ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Փետրվարի 28-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1103 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Փետրվարի 28-ը կիսում են լուսնային 23-րդ ու 24-րդ օրերը: Լուսինը Աղեղնավորի նշանի տակ է, իսկ 09:47-ից՝ Այծեղջյուրի:

Լուսնային 23-րդ օրը, որը ձգվում է մինչև 04:12-ը, չի կարելի անգործության մատնվել: Բարենպաստ է զբաղվել տնային գործերով, կենցաղը կազմակերպելով, մաքրությամբ: Անբարենպաստ է պրովոկացիաներին ու վրեժ լուծելու գայթակղությանը տրվելը:



Լուսնային 24-րդ օրը, որը սկսվում է 04:12-ից, ընտրություն ու եզրահանգումներ անելու, մտքերը մաքրելու օր է: Բարենպաստ է նոր գործեր սկսելը, տուն կառուցելը, հողամասում աշխատելը: Այսօր դրված հիմքերը հետագայում պահուստների ակտիվ օգտագործման կբերեն: Անբարենպաստ է շփման ժամանակ զրուցակցի վրա ճնշում գործադրելը, կոպիտ կատակներ անելը, անգործության մատնվելը, տխրելն ու ճամփորդելը: Օրը պետք է օգտագործել առողջությունն ամրապնդելու համար:

Այսօր արևային 15-րդ օրն է: Արեգակը Ձկների նշանի տակ է: Աշխատանքն այսօր ուրախություն ու բավարարվածություն կբերի: Կարող եք զբաղվել վերանորոգմամբ, կառուցապատմամբ: Հոգ տարեք կենդանիների ու բույսերի մասին: Խորհուրդ չի տրվում ֆիզիկական գերծանրաբեռնվածությունը: Անբարենպաստ է նաև գործարքներ կնքելը, ֆինանսական գործերով զբաղվելը, որսորդությունը: Հնարավորինս շատ մրգեր ու հյութեր օգտագործեք: Հրաժարվեք քաղցրից, մեղրից ու գարեջրից: Հնարավոր են ինչպես խորհրդանշական, այնպես էլ իրական երազներ:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1103 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/2