ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Օգոստոսի 25-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1034 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Օգոստոսի 25-ը կիսում են լուսնային 23-րդ ու 24-րդ օրերը: Լուսինը Երկվորյակի նշանի տակ է:

Լուսնային 23-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 00:17-ը, արժե պայքարել վախերի դեմ: Չի կարելի անգործության մատնվել, խուսափեք նաև սիրախաղերից, որոնք ուժերի անկման պատճառ կարող են դառնալ: Այսօր մարդկանց մեջ մեծանում է կռիվների ու արկածախնդրությունների հակվածությունը: Բարենպաստ է զբաղվել տնային գործերով, տունը կահավորելով, մաքրությամբ: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, պրովոկացիաներին ու վրեժ լուծելու գայթակղությանը տրվելը: Այսօր կարող են սրվել սեռական բնույթի խնդիրները:

Լուսնային 24-րդ օրը, որը սկսվում է 00:17-ից, ընտրության, եզրահանգումներ անելու, մտքերը մաքրելու օր է: Պետք է ամեն ինչ հստակ ու կարգին անեք, կազմակերպ ու կարգապահ լինեք: Բարենպաստ է նոր գործեր սկսելը, տուն կառուցելը, հողամասում աշխատելը: Անբարենպաստ է զրույցի ընթացքում զրուցակցի վրա ճնշում գործադրելը, կոպիտ կատակներ անելը, անգործության մատնվելը, տխրելն ու ճամփորդելը: 



Այսօր արևային 8-րդ օրն է: Արեգակը Կույսի նշանի տակ է: Սա հնից, անպիտանից ազատվելու, նոր որակի անցնելու, կերպափոխության, մտքի փայլատակման օր է: Խորհուրդ է տրվում հյուրասեր լինել, նոր ծանոթություններ հաստատել, բանավոր համաձայնություններ կնքել: Օրը լավն է կարճատև ուղևորությունների ու արկածախնդրությունների համար: Խորհուրդ չի տրվում ինչ-որ բան պլանավորել: Երկնքից ընկնող ամեն բան այսօր լավ նշան կլինի: Վատ նշան կլինի կախվածության, ազատ չլինելու զգացումներ ունենալը: Հագուստի մեջ խամրած գույները իրենց կձգեն բացասականը: Նախապատվությունը տվեք վառ, հյութեղ գույներին: Օրվա թվերն են՝ 8, 64, 75: Սննդի հարցում նախապատվությունը տվեք բազմազան կերակուրներին, կարող եք նոր բան փորձել: Երազները կշիռ կունենան, եթե վառ լինեն և եթե դրանք տեսնեք առավոտյան կողմ:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1034 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/4