ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Փետրվարի 28-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1260 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Փետրվարի 28-ը կիսում են լուսնային 5-րդ ու 6-րդ օրերը: Լուսինը Խոյի նշանի տակ է, իսկ 10:29-ից՝ Ցուլի:

Լուսնային 5-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 09:21-ը, սկզբունքներն ու մարդկանց պաշտպանելու օր է: Կարող եք օրը ճանապարհին անցկացնել: Այսօր պետք է հատուկ ուշադրություն դարձնեք սնվելուն, սոված չմնաք, բայց շատակերությամբ էլ չզբաղվեք: Սննդակարգի հիմքում կաթն ու կաթնաշոռը պետք է լինեն: Ուշադրություն դարձրեք մարսողական համակարգին:

Լուսնային 6-րդ օրը, որը սկսվում է 09:21-ից, սիրո, տիեզերքի էներգիան յուրացնելու օր է: Հնում այս օրը գուշակել են ամպերի օգնությամբ: Եթե երկինքը պարզ կամ ամբողջությամբ ամպերով է պատված եղել, նշանակել է՝ աշխարհը զրկվել է ներդաշնակությունից: Լավ նշան կլինի ամպեր տեսնելն ու մեղեդի լսելը: Բարենպաստ կլինի գողացված կամ կորած իրեր գտնելը: Անբարենպաստ է վատ երազները պատմելը. դրանք կարող են իրականություն դառնալ: Այսօր խոցելի կլինեն վերին շնչառական ուղիներն ու բրոնխները, բայց հիվանդացածներն արագ կառողջանան:


Այսօր արևային 15-րդ օրն է: Արեգակը Ձկների նշանի տակ է: Օրը հարմար է կապերի, հոգեկան ու մարմնական ուժեր ձեռք բերելու համար: Աշխատանքը ուրախություն ու բավարարվածություն կբերի: Խորհուրդ է տրվում զբաղվել տան շինարարությամբ, վերանորոգմամբ կամ մաքրությամբ: Հոգ տարեք բույսերի ու կենդանիների մասին: Կարող եք դեղեր ու թուրմեր պատրաստել: Խորհուրդ չի տրվում ֆիզիկապես լարվել, գործարքներ կնքել, զբաղվել ֆինանսական գործերով, ծառեր կտրել ու որսորդության գնալ: Լավ նշաններ կլինեն պատահաբար անձրևի տակ ընկնելը, ծիածան կամ կայծակ տեսնելը: Վատ նշան կլինի շղթա, ժամացույց, մանր իրեր կորցնելը, լամպի վառվելը: Օրվա գույներն են արծաթագույնը, նարնջագույնը: Բացասական կլինի վառ կանաչը: Օրվա թվերն են՝ 15, 81, 74, 27: Հնարավորինս շատ հյութեր ու մրգեր օգտագործեք: Մի հրաժարվեք քաղցրավենիքից, մեղրից: Չի կարելի գինի խմել: Կշիռ կունենան ինչպես խորհրդանշական, այնպես էլ իրականությանը մոտ երազները:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1260 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/3