ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Օգոստոսի 21-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1049 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Օգոստոսի 21-ը կիսում են լուսնային 20-րդ ու 21-րդ օրերը: Լուսինը Խոյի նշանի տակ է, իսկ 08:36-ից՝ Ցուլի:

Լուսնային 20-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 23:07-ը, բացահայտումների, անկեղծության, կերպափոխությունների, կասկածները հաղթահարելու, պարտքերից ազատվելու օր է: Սա լիդերների ու հռետորների օր է: Բարենպաստ է լինել տանը, զբաղվել կենցաղային գործերով, ընտանիքով, հետևել ավանդույթներին: Անբարենպաստ է ձանձրալի գործերով զբաղվելը: Լուսնային 20-րդ օրվա վտանգները կլինեն հպարտությունն ու գոռոզամտությունը:

Լուսնային 21-րդ օրը, որը սկսվում է 23:07-ից, լավն է խիզախություն դրսևորելու, ինքնակամ զոհաբերության, հեղափոխական վերակառուցումների, նպատակին տանող ճանապարհին համառություն դրսևորելու համար: Սա ակտիվ, ստեղծագործ օր է, հարմար է սպորտային մրցումների, քննությունների համար: Նոր աշխատանքի վայր տեղափոխվել էլ խորհուրդ է տրվում հենց լուսնային 21-րդ օրը: Այսօր արժե ակտիվ լինել: Անբարենպաստ է սկանդալներ սարքելը, միայնակ մնալն ու ծանր աշխատանքը միայնակ անելը: Այսօր վնասական սովորույթներից հրաժարվելը համեմատաբար ավելի հեշտ կլինի:



Այսօր արևային 4-րդ օրն է: Արեգակը Առյուծի նշանի տակ է: Օրը բնութագրվում է լարվածությամբ ու ակտիվությամբ: Սա արդար գործի համար պայքարելու, ասպետության օր է: Խորհուրդ է տրվում ակտիվ նոր գործեր սկսել, զբաղվել ֆիզիկական աշխատանքով, կարող եք ռիսկի դիմել: Պարտքը կատարելու ժամանակն է: Խորհուրդ չի տրվում պասիվ լինել ու հանգստանալ, հույսը դնել երջանիկ պատահականության վրա: Լավ նշանները կապված կլինեն մետաղի հետ, լավ է, եթե ափսե կոտրվի: Դիմահայաց քամին այսօր վատ նշան կլինի: Օրվա գույներն են կարմիրն ու վարդագույնը: Աններդաշնակ կլինեն կանաչի բոլոր երանգները: Օրվա թվերն են՝ 15, 39, 40, 46: Նախապատվությունը տվեք կծու ուտեստներին: Ալկոհոլն անցանկալի է: Երազում մարտեր տեսնելը կնշանակի, որ շուտով լուծվելու են թշնամու հետ կապված խնդիրները: Լավ նշան կլինի երազում ինքներդ ձեզ ակտիվ տեսնելը:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1049 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/5