ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Նոյեմբերի 29-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1002 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Նոյեմբերի 29-ը կիսում են լուսնային 3-րդ ու 4-րդ օրերը: Լուսինը Այծեղջյուրի նշանի տակ է:

Լուսնային 3-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից 11:31-ը, ակտիվ պայքարի, ագրեսիայի օր է: Պայքարի անսովոր մարդն իր մեջ կպահի էներգիան, կասկածամիտ ու նենգ կդառնա: Լավագույն օրն է մարտարվեստով զբաղվելու համար: Կարող եք աշխատել մետաղի հետ: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, պասիվ ու թույլ լինելը: Այսօր հիվանդացածն արագ կառողջանա:

Լուսնային 4-րդ օրը, որը սկսվում է 11:31-ից, լավ է անցկացնել միայնության մեջ, շտապողական որոշումներ չընդունել. նախ ամեն ինչ ինչպես հարկն է մտածեք: Բարենպաստ է առևտուր անելը, ծաղկանոցով զբաղվելը, բնության մեջ զբոսնելը: Անբարենպաստ է ծաղիկներ քաղելն ու ծառեր կտրելը: Օրվա հիվանդությունները ծանր ընթացք կստանան:


Այսօր արևային 14-րդ օրն է: Արեգակը Աղեղնավորի նշանի տակ է: Խորհուրդ է տրվում նյութական պլաններ կառուցել, հոգ տանել երկրային արժեքների մասին, հաշտվել, ամուսնանալ, նվերներ տալ, բարեգործություն անել: Խորհուրդ չի տրվում կաշվից ու մորթուց իրեր կրել, վիճել: Վատ նշաններ կլինեն արյունը, միջատների խայթոցը: Օրվա գույներն են դեղինը, կանաչը: Ներդաշնակ չի լինի կարմիրը: Օրվա թվերն են՝ 14, 24, 83: Նախապատվությունը տվեք կաթնամթերքին: Աղոտ երազները կշիռ չեն ունենա:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1002 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/5