ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Նոյեմբերի 30-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 976 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Նոյեմբերի 30-ը կիսում են լուսնային 4-րդ ու 5-րդ օրերը: Լուսինը Այծեղջյուրի նշանի տակ է, իսկ 23:13-ից՝ Ջրհոսի:

Լուսնային 4-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 12:20-ը, լավ է անցկացնել միայնության մեջ, շտապողական որոշումներ չընդունել. նախ ամեն ինչ ինչպես հարկն է մտածեք: Բարենպաստ է առևտուր անելը, ծաղկանոցով զբաղվելը, բնության մեջ զբոսնելը: Անբարենպաստ է ծաղիկներ քաղելն ու ծառեր կտրելը: Օրվա հիվանդությունները ծանր ընթացք կստանան:

Լուսնային 5-րդ օրը, որը սկսվում է 12:20-ից, սկզբունքները պաշտպանելու օր է: Կարող եք օրը ճանապարհին անցկացնել: Այսօր պետք է հատուկ ուշադրություն դարձնեք սնվելուն: Ձեզ մի զրկեք ուտելու հաճույքից, բայց շատակերությամբ էլ մի զբաղվեք: Խուսափեք կենդանական սննդից: Ուշադիր եղեք մարսողական համակարգին:


Այսօր արևային 15-րդ օրն է: Արեգակը Աղեղնավորի նշանի տակ է: Օրը հարմար է կապեր հաստատելու, հոգևոր ու մարմնային ուժեր ձեռք բերելու համար: Աշխատանքն ուրախություն ու բավարարվածություն կբերի: Խորհուրդ է տրվում զբաղվել վերանորոգմամբ, պլանավորմամբ ու տան մաքրությամբ: Հոգ տարեք բույսերի ու կենդանիների մասին: Կարող եք դեղեր, թուրմեր պատրաստել: Խորհուրդ չի տրվում ֆիզիկապես լարվել: Գործարքներ մի կնքեք, ֆինանսական գործերով մի զբաղվեք, ծառեր մի կտրեք ու որսի մի գնացեք: Լավ նշան կլինի պատահաբար անձրևի տակ ընկնելը, ծիածան կամ կայծակ տեսնելը: Վատ նշաններ կլինեն ջրի անջատվելը, մանր-մունր իրեր կորցնելը: Վատ նշան կլինի նաև, եթե լամպն այրվի: Օրվա գույներն են արծաթագույնը և նարնջագույնը: Բացասական կլինի վառ կանաչը: Օրվա թվերն են 15, 81, 74, 27: Հնարավորինս շատ հյութեր ու մրգեր օգտագործեք: Մի հրաժարվեք քաղցրավենիքից, մեղրից: Չի կարելի գինի խմել: Կշիռ կունենան և՛ իրական, և՛ խորհրդանշական երազները:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 976 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/6