ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Օգոստոսի 24-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1122 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Օգոստոսի 24-ը համապատասխանում է լուսնային 23-րդ օրվան: Լուսինը Երկվորյակի նշանի տակ է:

Լուսնային 23-րդ օրը արժե պայքարել վախերի դեմ: Չի կարելի անգործության մատնվել, խուսափեք նաև սիրախաղերից, որոնք ուժերի անկման պատճառ կարող են դառնալ: Այսօր մարդկանց մեջ մեծանում է կռիվների ու արկածախնդրությունների հակվածությունը: Բարենպաստ է զբաղվել տնային գործերով, տունը կահավորելով, մաքրությամբ: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, պրովոկացիաներին ու վրեժ լուծելու գայթակղությանը տրվելը: Այսօր կարող են սրվել սեռական բնույթի խնդիրները:



Այսօր արևային 7-րդ օրն է: Արեգակը Կույսի նշանի տակ է: Սա ավանդույթներն ամրապնդելու, սիրո, ստեղծագործ նախաձեռնությունների օր է: Խորհուրդ է տրվում մեծ ստեղծագործ գործեր սկսել, բույսեր տնկել, ուրախանալ, երգել, մաքրել տունը փոշուց ու միջատներից, հնարավորինս քիչ հագուստ կրել ու պահպանել ներքին ջերմությունը: Կարող եք օրը տանից դուրս անցկացնել: Լավ նշաններ կլինեն պտուղների ու բույսերի հետ կապված իրերը, ինչպես նաև տաք ջուրն ու վառ լույսը: Օրվա գույներն են ոսկեգույնն ու դեղինը: Օրվա թվերն են՝ 7, 13, 49, 56: Կաթ ու հյութեր խմեք, կարելի է նաև գինի փորձել: Կշիռ կունենան ու բարի կլինեն պտուղների, բույսերի հետ կապված երազները:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1122 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/4