Գլխավոր » Լուսնային

Փետրվարի 3-ի լուսնային-արևային աստղագուշակը

Загрузка...

Փետրվարի 3-ը կիսում են լուսնային 10-րդ ու 11-րդ օրերը: Լուսինը Ցուլի նշանի տակ է, իսկ 14:28-ից՝ Երկվորյակի:

Լուսնային 10-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 11:49-ը, հոգևոր ինքնուրույնության, բայց ոչ միայնության օր է: Բարենպաստ է լինել ընտանիքի հետ, հանգստանալ, հյուր կանչել հարազատներին, առևտուր անել, գնումներ կատարել, մեծ գործ սկսել: Հեշտ կընթանան տան շինարարության կամ վերանորոգման գործերը: Անբարենպաստ է հատկապես գործնական հարաբերություններին վերջ տալն ու ճամփորդելը: Այսօր նույնիսկ անհույս հիվանդների համար օրը թեթև կանցնի:

Լուսնային 11-րդ օրը, որը սկսվում է 11:49-ից, անվերահսկելի հզորության օր է: Նորեկներին խորհուրդ չի տրվում ինչ-որ բան նախաձեռնել կամ փորձարկել: Կարող եք զբաղվել ձեր մարմնով, զբոսնել, վարժություններ անել: Այսօր ցանկացած բանով զբաղվելիս պետք է զգույշ ու ուշադիր լինել: Բարենպաստ է սկսած գործերն ավարտին հասցնելը, ճամփորդելն ու տեղափոխվելը: Անբարենպաստ է մեծ գործեր սկսելը, առևտուր անելը, վտանգավոր աշխատանքով զբաղվելը, միջատներ սպանելը:


Այսօր արևային 20-րդ օրն է: Արեգակը Ջրհոսի նշանի տակ է: Սա ամենաակտիվ օրերից մեկն է, երբ կարելի է պայքարել արդար գործի համար: Չարը դիմակազերծելու, վախերի դեմ հաղթանակ տոնելու ժամանակն է: Խորհուրդ է տրվում աշխատել մետաղի հետ, տուն կառուցել, գործն ավարտին հասցնել, վերադարձնել պարտքերը: Օրը անգործություն, խորամանկություն ու ծուլություն չի հանդուրժի: Լավ է, եթե կարողանաք ձեր մեջ հաղթահարել կասկածները: Լավագույն օրն է վիրահատությունների համար: Խորհուրդ չի տրվում վնաս տալ բույսերին, խորամանկել, աղտոտել ջուրը: Լավ նշանները կապված կլինեն մետաղի ու էքստրեմալ իրավիճակների հետ: Վատ նշան կլինի կահույքի կոտրվելը: Օրվա գույներն են վառ կարմիրը, դեղինը: Խորհուրդ չի տրվում երկնագույնը: Օրվա թվերն են՝ 20, 27, 68: Սննդի հարցում նախապատվությունը տվեք կծու, կոշտ ուտեստներին, արմատապտուղներին: Ցանկալի չէ ալկոհոլ օգտագործելը: Խուսափեք խոզի մսից, սալից ու քաղցրից: Բարենպաստ կլինեն էքստրեմալ երազները:

баннерная рекламная сеть

2
2020-02-02, 21:00
0
1002

Կարդացեք նաև



Loading...
loading...
Наверх