ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Օգոստոսի 22-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1072 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Օգոստոսի 22-ը կիսում են լուսնային 21-րդ ու 22-րդ օրերը: Լուսինը Ցուլի նշանի տակ է:

Լուսնային 21-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 23:25-ը, լավն է խիզախություն դրսևորելու, ինքնակամ զոհաբերության, հեղափոխական վերակառուցումների, նպատակին տանող ճանապարհին համառություն դրսևորելու համար: Սա ակտիվ, ստեղծագործ օր է, հարմար է սպորտային մրցումների, քննությունների համար: Նոր աշխատանքի վայր տեղափոխվել էլ խորհուրդ է տրվում հենց լուսնային 21-րդ օրը: Այսօր արժե ակտիվ լինել: Անբարենպաստ է սկանդալներ սարքելը, միայնակ մնալն ու ծանր աշխատանքը միայնակ անելը: Այսօր վնասական սովորույթներից հրաժարվելը համեմատաբար ավելի հեշտ կլինի:

Լուսնային 22-րդ օրը, որը սկսվում է 23:25-ից, տխրության, կյանքի ճանաչողության օր է: Բարենպաստ է արհեստի հմտություններ ձեռք բերելը, կանխատեսումներ ու մեդիտացիա անելը, սովորելը, սեփական արմատներն ուսումնասիրելն ու արխիվային աշխատանքեր անելը: Սովորեցրեք ուրիշներին, փոխանցեք ձեր փորձը, աշակերտներ պատրաստեք կամ պարզապես ինքներդ գիտելիքներ կուտակեք: Անբարենպաստ է ճամփորդելը, նոր գործեր սկսելը, բիզնեսով զբաղվելը, բանակցություններ վարելն ու կապեր հաստատելը:



Այսօր արևային 5-րդ օրն է: Արեգակը Առյուծի նշանի տակ է: Օրը հնազանդություն է պահանջում: Խորհուրդ է տրվում շատ աշխատել: Կարևոր փաստաթղթեր ստորագրելու օր է: Խորհուրդ չեն տրվում սեռական կապերը: Օրվա լավ նշանները կապված կլինեն հողի ու թռչունների թռիչքի հետ: Վատ նշան կլինի կեղտի ու փոշու մեջ կորելը: Օրվա գույներն են վարդագույնն ու դեղինը: Ներդաշնակ չեն լինի վառ, աչք ծակող գույները: Օրվա թվերն են՝ 24, 5, 60, 29: Սննդի հարցում նախապատվությունը տվեք շիլաներին, հատիկավորներին, արմատապտուղներին: Լավը կլինեն կոնկրետ, իրականությանը մոտ երազները:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1072 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/4