/ Աստղագուշակ / Լուսնային / Օգոստոսի 26-ի լուսնային-արևային աստղագուշակը
Загрузка...
22.09.2019

Օգոստոսի 26-ի լուսնային-արևային աստղագուշակը

Օգոստոսի 26-ը կիսում են լուսնային 24-րդ ու 25-րդ օրերը: Լուսինը Երկվորյակի նշանի տակ է, իսկ 01:05-ից՝ Խեցգետնի:

Լուսնային 24-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 00:58-ը, ընտրության, եզրահանգումներ անելու, մտքերը մաքրելու օր է: Պետք է ամեն ինչ հստակ ու կարգին անեք, կազմակերպ ու կարգապահ լինեք: Բարենպաստ է նոր գործեր սկսելը, տուն կառուցելը, հողամասում աշխատելը: Անբարենպաստ է զրույցի ընթացքում զրուցակցի վրա ճնշում գործադրելը, կոպիտ կատակներ անելը, անգործության մատնվելը, տխրելն ու ճամփորդելը: 

Լուսնային 25-րդ օրը, որը սկսվում է 00:58-ից, միայնության, կենտրոնացվածության ու երևակայության օր է: Բարենպաստ է հանգստին ու ներդաշնակությանը ձգտելը, զգայունակություն զարգացնելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, ճամփորդելը, խոհեմ ու ռացիոնալ լինելու մասին մոռանալը: 



Այսօր արևային 9-րդ օրն է: Արեգակը Կույսի նշանի տակ է: Օրը կապված է ստեղծագործ պոտենցիալը բացահայտելու հետ: Սա նոր գործեր սկսելու, ճամփորդությունների, առաքելությունների, մարդկանց միավորելու օր է: Ազատվեք հնից ու անպիտանից: Խորհուրդ չի տրվում անզգույշ վարվել հրդեհավտանգ իրերի ու նյութերի հետ: Դռներն ու պատուհանները բացող քամին այսօր լավ նշան կլինի: Վատ նշաններ կլինեն կրակի մարելը, հրդեհները, այրվածքները, ծուխը: Հագուստի մեջ ներդաշնակ կլինեն փայլուն գույները, շագականագույնը, դեղինը: Վատ կլինի կապույտը: Օրվա թվերն են՝ 81, 27, 68: Նախապատվությունը տվեք տաք, արագ յուրացվող ուտեստներին: Երազները կշիռ կունենան, եթե նրանցում մեծ քանակությամբ մարդկանց տեսնեք: Այսօր լավ կլինի ուրախ ու առույգ արթնանաք:




Կիսվել սոցցանցերում
loading...

Комментарии 0

avatar
 
Գովազդ
Loading...
Բաժիններ
Գովազդ
Вход на сайт
Օրացույց
Մենք facebook-ում
Հարցում
Գնահատեք կայքը
Ընդամենը - Всего ответов: 187
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Առցանց/Онлайн всего: 1
Հյուրեր/Гостей: 1
Օգտատերեր/Пользователей: 0