ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Ոսկերչական հորոսկոպ
Բաժին: Հին աշխարհ | Դիտումներ: 5949 | 15:00 Ավելացրեց: Moder-003

Այն նաև իտալական է կոչվում: Ի հայտ է եկել Վենեցիայում Միջին դարերում, երբ ոսկերիչները հազվագույտ զարդեր էին ստեղծում հարուստ վաճառականների ու վերնախավի համար:

Հենց ոսկերիչներն էլ կազմում են մի հորոսկոպ, որտեղ համաստեղությունները փոխարինվում են ոսկերչական զարդերով: Ենթադրվում էր, որ եթե քեզ համապատասխան զարդ կրես, այն քեզ անպատճառ հաջողություն կբերի: Նկատի առ սա: Բացի այդ, ճիշտ ընտրված զարդը հրապուրիչ կդարձնի յուրաքանչյուր կախարդուհու:

Ականջողեր /21.03-20.04/

Շատ աշխույժ ես և ուզում ես ամեն ինչ հասցնել: Արագ որոշումներ ես կայացնում, սակայն դրանք իրագործելու համար բավական հետևողական չես:


Մանյակ /21.04-20.05/

Նրբագեղ ու ինքնվստահ ես, երբեք գլուխդ չես կորցնում ու թույլ չես տալիս քեզ հակաճառել:


Ապարանջան /21.05-21.06/

Քո մեծությունն ու ջերմությունը անմիջապես շահում են մարդկանց համակրանքը: Երեկույթների ժամանակ դու շրջապատի ոգին ես:


Մետաղազարդ /22.06-22.07/

Նուրբ ու քնքուշ խառնվածք ունես: Հրաշալի անուրջները փրկում են քեզ առօրյա տաղտուկից:


Շղթա /23.07-23.08/

Բարձր ես գնհատում քո կարիծքը և սիրում ես փայլել շրջապատում: Ոմանք քեզ անհաշտ  ու կռվարար են համարում:


Ակով մատանի /24.08-23.09/

Նպատակասլաց չես: Գերադասում ես մնալ քեզնից բանիմացի ստվերում: Երբեմն ափսոսում  ես բաց թողած հնարավորությունների համար:


Ուլունքներ /24.09-23.10/

Կարողանում ես համախմբել ամենատարբեր մարդկանց և միշտ ժամանակ ես գտնում  ընկերներիդ լսելու համար: Սակայն ավելորդ չէ մտածել նաև քո մասին:


Նշանի մատանի /24.10-22.11/

Ընկերներիդ համար անկանխատեսելի ես: Բայց հոգուդ խորքում քեզ մի փոքրիկ աղջնակ  ես զգում, որը հոգատարության կարիք ունի: Ցույց տուր իսկական էությունդ:


Թևքաճարմանդներ /22.11-22.12/

Բնածին հասարակական գործիչ ես: Անկասկած քեզ հաճախ են խնդրում միջոցառումներ  կազմակերպել: Երբ ուրիշների համար ինչ-որ բան ես անում, մեծ ուրախություն ես ապրում:


Վարսակալ /22.12-21.01/

Համբերությունն ու համառությունը քո գլխավոր արժանիքներն են: Տանել չես կարող  անսպասելի փոփոխությունները, սիրում ես, որ ամեն ինչ լինի սահմանված կարգով:


Կլիպսեր /21.01-20.02/

Չես հավատում այն ամենին, ինչը չունի տրամաբանական բացատրություն: Քո խելքն  ու շրջահայացությունը առաջացնում են շրջապատողների հարգանքը:


Ճարմանդ /20.02-20.03/

Երկչոտությունդ հաճախ խանգարում է քեզ: Բայց չէ որ դու կարող ես շատ բան տալ  ուրիշներին: Մի վախեցիր սիրտդ բաց անելուց

Բաժին: Հին աշխարհ | Դիտումներ: 5949 | Ավելացրեց: Moder-003 | Պիտակներ: հին աշխարհ | Վարկանիշ: 5.0/10