ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Փետրվարի 13-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1156 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Փետրվարի 13-ը կիսում են լուսնային 9-րդ ու 10-րդ օրերը: Լուսինը Ցուլի նշանի տակ է, իսկ 12:31-ից՝ Երկվորյակի:

Լուսնային 9-րդ օրը, որը ձգվում է մինչև 11:19-ը, ամեն քայլը լավ կշռադատեք ու գնահատեք: Շատ օգտակար կլինի այն մարդուն ներելը, ով վիրավորել է ձեզ: Օրը բարենպաստ է այգում աշխատելու ու ճամփորդելու համար: Խորհուրդ են տրվում մաքրումը, պասիվությունն ու վերահսկողությունը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը: Հարմար ժամանակ չէ նաև ուսման, խոհանոցում աշխատելու համար: Մի ստեք, մի հպարտացեք: Ոչ ադեկվատ լինելը կարող է խափանել բոլոր նախաձեռնությունները: Որպես կանոն՝ այսօր ակտիվության ցանկացած դրսևորում պատժելի է, նրա հետևանքները վատը կլինեն: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի, ֆոբիաները կսրվեն:



Լուսնային 10-րդ օրը, որը սկսվում է 11:19-ից, հոգևոր ինքնուրույնության, բայց ոչ միայնության օր է: Բարենպաստ է լինել ընտանիքի հետ, հանգստանալ, հյուր կանչել հարազատներին, առևտուր ու գնումներ անել, մեծ գործ սկսել: Հեշտ կընթանան տուն կառուցելու կամ վերանորոգման գործերը: Անբարենպաստ է հարաբերություններին վերջ տալը: Խոսքը հատկապես գործնական հարաբերությունների մասին է: Խորհուրդ չի տրվում նաև ճամփորդել: Այսօր բոլոր հիվանդների համար թեթև օր կլինի:

Այսօր արևային 30-րդ օրն է: Արեգակը Ջրհոսի նշանի տակ է: Սա փայլի, ժամանակի հանդեպ տարած հաղթանակի օր է: Խորհուրդ չեն տրվում ավելորդ խոսակցությունները, ակտիվ գործերը, մեծ մաքրությունը: Նախապատվությունը տվեք սառը կերակուրներին ու կաթնամթերքին: Լավ նշան է երազներ չտեսնելը:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1156 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/7