ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Նոյեմբերի 1-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 983 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Նոյեմբերի 1-ը կիսում են լուսնային 5-րդ ու 6-րդ օրերը: Լուսինը Աղեղնավորի նշանի տակ է, իսկ 05:38-ից՝ Այծեղջյուրի: 

Լուսնային 5-րդ օրը, որը ձգվում է մինչև 12:47-ը, սկզբունքները ու մարդկանց պաշտպանելու օր է: Կարող եք օրը ճանապարհին անցկացնել: Ուշադիր եղեք սննդակարգին, ձեզ ոչ մի բանում մի սահմանափակեք, բայց շատակերությամբ էլ մի զբաղվեք: Հետևեք մարսողական համակարգին:

Լուսնային 6-րդ օրը, որը սկսվում է 12:47-ից, սիրո, տիեզերքի էներգիան յուրացնելու օր է: Հնում այս օրը գուշակություն են արել ամպերի միջոցով: Եթե երկինքը պարզ է եղել կամ ամբողջությամբ պատված է եղել ամպերով, նշանակել է աշխարհը զրկվել է ներդաշնակությունից: Շատ լավ նշան կլինի ամպեր տեսնելն ու մեղեդի լսելը: Բարենպաստ է գողացված կամ կորած իրերը գտնելը: Անբարենպաստ է վատ երազները պատմելը, քանի որ դրանք կարող են իրականություն դառնալ: Օրվա հիվանդներն արագ կառողջանան:


Այսօր արևային 16-րդ օրն է: Արեգակը Կարիճի նշանի տակ է: Սա ծիսակարգին, օրենքին հետևելու, պարտքերը մարելու օր է: Խորհուրդ է տրվում կարգապահ լինել, տանը մաքրություն ու կարգուկանոն հաստատել, հարաբերություններ պարզել, անցնել աշխատանքի, համաձայնություններ կնքել, քիչ խոսել: Խորհուրդ չի տրվում խոստումները չպահելը: Լավ նշաններ կլինի գունավոր պարաններ գտնելը: Վատ նշան կլինի, եթե կոտրվեն ապակիներն ու սպասքը: Օրվա գույներն են խիստ գույները, մուգ կապույտը: Բացասական կլինեն դեղինն ու կանաչը: Օրվա թվերն են՝ 16, 35, 51: Սննդի հարցում նախապատվությունը տվեք աղի, թթու, դառը ուտեստներին, քիչ հեղուկ օգտագործեք: Միսն էլ խորհուրդ չի տրվում: Երազները կոնկրետ կլինեն ու կիրականանան մոտ ժամանակներս:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 983 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/5