ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Միջնամատն ու բնավորությունը
Բաժին: Ձեռնագուշակություն | Դիտումներ: 3550 | 15:00 Ավելացրեց: Moder-003

Միջնամատը կամ Սատուրնի մատը ղեկավարում է մարդու բանականությունը՝ թույլ չտալով նրան դուրս գալ թույլատրելի սահմաններից: Այն նաև կապված է գործնական ոլորտում, աշխատանքի մեջ մարդու պատասխանատվության զգացման հետ: Եթե այն ձեռքի վրա ամենից արտահայտվածն է, ապա այսպիսի անձը չափազանց հաշվենկատ է, նրա բանականությունը մշտապես իշխում է հույզերի վրա:

Միջնամատը ձեռքի ամենից երկար մատը պետք է լինի:

Եթե այն մյուս մատների համեմատ շատ արտահայտված է, դա խոսում է տվյալ մարդու անհաշտ բնավորության, միայնությունը նախընտրելու մասին: Նա քիչ շփվող է, աշխատում է տարածություն պահպանել շփման մեջ:

Եթե միջնամատը շատ կարճ է, դա ցույց է տալիս մարդու անպատասխանատու, անուշադիր ու անհոգ էությունը:

Մարդկանց մեծամասնության  միջնամատը միջին երկարություն ունի:

Թեքված միջնամատ

Հաճախ միջնամատը թեքված է լինում մատնեմատի կողմը (նկ. 1): Սա ցույց է տալիս, որ տվյալ մարդը թերագնահատում է իր հնարավորությունները, մտերիմների մշտական աջակցության ու խրախուսանքի կարիքն ունի: Բացի այդ, այսպիսի մարդը նախընտրում է գլխովին չտրվել աշխատանքին:

Միջնամատը կարող է թեքված լինել ցուցամատի կողմը (նկ. 2): Միջնամատի նման թեքվածությունը ցույց է տալիս, որ անձը ցածր ինքնագնահատական ունի, ինչն էլ կարող է թերարժեքության զգացում առաջացնել:


Կպած մատ

Եթե միջնամատն ուղիղ է, սակայն ափը բացված վիճակում համարյա կպած է կողքի մատին, այսպիսի միջնամատը «կպած» են անվանում:

Եթե միջնամատը կպչում է մատնեմատին (նկ 3), սա ցույց է տալիս մի անձնավորության, ով հետաքրքրվում է մշակույթով և մեծ ցանկություն ունի դրա ինչ-որ ուղղությամբ զբաղվելու:

Եթե միջնամատը ցուցամատին է կպչում (նկ 4), նշանակում է, որ մարդն աստիճանաբար հեղինակություն ու կշիռ է ձեռք բերում մասնագիտության մեջ: Եթե այս երկու մատները ափը բացված վիճակում հեռու են իրարից,  նշանակում է, որ հեղինակությունն ու ազդեցիկ լինելը այս մարդու մասնագիտական արժանիքներից չեն:


Ֆալանգները

Մյուս մատների նման միջնամատի ֆալանգները (մատնահատվածները) պետք է մոտավորապես հավասար երկարություն ունենան:

Եթե վերին ֆալանգը մյուսներից երկար է (նկ. 5), ապա տվյալ անձը արտասովոր ընդունակություններ ունի, նրա հետաքրքրությունները հոգեկան ոլորտում են: Հավանական է, որ նա հպարտանա իր խելքով և ուրիշներից վեր դասի իրեն: Նա նաև զգույշ, շրջահայաց ու գիտակից կլինի: Եթե վերին մատնահատվածը շատ երկար է, ապա դա ցույց է տալիս մարդու հակվածությունը տխրությանը, մելանխոլիային, շրջապատող աշխարհը բացասաբար ընկալելուն:

Եթե միջին ֆալանգն ամենաերկարն է (նկ 6), ապա տվյալ անձնավորությունը կազմակերպչական ունակություններ ունի, հաճույք է ստանում լարված ու մանրակրկիտ աշխատանքից: Եթե այս ամենի հետ մեկտեղ մատը հարթ և ուղիղ է, ապա տվյալ անձնավորությունը հակված է միստիկայի ու ոգեհարցության:

Եթե միջին ֆալանգը մյուսների համեմատ շատ կարճ է (նկ. 7), ապա տվյալ անձնավորությունը չի սիրում սովորել և շատ ժամանակ է իզուր վատնում:

Երկար ստորին ֆալանգը (նկ. 8) ցույց է տալիս մարդու սերը գյուղատնտեսության նկատմամբ, այսպիսի մարդը սիրում է հողի հետ աշխատանքը: Երկար ստորին ֆալանգ շատ է հանդիպում ֆերմերների, այգեպանների մոտ:

Բաժին: Ձեռնագուշակություն | Դիտումներ: 3550 | Ավելացրեց: Moder-003 | Պիտակներ: հիրոմանտիա | Վարկանիշ: 5.0/12