ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Նոյեմբերի 10-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 999 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Նոյմբերի 10-ը կիսում են լուսնային 14-րդ ու 15-րդ օրերը: Լուսինը Խոյի նշանի տակ է:

Լուսնային 14-րդ օրը, որը ձգվում է մինչև 16:28-ը, ֆիզիկական աշխարհում իրական գործողությունների օր է: Այսօր մարդու մոտ երրորդ աչք կբացվի: Ցանկացած կարևոր գործ պետք է տեղափոխել լուսնային 14-րդ օր: Եթե կորցնեք այս օրը, կկորցնեք ողջ ամիսը: Հիշեք, որ այսօր տխրությունը, մելանխոլիան նորմալ երևույթներ կլինեն: Բարենպաստ է ճամփորդելը, խաղալը, կոմերցիայով զբաղվելը, աշխատանքը փոխելը, սովորելն ու կարդալը, ֆիզիկական աշխատանք անելը: Անբարենպաստ է տեսողությունը ծանրաբեռնելը, օծանելիք օգտագործելը: Օրվա հիվանդությունները արագ կանցնեն: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի, հնարավոր են տրամադրության տատանումներ:

Լուսնային 15-րդ օրը, որը սկսվում է 16:28-ից, մարմնական գայթակղությունների օր է, այնպես որ՝ պետք է չափավոր ու զուսպ լինեք, հաղթեք ձեր մարմնին: Օգտակար կլինի արդարությունը պաշտպանելը: Լուսնային 15-րդ օրը տեսած երազը կշիռ կունենա ողջ ամսվա համար: Այսօր լավ նշան կլինի շունը, նույնիսկ հաչող շունը: Բարենպաստ է համեստ լինելն ու ծուլության դեմ պայքարելը: Անբարենպաստ է վիճելը, նվերներ ընդունելը, ընտանեկան խնդիրները լուծելը: Խուսափեք սեռական կապերից ու խնձոր ուտելուց:


Այսօր արևային 25-րդ օրն է: Արեգակը Կարիճի նշանի տակ է: Օրը կապված է ներդաշնակության, բարության, նվիրվածության հետ: Երեխաներին պաշտպանելու օր է: Խորհուրդ է տրվում լինել տանը, ընտանիքի անդամների հետ, հաշտվել, չխուսափել սիրուց: Սա պարտքերը մարելու, ներելու օր է: Կարող եք օգնել կարիքավորներին: Խորհուրդ չի տրվում համառել, նոր գործեր սկսել, բայց կարող եք ուղի նախանշել: Լավ նշանները կապված կլինեն արևի, ջրի, թռչունների ու ծաղիկների հետ: Լավ նշան կլինի գեղեցկության, ներդաշնակության զգացումը: Վատ նշաններ կլինեն վերադառնալը, գետնից ինչ-որ բան վերցնելը: Օրվա գույներն են վարդագույնը, սպիտակը, դեղինը: Օրվա թվերն են՝ 27, 75, 34: Նախապատվությունը տվեք հյութերին ու մեղրին, կարագով շիլաներին: Խուսափեք կենդանական սննդից: Երազները կշիռ կունենան, եթե կոնկրետ բնույթ կրեն ու արագ կիրականանան, եթե վառ լինեն:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 999 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/7