ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Փետրվարի 15-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1061 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Փետրվարի 15-ը կիսում են լուսնային 21-րդ ու 22-րդ օրերը: Լուսինը Կարիճի նշանի տակ է:

Լուսնային 21-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 00:55-ը, լավն է խիզախություն դրսևորելու, ինքնակամ զոհաբերության, հեղափոխական վերակառուցումների, նպատակին հասնելու ճանապարհին համառություն դրսևորելու համար: Ակտիվ, ստեղծագործ օր է, լավն է սպորտային մրցումների, քննությունների համար: Աշխատանքի նոր վայր տեղափոխվել էլ խորհուրդ է տրվում հենց լուսնային 21-րդ օրը: Սա ընկերության, մարդկանց միավորելու օր է: Անբարենպաստ է սկանդալներ անելը, միայնակ մնալը: Այսօր հեշտությամբ կազատվեք վատ սովորույթներից:

Լուսնային 22-րդ օրը, որը սկսվում է 00:55-ից, տխրության, կյանքի ճանաչողության օր է: Խորհուրդ է տրվում արհեստի հմտություններ ձեռք բերել, կանխատեսումներ անել, սովորել, զբաղվել սեփական արմատների ուսումնասիրությամբ ու արխիվային աշխատանքներով: Սովորեցրեք ուրիշներին, փոխանցեք ձեր փորձը, աշակերտներ պատրաստեք, առատաձեռն եղեք ու գիտելիքներ կուտակեք: Անբարենպաստ է ճամփորդելը, նոր գործեր սկսելը, բիզնեսով զբաղվելը, բանակցություններ վարելը: Կապերն էլ խորհուրդ չեն տրվում:


Այսօր արևային 2-րդ օր է: Արեգակը Ջրհոսի նշանի տակ է: Սա գիտելիքների ու կապերի, ճամփորդությունների, մտքերը մաքրելու օր է: Խորհուրդ է տրվում ազատվել անպիտան ծանոթություններից ու կապերից, նոր հագուստ գնել, հին բաները նորով փոխարինել: Խորուրդ չի տրվում զբաղվել տնային գործերով, կրակ վառել: Լավ նշաններ կլինեն քամին, տերևները, հեռվից եկած հյուրերը, հին ու բարի կապերը վերականգնելը: Շատ լավ նշան կլինի ամբոխի մեջ ձեր անունը լսելը, բայց վատ կլինի, եթե ձեզ ուրիշի անունով դիմեն: Վատ նշանները կապված կլինեն կրակի ու մետաղի հետ: Օրվա գույներն են դեղինը, կանաչակապտավունը, երկնագույնը: Եթե այս գույներին հանդիպեք, համարեք, որ կյանքում ճիշտ ուղի եք ընտրել: Օրվա թվերն են՝ 17, 31, 48: Լավ է, եթե այս թվերին հանդիպում եք հեռախոսահամարների, մեքենաների ու տան համարների տեսքով: Խուսափեք ալկոհոլից: Երազները կշիռ կունենան ու բարի կլինեն:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1061 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/7