ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Օգոստոսի 14-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1045 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Օգոստոսի 14-ը կիսում են լուսնային 13-րդ ու 14-րդ օրերը: Լուսինը Ջրհոսի նշանի տակ է:

Լուսնային 13-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից 21:12-ը, ինֆորմացիա կուտակելու, կապեր կազմակերպելու, ուսման օր է: Օրը բարենպաստ է կերակուր պատրաստելու, ուսման, գիտելիքներ կուտակելու, գնումներ անելու, կենցաղի համար իրեր պատրաստելու համար: Անբարենպաստ է մեծ գործեր ձեռնարկելը, ճամփորդելը, ստեղծված հարաբերություններում ինչ-որ բան փոխելը: Օրվա հիվանդությունները վտանգավոր կլինեն, բայց այսօր շատ լավ կազդեն դեղերը:

Լուսնային 14-րդ օրը, որը սկսվում է 21:12-ից, ֆիզիկական աշխարհում իրական գործողությունների օր է: Սա ինքնակատարելագործման փուլեր սկսելու օր է: Այսօր մարդու մոտ երրորդ աչք կբացվի, եթե նա դրա համար ջանքեր գործադրի: Ցանկացած կարևոր գործ պետք է տեղափոխել լուսնային 14-րդ օրվան: Եթե կորցնեք այս օրը, կկորցնեք ողջ ամիսը: Բարենպաստ է ճամփորդելը, խաղալը, կոմերցիայով ու գլոբալ գործերով զբաղվելը, աշխատանքը փոխելը, սովորելն ու կարդալը, ֆիզիկական աշխատանք անելը: Անբարենպաստ է տեսողությունը ծանրաբեռնելը, օծանելիք օգտագործելը: Հայելուն քիչ նայեք: Օրվա հիվանդություններն արագ ու հեշտ կանցնեն: Խորհուրդ է տրվում օրգանիզմը մաքրել մնացորդներից ու թույներից: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի, հնարավոր են տրամադրության անկումներ:



Այսօր արևային 27-րդ օրն է: Արեգակը Առյուծի նշանի տակ է: Սա անկանխատեսելի ու կշիռ ունեցող օր է: Խորհուրդ է տրվում հետևել շփման կանոններին, գտնվել մարդկանց մեջ ու հետևել աշխարհին: Նայեք ընկնող աստղերին ու երազանք պահեք: Հյուրասեր եղեք, նվերներ արեք, զբոսնեք: Խորհուրդ չի տրվում հողի հետ աշխատանքը: Խուսափեք սեռական կապերից: Լավ նշաններ կլինեն ծիածանը, արևային անձրևը, բանալի գտնելը: Վատ նշաններ կլինեն հրդեհները, անկումները: Օրվա գույներն են երկնագույնը, բաց կապույտը, ոսկեգույնը: Կանաչն ու շագանակագույնը բացասական կլինեն: Օրվա թվերն են՝ 27, 89, 68: Նախապատվությունը տվեք թեթև ու բազմազան սննդին, կաթնամթերքին: Խուսափեք քաղցրից: Երազները կշիռ կունենան, եթե քնեք բաց երկնքի տակ: Լավ նշան կլինի երազում երկինք տեսնելը:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1045 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/3