ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Օգոստոսի 23-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1089 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Օգոստոսի 23-ը կիսում են լուսնային 22-րդ ու 23-րդ օրերը: Լուսինը Ցուլի նշանի տակ է, իսկ 18:33-ից՝ Երկվորյակի:

Լուսնային 22-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 23:47-ը, տխրության, կյանքի ճանաչողության օր է: Բարենպաստ է արհեստի հմտություններ ձեռք բերելը, կանխատեսումներ ու մեդիտացիա անելը, սովորելը, սեփական արմատներն ուսումնասիրելն ու արխիվային աշխատանքեր անելը: Սովորեցրեք ուրիշներին, փոխանցեք ձեր փորձը, աշակերտներ պատրաստեք կամ պարզապես ինքներդ գիտելիքներ կուտակեք: Անբարենպաստ է ճամփորդելը, նոր գործեր սկսելը, բիզնեսով զբաղվելը, բանակցություններ վարելն ու կապեր հաստատելը:

Լուսնային 23-րդ օրը, որը սկսվում է 23:47-ից, արժե պայքարել վախերի դեմ: Չի կարելի անգործության մատնվել, խուսափեք նաև սիրախաղերից, որոնք ուժերի անկման պատճառ կարող են դառնալ: Այսօր մարդկանց մեջ մեծանում է կռիվների ու արկածախնդրությունների հակվածությունը: Բարենպաստ է զբաղվել տնային գործերով, տունը կահավորելով, մաքրությամբ: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, պրովոկացիաներին ու վրեժ լուծելու գայթակղությանը տրվելը: Այսօր կարող են սրվել սեռական բնույթի խնդիրները:



Այսօր արևային 6-րդ օրն է: Արեգակն Առյուծի նշանի տակ է, իսկ 14:01-ից՝ Կույսի: Սա ներդաշնակության, բուժման, ներքին հավատը գիտակցելու, կոմպլեքսների դեմ հաղթանակ տոնելու, կերպափոխության, բարեկամական կապեր հաստատելու օր է: Խորհուրդ է տրվում զբաղվել երեխաներով, հետևել առողջությանը: Ջուրը հատուկ հատկություններ ձեռք կբերի և նրա միջոցով կարող եք օրգանիզմի, արյան, մաշկի մաքրում անցկացնել: Խորհուրդ չեն տրվում վիրահատությունները: Չորությունը, դատարկ դույլերն ու արյունն այսօր վատ նշաններ կլինեն: Լավ նշանները կապված կլինեն ջրի ու թռչունների հետ: Սակայն ջուրն անջատվելը կնախազգուշացնի, որ զրկվելու եք պաշտպանությունից: Օրվա գույնը երկնագույնն է: Բացասական կլինեն կարմիրը, սևը, կանաչը: Օրվա թվերն են՝ 6, 20, 51: Հնարավորինս շատ հեղուկ օգտագործեք:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1089 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/7