ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Օգոստոսի 30-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1144 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Օգոստոսի 30-ը կիսում են լուսնային 28-րդ, 29-րդ ու 1-ին օրերը: Լուսինը Առյուծի նշանի տակ է, իսկ 03:57-ից՝ Կույսի:

Լուսնային 28-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 05:55-ը, նվերների, բացահայտումների, երկրային գործերի օր է: Բարենպաստ է զբաղվել խոշոր գործերով, իրեր գնել, օգտակար բույսեր տնկել ու բարի մտքեր տարածել: Այսօր արժե բարձր տրամադրության մեջ լինել, վերահսկել հույզերը: Անբարենպաստ է ծառեր կտրելը, ծաղիկներ պոկելն ու նվիրելը: Հետևեք զարկերակային ճնշմանը, քիչ կարդացեք ու մի նայեք վառ լույսին:

Լուսնային 29-րդ օրը, որը սկսվում է 05:55-ից ու ավարտվում 14:36-ին, ամենավտանգավոր օրերից մեկն է, երբ ցանկացած երազ, ցանկացած կանխատեսում սուտ կլինի: Սա անկումների ու աղետների օր է: Արժե վերջ տալ կեղծ կապերին, մի կողմ վանել կպչուն մարդկանց ու կպչուն մտքերը: Բարենպաստ է պատասխանատու լինելը, տագնապի դեմ պայքարելը, տան ու տնտեսության հարցերով զբաղվելը, չափավոր, հնազանդ լինելը: Անբարենպաստ է նոր գործեր սկսելը: 

Լուսնային 1-ին օրը, որը սկսվում է 14:36-ից և ավարտվում 24:00-ին, հատուկ ուշադրություն է պետք դարձնել ժլատությանն ու զավթողական բնազդներին: Դրանց հաղթահարումը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Կենսական ուժերն այսօր մեծ չեն լինի, այնպես որ՝ խուսափեք ծանրաբեռնվածությունից, ռիսկային գործեր մի նախաձեռնեք, այլ միայն պլանավորեք դրանք: Բարենպաստ է հուզական հանգիստը, պարզապես ընդհանուր հոսանքին տրվելը: Անբարենպաստ է կարևոր գործեր սկսելը, ճամփորդելն ու առևտուր անելը: Սեփական ուժերի ու արարքների սխալ գնահատականը նշանակալի կորուստների կհանգեցնի, եթե շատ ակտիվ գործունեությամբ զբաղվեք: Շատ մի ծանրաբեռնվեք, ալկոհոլ մի օգտագործեք, շատ կծու ու տաք ուտեստներ մի փորձեք: 



Այսօր արևային 13-րդ օրն է: Արեգակը Կույսի նշանի տակ է: Այսօր կբացվեն ապագայի դռները, կգա նոր մակարդակի բարձրանալու ժամանակը: Խորհուրդ է տրվում զբաղվել երեխաների դաստիարակությամբ, խաղալ, ճամփորդել, զբաղվել աստղագիտությամբ: Կարող եք գործարքներ կնքել: Խորհուրդ չի տրվում ամուսնություն կնքել, կտրուկ վերջ տալ հարաբերություններին: Լավ նշանները կապված կլինեն աստղերի, անունների ու թվերի հետ, որոնք իրենց մեջ ինֆորմացիա կկրեն: Փայլուն իրեր գտնելը նույնպես լավ նշան կլինի: Վատ նշաններ կլինեն խոնավ, քամոտ եղանակը, կոտրված սպասքը: Օրվա գույներն են կարմիրը, յասամանագույնը, սպիտակը: Օրվա թվերն են՝ 33, 128, 1024, 13, 5, 55, 555: Սնվելու հարցում չափավոր եղեք: Կշիռ կունենան այն երազները, որոնք կոնկրետ ինֆորմացիա կպարունակեն:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1144 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/6