ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Նոյեմբերի 13-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 889 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Նոյեմբերի 13-ը կիսում են լուսնային 17-րդ ու 18-րդ օրերը: Լուսինը Ցուլի նշանի տակ է, իսկ 11:45-ից՝ Երկվորյակի:

Լուսնային 17-րդ օրը, որը ձգվում է մինչև 17:21-ը, ներքին ազատություն ձեռք բերելու, պտղաբերության, կյանքից ուրախություն ստանալու օր է: Նրա վառ ասպեկտը սերը կլինի, բայց պետք չէ կորցնել գլուխը. անվերահսկելի էներգիան իր մեջ վտանգներ կպարունակի: Օրվա արդյունքները տարբեր կարող են լինել. բարձրագույն մակարդակում իդեալական սիրո սկիզբ, իսկ ցածրագույն մակարդակում՝ հարբեցողություն, կատաղություն: Բարենպաստ է ճամփորդելը, առևտրով ու հաճույք պատճառող գործերով զբաղվելը, սիրելիի հետ շփվելը, տոներ ու տոնական միջոցառումներ կազմակերպելը, ուրախանալը: Անբարենպաստ է ձանձրալի, միապաղաղ աշխատանքով զբաղվելը, հաշվետվություններ կազմելը, գերլարվելը: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի: Վնասվածքների տեսանկյունից վտանգավոր օր է:

Լուսնային 18-րդ օրը, որը սկսվում է 17:21-ից, ստի, խաբեության, մեքենայությունների օր է: Գաղտնի խոչընդոտներ կառաջանան, կթվա, թե ձեզ ուզում են շեղել ճիշտ ուղուց: Անհրաժեշտ է պայքարել վատ մտքերի դեմ, աշխարհին իրատեսորեն նայել, հրաժարվել պատրանքներից, ցածր բնազդներից: Բարենպաստ է ճամփորդելը, փառասիրության, եսասիրության ու վատ սովորույթների դեմ պայքարելը: Անբարենպաստ է հարբեցողությամբ զբաղվելը, ծխելը, պլանավորելը, մարդկանց պիտակավորելը:


Այսօր արևային 28-րդ օրն է: Արեգակը Կարիճի նշանի տակ է: Խորհուրդ է տրվում հետևել ձեզ, չտրվել գայթակղություններին: Այսօր ծանրության, աղտոտության զգացումները նորմալ երևույթ կլինեն: Խորհուրդ չի տրվում նոր բան սկսել, պղծել հողը: Սեռական կապերն էլ անբարենպաստ են: Լավ նշաններ կլինեն մետաղադրամ գտնելը, սեփական անունը լսելը: Վատ նշաններ կլինեն արյունը, կոտրված հատակն ու աստիճանները: Օրվա գույներն են մուգ շագանակագույնը, սևը, հողի գույնը: Բացասական կլինեն դեղինն ու կարմիրը: Օրվա թվերն են՝ 28, 82, 93: Այսօր հնարավոր են ծանր, սարսափներով լի երազներ:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 889 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/6