ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Փետրվարի 26-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1436 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Փետրվարի 26-ը կիսում են լուսնային 3-րդ ու 4-րդ օրերը: Լուսինը Խոյի նշանի տակ է: 

Լուսնային 3-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից 08:56-ը, ակտիվ պայքարի, ագրեսիայի օր է: Պայքարի անսովոր մարդն իր մեջ է պահում էներգիան, կասկածամիտ ու նենգ դառնում: Լավագույն օրն է մարտարվեստով զբաղվելու համար: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, պասիվ ու թույլ լինելը: Օրվա հիվանդն արագ կառողջանա:

Լուսնային 4-րդ օրը, որը սկսվում է 08:56-ից, լավ է անցկացնել միայնության մեջ ու շտապողական որոշումներ չընդունել: Նախ ամեն ինչ ինչպես հարկն է կշռադատեք: Բարենպաստ է առևտուր անելը, ծաղկանոցով զբաղվելը, բնության գրկում զբոսնելը: Կգտնվեն վաղուց կորած իրերը: Օրվա հիվանդությունները ծանր ընթացք կունենան:


Այսօր արևային 13-րդ օրն է: Արեգակը Ձկների նշանի տակ է: Այսօր կբացվեն ապագայի դռները, նոր մակարդակի բարձրանալու ժամանակն է: Խորհուրդ է տրվում զբաղվել երեխաների դաստիարակությամբ, խաղալ, ճամփորդել, զբաղվել աստղագիտությամբ: Կարող եք գործարքներ կնքել: Խորհուրդ չի տրվում ամուսնություն կնքել, կտրուկ վերջ տալ հարաբերություններին: Լավ նշանները կապված կլինեն աստղերի, անունների, թվերի հետ, որոնք իրենց մեջ ինֆորմացիա կպարունակեն: Լավ նշաններ կլինեն առավոտյան բերանում քաղցր համ զգալը, փայլուն իրեր գտնելը: Վատ նշաններ կլինեն խոնավ, քամոտ եղանակը, կոտրված սպասքը: Օրվա գույներն են կարմիրը, յասամանագույնը, սպիտակը: Օրվա թվերն են՝ 33, 128, 1024, 13, 5, 55, 555: Սննդի հարցում չափավոր եղեք, չի կարելի միս ուտել: Կշիռ կունենան այն երազները, որոնք կոնկրետ ինֆորմացիա կկրեն:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1436 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/5