ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Փետրվարի 6-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1026 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Փետրվարի 6-ը կիսում են լուսնային 13-րդ ու 14-րդ օրերը: Լուսինը Խեցգետնի նշանի տակ է:

Լուսնային 13-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 13:37-ը, տեղեկատվություն կուտակելու, կապեր կազմակերպելու, ուսման, խորհրդատվության դիմելու, անցյալը վերամշակելու օր է: Օրը բարենպաստ է ուսման, կերակուրներ պատրաստելու, տնտեսության համար իրեր գնելու համար: Անբարենպաստ է մեծ գործեր նախաձեռնելը, ճամփորդելը, հարաբերություններում ինչ-որ բան փոխելը: Օրվա հիվանդությունները վտանգավոր կլինեն, բայց այսօր հրաշալի կյուրացվեն ու կազդեն դեղերը:

Լուսնային 14-րդ օրը, որը սկսվում է 13:37-ից, ֆիզիկական աշխարհում իրական գործողությունների օր է: Ինքնակատարելագործման նոր փուլեր սկսելու ժամանակն է: Այսօր մարդու մոտ երրորդ աչք կբացվի, այնպես որ՝ ցանկացած լուրջ գործի սկիզբ պետք է տեղափոխել լուսնային 14-ր օրվան: Եթե կորցնեք այն, կկորցնեք ամիսը: Բարենպաստ է ճամփորդելը, խաղալը, կոմերցիայով, կարևոր գլոբալ գործերով զբաղվելը, աշխատանքը փոխելը, սովորելն ու կարդալը, ֆիզիկական աշխատանք անելը: Անբարենպաստ է տեսողությունը ծանրաբեռնելը: Օրվա հիվանդություններն արագ ու հեշտ կանցնեն: Խորհուրդ է տրվում օրգանիզմը մաքրել թույներից ու մնացորդներից: Հոգեկանն այսօր ծանրաբեռնված կլինի, հնարավոր են տրամադրության տատանումներ:


Այսօր արևային 23-րդ օրն է: Արեգակը Ջրհոսի նշանի տակ է: Սա սիրո, հնազանդության ժամանակ է: Խորհուրդ է տրվում աշխատել, անընդհատ գործի մեջ լինել, լուրջ իրավաբանական միջոցառումներ անցկացնել: Խորհուրդ չի տրվում նոր իրեր գնել ու զբաղվել տան հարցերով: Օրվա լավ նշանները կապված կլինեն բնության ու բույսերի հետ: Բարենպաստ կլինի դիմակ, դեղին մետաղադրամներ գտնելը: Լավ կլինի նաև, եթե ժամերը փոխեն իրենց ընթացքը: Վատ նշաններ կլինեն որոտը, փոշին, ջուրը, ճյուղերը, արյունը: Օրվա գույնը մոխրագույնն է: Օրվա թվերն են՝ 23, 44: Կերակուրը պետք է լավ բուրի ու թեթև լինի: Հեղուկ քիչ օգտագործեք: Առանց երազների քունը լավ նշան կլինի:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1026 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/8