Նոյեմբերի 26-ի լուսնային-արևային աստղագուշակը

Загрузка...

Նոյեմբերի 26-ը կիսում են լուսնային 29-րդ, 30-րդ ու 1-ին օրերը: Լուսինը Կարիճի նշանի տակ է, իսկ 11:10-ից՝ Աղեղնավորի:

Լուսնային 29-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 07:47-ը, ամենավտանգավոր օրերից մեկն է: Այսօր ցանկացած երազ, ցանկացած կանխատեսում սուտ կլինի: Անկումների ու աղետների օր է: Արժե վերջ տալ ձևական կապերին, մի կողմ վանել կպչուն մարդկանց ու կպչուն մտքերը: Խուսափեք մութ վայրեր այցելելուց: Բարենպաստ է պատասխանատու լինելը, տագնապի դեմ պայքարելը, տան ու տնտեսության հարցերով զբաղվելը: Անբարենպաստ է նոր գործեր սկսելը, կաշվից ու եղջյուրից իրեր կրելը: Քնելուց առաջ օգտակար կլինի օրգանիզմը ջրով մաքրելը: Որոշ ժամանակ սառը ջրի մեջ պահեք ոտքերը:

Լուսնային 30-րդ օրը, որը ձգվում է 07:47-ից մինչև 18:05-ը, սիրո, ներողամտության, ներդաշնակության օր է: Ուշադիր վերլուծեք ձեր անցած ուղին ու փորձեք քավել ձեր մեղքերը: Սա անպիտանից հրաժարվելու, զարգացման նոր մակարդակի բարձրանալու օր է: Օրը բարենպաստ չէ գործնական հարաբերությունների համար: Արժե ավարտին հասցնել գործերը, մարդկանց ուրախություն պատճառել: Ուտելիքն այսօր պետք է թեթև լինի, խուսափեք մսային, կոշտ ուտեստներից: Բարեպաստ է եզրակացություններ անելը, կենսական ուղին վերլուծելը, ուրիշներին ուրախություն պարգևելը, անպիտանից հրաժարվելը, պարտքերը վերադարձնելը, գործերն ավարտին հասցնելը: Անբարենպաստ է ագրեսիա ցուցաբերելը, հոտավետ նյութերի հետ աշխատելը:

Լուսնային 1-ին օրը, որը սկսվում է 18:05-ից, հատուկ ուշադրություն է պետք դարձնել ժլատությանն ու զավթողական բնազդներին, որոնց հաղթահարումը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Կենսական ուժերն այսօր մեծ չեն, այնպես որ՝ խուսափեք ծանրաբեռնվածությունից, ռիսկային գործեր մի նախաձեռնեք, միայն պլանավորեք դրանք: Բարենպաստ կլինի հուզական հանգիստն ու ընդհանուր հոսքի մեջ լինելը: Անբարենպաստ է կարևոր գործեր սկսելը, ճամփորդելը, առևտուր անելը: Սեփական ուժերի ու արարքների սխալ գնահատականը նշանակալի կորուստների պատճառ կդառնա, եթե մարդն այսօր ակտիվ գործունեությամբ զբաղվի: Խուսափեք ալկոհոլից, շատ տաք ու կծու կերակուրներից:


Այսօր արևային 11-րդ օրն է: Արեգակը Աղեղնավորի նշանի տակ է: Սա ուրախ, պայծառ օր է, որը կապված է գրագիտության, ընթերցանության, գիտության հետ: Խորհուրդ է տրվում ամեն ինչ թեթև, արագ անել, տունը կարգի բերել, հյուրեր ընդունել: Խորհուրդ չի տրվում մերժել երեխաներին կամ ինչ-որ բան պլանավորել: Մի աղտոտեք օդը: Ցանկացած անակնկալ այսօր լավ նշան կլինի: Բարի նշաններ կլինեն արևային եղանակը, խաղացող երեխաները, ընկնող թղթերը, թռչող թռչունը: Վատ նշան լինի կոտրված ապակին: Նախապատվությունը տվեք վառ գույներին, ոսկեգույնին, դեղին փայլին: Օրվա թվերն են՝ 34, 79: Կարող եք ձեզ շատակերություն թույլ տալ, բայց խուսափեք քաղցրից ու մսից: Կարող եք գարեջուր խմել:

Կիսվել սոցցանցերում
0
Добавлено: 2019-11-25, 21:00
0
305
brutyanlusine

Похожие публикации


loading...

Комментарии (0)

00000

Добавить комментарий


Наверх