ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Փետրվարի 15-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1467 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Փետրվարի 15-ը կիսում են լուսնային 11-րդ ու 12-րդ օրերը: Լուսինը Երկվորյակի նշանի տակ է, իսկ 17:02-ից՝ Խեցգետնի:

Լուսնային 11-րդ օրը, որը ձգվում է մինչև 12:30-ը, անկառավարելի հզորության օր է: Նորեկներին խորհուրդ չի տրվում ինչ-որ բան նախաձեռնել կամ փորձարկել: Կարող եք զբաղվել ձեր մարմնով՝ զբոսնել, մարմնամարզություն անել: Այսօր ցանկացած գործ անելիս զգուշություն ու ուշադրություն է անհրաժեշտ: Բարենպաստ է սկսած գործերն ավարտին հասցնել, ճամփորդել, տեղափոխվել: Անբարենպաստ է նոր գործեր սկսել, առևտուր անել, վտանգավոր աշխատանքով զբաղվել: 



Լուսնային 12-րդ օրը, որը սկսվում է 12:30-ից, մտքերը մաքրելու, խելամտության զգացմունքների հանդեպ տարած հաղթանակի օր է: Հնարավոր է խոստովանություններ ստանաք, կիրականանան վաղեմի երազանքները: Նվերներ տվեք, ուշադիր եղեք նաև ձեր անձի հանդեպ, մարդասեր ու ներողամիտ եղեք, բայց շատ մի թուլացեք: Խուսափեք առևտուր անելուց, մոլախաղերով տարվելուց, բարկանալուց, վիճելուց ու լաց լինելուց: Կոշտ սնունդ քիչ օգտագործեք ու շատ ջուր խմեք: Հակացուցված է սիրտը ծանրաբեռնելը:

Այսօր արևային 2-րդ օրն է: Արեգակը Ջրհոսի նշանի տակ է: Սա գիտելիքների ու կապերի, ճամփորդությունների օր է: Խորհուրդ է տրվում ազատվել անպիտան ծանոթություններից ու կապերից, նոր հագուստ գնել, հինը փոխարինել նորով: Խորհուրդ չի տրվում զբաղվել տնային գործերով: Խուսափեք ալկոհոլից: Երազները կշիռ կունենան ու բարի կլինեն:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1467 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/7