ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Օգոստոսի 18-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1146 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Օգոստոսի 18-ը կիսում են լուսնային 17-րդ ու 18-րդ օրերը: Լուսինը Ձկների նշանի տակ է, իսկ 20:32-ից՝ Խոյի:

Լուսնային 17-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 22:24-ը, ներքին ազատություն ձեռք բերելու, կյանքից ուրախություն ստանալու օր է: Նրա վառ ասպեկտը սերը կլինի, բայց պետք է զգույշ լինեք. անկառավարելի էներգիայի պատճառով այն իր մեջ անակնկալներ կպարունակի: Օրվա արդյունքները կարող են տարբեր լինել. բարձրագույն մակարդակում՝ իդեալական սիրո սկիզբ, իսկ ցածր մակարդակում՝ հարբեցողություն ու կատաղություն: Բարենպաստ է ճամփորդելը, առևտրով ու հաճույք պատճառող գործերով զբաղվելը, սիրելիի հետ շփվելը, տոներ ու տոնական միջոցառումներ կազմակերպելը, զվարճանալը: Անբարենպաստ է միապաղաղ ու ձանձրալի աշխատանքով զբաղվելը, հաշվետվություններ կազմելն ու գերլարվելը: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի: Վնասվածքների տեսանկյունից վտանգավոր օր է:

Լուսնային 18-րդ օրը, որը սկսվում է 22:24-ից, ստի, խարդավանքների, մեքենայությունների օր է: Գաղտնի խոչընդոտներ կառաջանան, կթվա, թե ձեզ ուզում են շեղել ճիշտ ճանապարհից: Այսօր պետք է պայքարեք ձեր վատ մտքերի դեմ, աշխարհին օբյեկտիվ հայացքով նայեք, հրաժարվեք պատրանքներից: Շատ կարևոր կլինի ճիշտ տրամադրվելը: Բարենպաստ է ճամփորդելը, փառասիրության, եսասիրության ու վատ սովորույթների դեմ պայքարելը: Անբարենպաստ է հարբեցողությամբ զբաղվելն ու շատ ծխելը, ինչ-որ բան պլանավորելն ու մարդկանց պիտակավորելը: 



Այսօր արևային 1-ին օրն է: Արեգակը Առյուծի նշանի տակ է: Օրը կապված է ստեղծագործելու, ուրախության հետ, որոնք կհամադրվեն ներքին լրջության, սեփական առաքելության գիտակցման զգացման հետ: Խորհուրդ է տրվում ամսվա պլաններ կառուցել, ստեղծագործ գործընթաց սկսել, նոր սանրվածք անել: Խորհուրդ չի տրվում տխրել, տրվել ձանձրույթին ու շտապել: Կրակ ու կայծակ տեսնելն այսօր բարի նախաձեռնությունների նշան կլինի: Լավ նշան կլինի նաև առավոտյան թռչունների երգը լսելը: Վատ նշաններ կլինեն մարող կրակը, կոտրվող եղունգները: Օրվա գույներն են ոսկեգույնը, մանուշակագույնը, սպիտակը: Ոչ ներդաշնակ կլինեն մուգ ու խամրած գույները: Օրվա թվերն են՝ 21, 72: Այսօր կարող եք կարկանդակներ թխել ու հյուրեր կանչել: Գինի խմեք: Լավ նշան կլինի երազում տոն, լույս ու կրակ տեսնելը:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1146 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/3