ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Փետրվարի 19-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1111 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Փետրվարի 19-ը կիսում են լուսնային 15-րդ ու 16-րդ օրերը: Լուսինը Առյուծի նշանի տակ է, իսկ 17:46-ից՝ Կույսի:

Լուսնային 15-րդ օրը, որը ձգվում է մինչև 17:24-ը, մարմնական գայթակղությունների օր է, այնպես որ՝ պետք է ձեր մոտ չափավորություն զարգացնեք: Օգտակար կլինի արդարությունը պաշտպանելը: Բարենպաստ է համեստ լինել ու պայքարել ծուլության դեմ: Խորհուրդ չի տրվում վիճել, նվերներ ընդունել, լուծել ընտանեկան խնդիրները: Նախապատվությունը տվեք ճապոնական խոհանոցին ու հատիկավորներին: Խուսափեք խնձոր ուտելուց: Վնասվածքներ ստանալու տեսանկյունից վտանգավոր օր է: Կսրվեն ֆոբիաները:



Լուսնային 16-րդ օրը, որը սկսվում է 17:24-ից, ամենամաքուր օրերից մեկն է: Այսօր դրսևորվող ագրեսիվությունը, նախանձն ու չարությունը դեպի անկում կտանեն: Սա ապագա աշխատանքի համար նախագծեր մշակելու օր է: Բարենպաստ է զբաղվել օգտակար գործերով ու մեծ մաքրությամբ, հաշվետվություններ կազմել, շփվել մարդկանց հետ, ֆիզիկական վարժություններ անել, զբաղվել ինքնակատարելագործմամբ: Հանգստություն ու չափավորություն պահպանեք: Խուսափեք վիճելուց ու ագրեսիայի, նախանձի դրսևորումներից:

Այսօր արևային 6-րդ օրն է: Արեգակը Ջրհոսի նշանի տակ է, իսկ 02:03-ից՝ Ձկների: Սա ներդաշնակության, ներքին հավատը վերականգնելու, կոմպլեքսները հաղթահարելու, կերպափոխության, բարեկամական կապեր հաստատելու օր է: Խորհուրդ է տրվում զբաղվել առողջությամբ ու երեխաներով: Խուսափեք վիրահատություններից: Հնարավորինս շատ հեղուկ օգտագործեք. ջրի մաքրող ու բուժիչ հատկություններն այսօր առավել ուժեղ կլինեն:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1111 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/4