/ Աստղագուշակ / Լուսնային / Օգոստոսի 5-ի լուսնային-արևային աստղագուշակը
Загрузка...
21.09.2019

Օգոստոսի 5-ի լուսնային-արևային աստղագուշակը

Օգոստոսի 5-ը կիսում են լուսնային 4-րդ ու 5-րդ օրերը: Լուսինը Կշեռքի նշանի տակ է:

Լուսնային 4-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 11:28-ը, լավ է անցկացնել միայնության մեջ ու շտապողական որոշումներ չընդունել. նախ ամեն ինչ ինչպես հարկն է կշռադատեք: Բարենպաստ է առևտուր անելը, ծաղիկներ խնամելը, բնության գրկում զբոսնելը: Կգտնվեն վաղուց կորած իրերը: Անբարենպաստ է ծաղիկներ քաղելն ու ծառեր կտրելը: Օրվա հիվանդությունները ծանր ընթացք կունենան:

Լուսնային 5-րդ օրը, որը սկսվում է 11:28-ից, սկզբունքները ու մարդկանց պաշտպանելու օր է: Կարող եք օրը ճանապարհին անցկացնել: Այսօր կարող եք ուտել ամենն, ինչ ուզում եք: Շատ կարևոր է օրվա ընթացքում կուշտ լինելը, բայց չափը մի անցեք ու շատակերությամբ մի զբաղվեք: Ուշադիր եղեք մարսողական համակարգին:



Այսօր արևային 18-րդ օրն է: Արեգակը Առյուծի նշանի տակ է: Սա թեթև ու ուրախ օր է, համարյա տոն: Խորհուրդ է տրվում լինել հասարակության մեջ, հանգստանալ, խաղալ, ուտելիք պատրաստել, տոնել, գինի խմել, նվերներ ստանալ, բայց գնումներ անելը ցանկալի չէ: Օրը լավն է դատական որոշումների ու բողոքարկումների համար: Առողջությունն ամրապնդելու ու բուժվելու ժամանակն է: Այսօր կնքված ամուսնությունը երկար կյանք չի ունենա: Լավ նշաններ կլինեն ծիածանն ու ամառային եղանակը: Տան մոտակայքում մետաղադրամ գտնելը սիրային հաջողության նշան կլինի: Նախապատվությունը տվեք խիստ, մուգ գույներին: Օրվա թվերն են՝ 18, 36: Սննդի հարցում նախապատվությունը տվեք թեթև կերակուրներին, կաթնամթերքին: Խորհուրդ է տրվում ուտել հաճախ ու քիչ-քիչ: 




Կիսվել սոցցանցերում
loading...

Комментарии 0

avatar
 
Գովազդ
Loading...
Բաժիններ
Գովազդ
Вход на сайт
Օրացույց
Մենք facebook-ում
Հարցում
Գնահատեք կայքը
Ընդամենը - Всего ответов: 186
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Առցանց/Онлайн всего: 1
Հյուրեր/Гостей: 1
Օգտատերեր/Пользователей: 0