Պայմանագիր խախտողի կարմա

Загрузка...

Կան այնպիսի մարդիկ, որոնց համար «Մի դատվիր, որ չդատվես» պատվիրանը մեծ կարևորություն ունի և իրենց կյանքում դա իսկապես իրականանում է: Դրանք այն մարդիկ են, որոնք ծնվել են հետևյալ ժամանակամիջոցներից մեկում.

1927 թ. մարտի 5-ից                -    1927 թ. նոյեմբերի 28-ը,
1936 թ. հունվարի 8-ից           -    1936 թ. հոկտեմբերի 4-ը,
1944 թ. նոյեմբերի 14-ից        -    1945 թ. օգոստոսի 8-ը,
1953 թ. սեպտեմբերի 18-ից  -     1954 թ. հունիսի 14-ը,
1962 թ. հուլիսի 16-ից             -    1963 թ. ապրիլի 19-ը,
1971 թ. մայիսի 30-ից             -     1972 թ. փետրվարի 23-ը,
1980 թ. ապրիլի 5-ից              -     1980 թ. դեկտեմբերի 29-ը,
1989 թ. փետրվարի 8-ից       -     1989 թ. նոյեմբերի 3-ը,
1997 թ. դեկտեմբերի 14-ից   -    1998 թվականի սեպտեմբերի 9-ը:

 

Այս մարդկանց հակացուցված է բնավորության այնպիսի բացասական գծեր դրսևորել, ինչպիսիք են հայցամոլությունը, շրջապատողների հետ հարաբերություններում կողմնակալությունը, ամուսնական անհավատարմությունը, երդումների և պայմանագրերի խախտումը, անարդար դատավարությունը, սեփական հստակ կարծիքի բացակայությունը:

Որոշ ժամանակ այսպիսի մարդիկ իրենց մեջ չեն նկատում նման հատկանիշներ, իսկ շրջապատողները դրա շուրջ չեն կարողանում ոչ մի բարի խորհուրդ տալ:

Կատարած մեղքերի դիմաց որպես պատիժ այս մարդիկ ամուսնական կյանքում հսկայական խնդիրներ են ունենում, կյանքում մեծ խնդիրներ են ծագում կապված հասարակական և քաղաքական գործունեության հետ, հաճախ հայտնվում են երկակի, հակասական ու խճճված իրավիճակներում, որոնք տանում են դատաքննությունների: Նրանք պետք է միշտ հիշեն, որ մեղավոր են դառնում հենց այն պահին, երբ սկսում են ապացուցել իրենց անմեղությունը:

Բարձրագույն մակարդակով դրսևորված կարման մարդուն տալիս է պայմանագրերի բոլոր կետերը հստակորեն պահպանելու կարողություն, դատական կարգի թյուրիմացություններ այլևս չեն ծագում: Այնումենայնիվ, նա չպետք է մոռանա, որ արդարությունը շատ նուրբ հասկացություն է և այդ պատճառով ստեղծված իրավիճակը ոչ օբյեկտիվ գնահատական տալու վտանգ կա, հետևաբար սև կարման կարող է դրսևորվել ամենացածր մակարդակով:

Կիսվել սոցցանցերում
0
Добавлено: 2019-11-12, 12:00
0
835
Moder-003

Похожие публикации


loading...

Комментарии (0)

00000

Добавить комментарий


Наверх