապը արտահայտում է տղամարդու բնավորությունը, սակայն այն ոչ մի ձևով չի բացահայտում տղամարդուն լիովին... չէ՞ որ պճնանքի այս պարագան տղամարդկանց երբեմն նվիրում են կանայք` թելադրելով բնավորության իրենց նախընտրած գիծը:

Պիսակավոր փողկապ

Այն տղամարդիկ, ովքեր նախընտրում են պտերով, ոլորներով, պիսակներով փողկապներ, նպատակասլաց են և փառասեր. հանդիպելով իրենց երկրորդ կեսին' նրանք նվիրվում են անմնացորդ: Նմանատիպ փողկապներ գերադասում են կրել նրանք, ովքեր ուզում են գրավել շրջապատի ուշադրությունը: Մանր պտերով փողկապները ընտրում են բարեխիղճ աշխատողները և գործի գիտակները:

Գծավոր փողկապ

Տարբեր գծերով փողկապներ նախընտրողները հարաբերություններում հավատարմություն և նվիրվածություն գերադասողշ տղամարդիկ են: Նրանց համար աշխատանքը վեր է ընտանիքից: Փողկապի վրայի խիստ գծերը օգնում են տիրոջը արագ կենտրոնանալ. պատահական չէ, որ գծերով փողկապ կրողները հաջողակ գործարարներ են:

Ծաղիկներով փողկապ

Այս փողկապով տղամարդը ռոմանտիկ և բարեհոգի է. ղեկավարվում է զգացմունքներով և ոչ թե բանականությամբ: Նա հակված է ներդաշնակության, և շրջանցում է տհաճությունները:

Նախշերով փողկապ

Վանդակավոր փողկապով տղամարդը հուսալի գործընկեր է, նրան կարելի է և պետք է վստահել. հումորը և երևակայությունը անբաժանելի են նրանից: Գրեթե ոչ մի հանգամանքում նա չի կորցնում հավասարակշռությունը: Ըստ հոգեբանների' հումորի զգացողությամբ, ինքնավստահ տղամարդիկ գերադասում են վառ նախշերով, «ճչացող» պատկերներով փողկապներ:

Միագույն փողկապներ

Մոխրագույն և սև փողկապներ ընտրում են «անգույն» տղամարդիկ, ովքեր ամեն ինչում սիրում են կարգ ու կանոն, հետևում են օրենքներին, ամենուր ձգտում են լինել «ճիշտ», ինչով էլ նյարդայնացնում են իրենց զուգընկերուհիներին: Բաց միագույն փողկապները վկայում են ճաշակի բացակայության մասին, իսկ եթե վերնաշապիկը մուգ է փողկապից, ապա կրողը աչքի է ընկնում ագրեսիվությամբ:

Փողկապի կապույտը խորհրդանշում է հուսալիություն, մարդամոտություն, ընկերասիրություն: Վառ կարմիրի գերակշռությունը զուգորդվում է տիրոջ էներգետիկ և խանդավառ բնավորության հետ, ով ձգտում է փառքի: Բաց կանաչը խտացնում է կրողի բարձր պահանջմունքները շրջապատի նկատմամբ: Կանայք, ովքեր ցանկանում են «պարուրվել» ընտանեկան ջերմության մեջ, պետք է ուշադրություն դարձնեն մուգ կանաչ և ձիթապտղագույն փողկապ կրող տղամարդկանց վրա:

Բաժին: Հետաքրքիր է | Դիտումներ: 2230 | Ավելացրեց: Moder-003 | Պիտակներ: հետաքրքիր | Վարկանիշ: 5.0/2