ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Նոյեմբերի 27-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 959 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Նոյեմբերի 27-ը կիսում են լուսնային 1-ին ու 2-րդ օրերը: Լուսինը Աղեղնավորի նշանի տակ է:

Լուսնային 1-ին օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 09:11-ը, հատուկ ուշադրություն է պետք դարձնել ժլատությանն ու զավթողական բնազդներին, որոնց հաղթահարումը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Կենսական ուժերն այսօր մեծ չեն, այնպես որ՝ խուսափեք ծանրաբեռնվածությունից, ռիսկային գործեր մի նախաձեռնեք, միայն պլանավորեք դրանք: Բարենպաստ կլինի հուզական հանգիստն ու ընդհանուր հոսքի մեջ լինելը: Անբարենպաստ է կարևոր գործեր սկսելը, ճամփորդելը, առևտուր անելը: Սեփական ուժերի ու արարքների սխալ գնահատականը նշանակալի կորուստների պատճառ կդառնա, եթե մարդն այսօր ակտիվ գործունեությամբ զբաղվի: Խուսափեք ալկոհոլից, շատ տաք ու կծու կերակուրներից:

Լուսնային 2-րդ օրը, որը սկսվում է 09:11-ից, կրկին ուշադիր է պետք լինել ժլատությանն ու զավթողական բնազդներին: Դրանց հաղթահարումը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Օրը բարենպաստ է ճամփորդությունների, ստեղծագործելու, առևտրի, դիետաների համար: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, դատական գործընթացներ սկսելն ու դրանց մասնակցելը, մտերիմների հետ վիճելը, կասկածելի գործարքներ կնքելը, ֆինանսական արկածախնդրություններին մասնակցելը:


Այսօր արևային 12-րդ օրն է: Արեգակը Աղեղնավորի նշանի տակ է: Օրը նվիրված է կանացի սկզբին, մայրությանը: Խորհուրդ է տրվում թուլանալ, տրվել հոսանքին: Այսօր կստանաք այն, ինչին արժանի եք: Խորհուրդ չի տրվում շատ ժամանակ անցկացնել փողոցում, մարդկանց մեջ, տրվել ձանձրույթին, չափազանց համառ լինել: Ավելի լավ է ղեկավարվեք ինտուիցիայով: Լավ նշան կլինի անձրևի տակ ընկնելը, մանր մետաղադրամներ, փետուրներ, փշուրներ գտնելը: Օրվա գույներն են արծաթագույնը, կապույտը: Ներդաշնակ չի լինի դեղին գամման: Օրվա թվերն են՝ 32, 71: Նախապատվությունը տվեք կծու ուտեստներին: Խորհրդանշական երազների օր է, հատկապես՝ արևածագից առաջ:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 959 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/4