ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Օգոստոսի 20-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1061 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Օգոստոսի 20-ը կիսում են լուսնային 19-րդ ու 20-րդ օրերը: Լուսինը Խոյի նշանի տակ է:

Լուսնային 19-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 22:52-ը, ծանր ու բավականին վտանգավոր օր է: Այն ռիսկային է թունավորման, մտքի մթագնման տեսանկյուններից: Ինչ-որ մեղքի մեջ մոլորվելով՝ մարդը կարող է դիվային ցանցն ընկնել: Սա միայնակ, ստեղծագործող մարդկանց օր է: Խորհուրդ է տրվում զբաղվել առօրյա գործերով, զբոսնել ու միայնակ ճամփորդել: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, կարևոր որոշումներ ընդունելն ու բանակցություններ վարելը: Օրը կրիտիկական է հոգեպես անկայուն մարդկանց համար:

Լուսնային 20-րդ օրը, որը սկսվում է 22:52-ից, բացահայտումների, անկեղծության, կերպափոխությունների, կասկածները հաղթահարելու, պարտքերից ազատվելու օր է: Սա լիդերների ու հռետորների օր է: Բարենպաստ է լինել տանը, զբաղվել կենցաղային գործերով, ընտանիքով, հետևել ավանդույթներին: Անբարենպաստ է ձանձրալի գործերով զբաղվելը: Լուսնային 20-րդ օրվա վտանգները կլինեն հպարտությունն ու գոռոզամտությունը:



Այսօր արևային 3-րդ օրն է: Արեգակը Առյուծի նշանի տակ է: Խորհուրդ է տրվում տան շինարարություն սկսել, զբաղվել տնային գործերով: Կարող եք ստեղծագործ գործընթացնել, ինչպես նաև դատական գործեր սկսել: Խուսափեք ծախսերից: Խորհուրդ չեն տրվում նաև վիրահատությունները: Ցանկացած կորուստ այսօր վատ նշան կլինի: Աշխատանքը բարեկեցություն ու հարստություն կբերի: Օրվա գույներն են բալագույնը, մուգ կապույտը: Ներդաշնակ չի լինի կանաչը: Օրվա թվերն են՝ 16, 62, 73: Կարող եք ձեզ մի փոքր շատակերություն թույլ տալ, բայց կերեք միայն այն, ինչ ինքներդ եք պատրաստել: Երազները կապված կլինեն նյութական աշխարհի օբյեկտների հետ ու կշիռ կունենան:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1061 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/3