ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Փետրվարի 2-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1124 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Փետրվարի 2-ը կիսում են լուսնային 27-րդ ու 28-րդ օրերը: Լուսինը Այծեղջյուրի նշանի տակ է:

Լուսնային 27-րդ օրը, որը ձգվում է մինչև 07:10-ը, կապված է ջրի ու ծովային ճամփորդությունների հետ: Սա գիտելիքներ ու կարողություններ ձեռք բերելու օր է: Բարենպաստ է հանգստանալը, մեդիտացիա անելը, բնության մեջ լինելն ու ծովային ճամփորդությունների մեկնելը: Օգտակար կլինեն նյարդային լարվածությունը թոթափող պրոցեդուրաները:



Լուսնային 28-րդ օրը, որը սկսվում է 07:10-ից, նվերների ու բացահայտումների, երկրային գործերի օր է: Բարենպաստ է զբաղվել խոշոր գործերով, իրեր գնել, օգտակար բույսեր տնկել ու բարի մտքեր տարածել: Այսօր պետք է փորձեք բարձր տրամադրության մեջ լինել ու կառավարել հույզերը: Քիչ կարդացեք ու մի ծանրաբեռնեք տեսողությունը:

Այսօր արևային 19-րդ օրն է: Արեգակը Ջրհոսի նշանի տակ է: Մեղքերը խոստովանելու ու սխալներն ուղղելու ժամանակն է: Այսօր կատարած ցանկացած վատ արարք կանդրադառնա սերունդների վրա: Խորհուրդ է տրվում ներել վիրավորանքները: Խոստումներ մի տվեք ու պլաններ մի կառուցեք, մի մերժեք խնդրանքները: Նախապատվությունը տվեք թեթև սննդին: Կշիռ կունենան այն երազները, որոնք առավոտյան մոտ կտեսնեք: Երազում մահացած նախնիներին կամ սրբերի տեսնելը օգնության ու պաշտպանության նշան է:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1124 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/4