ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Նոյեմբերի 15-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 865 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Նոյեմբերի 15-ը կիսում են լուսնային 19-րդ ու 20-րդ օրերը: Լուսինը Երկվորյակի նշանի տակ է, իսկ 19:14-ը՝ Խեցգետնի:

Լուսնային 19-րդ օրը, որը ձգվում է մինչև 18:28-ը, ծանր ու բավական վտանգավոր օր է: Այն վտանգավոր է թունավորման, գիտակցության մթագնման առումներով: Ինչ-որ մեղքի մեջ մոլորվելով՝ մարդը հեշտությամբ կընկնի իր շուրջը հյուսած դիվային ցանցը: Շատ զգույշ է պետք լինել նոր գաղափարների հետ: Սա միայնակ, ստեղծագործող մարդկանց օր է: Բարենպաստ է ամուսնանալը, կարևոր որոշումներ ընդունելը, բանակցություններ վարելը: Օրը կրիտիկական է հոգեպես անկայուն մարդկանց համար:

Լուսնային 20-րդ օրը, որը սկսվում է 18:28-ից, բացահայտումների, հոգևոր կերպափոխման, կասկածները հաղթահարելու, պարտքերից ազատվելու օր է: Հռետորների ու լիդերների ժամանակն է: Բարենպաստ է լինել տանը, զբաղվել տնտեսության հարցերով, ընտանիքով, հետևել ավանդույթներին: Անբարենպաստ է ձանձրալի գործերով զբաղվելը: Լուսնային 20-րդ օրվա վտանգները կլինեն հպարտությունը, մեծամտությունը:


Այսօր արևային 30-րդ օրն է: Արեգակը Կարիճի նշանի տակ է: Սա փայլի, ժամանակի հանդեպ տարած հաղթանակի օր է: Խորհուրդ չեն տրվում ավելորդ զրույցները, ակտիվ գործերը: Լավ նշաններ կլինեն ծիածանի, կամուրջի տակով անցնելը, լույս, կայծակ տեսնելը, ժամեր ու հայելիներ գնելը, զանգի ղողանջ լսելը: Վատ նշաններ կլինեն մռայլ օրը, մթությունը, զարդից ընկած քարը, կոտրված ժամերն ու սպասքը: Օրվա գույնը ոսկեգույնն է: Օրվա թվերն են՝ 15, 25, 35, 40, 85: Խորհուրդ է տրվում սառը ուտեստներ, կաթնամթերք, հաց ուտել: Լավ նշան կլինի երազներ չտեսնելը: Կարող եք լույսի տակ քնել:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 865 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/6