Գլխավոր » Ամսվա

Մայիսի աստղագուշակը

Загрузка...

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ռիսկի մի դիմեք, եթե դրա անհրաժեշտությունը չկա: Մայիսին խելամիտ զգուշությունը հաջողության հասնելու համար կարևոր, երբեմն նույնիսկ պարտադիր պայման կդառնա: Լավ է հեռու մնաք նրանցից, ովքեր առաջարկում են մասնակցել կասկածելի նախաձեռնություններին ու արկածախնդրություններին: Խաղասեղանին շատ բան մի դրեք, նահանջի համար տեղ թողեք ու հիշեք, որ պայմաններն ամեն անգամ ձեզ համար լավագույն ձևով չեն դասավորվելու:

Նշանակալի կլինի և դրական միտումների ազդեցությունը: Աստղերը հատկապես բարյացակամ կլինեն նրանց հանդեպ, ովքեր մտածում են ոչ միայն այսօրվա օրվա, այլև հեռու ապագայի մասին: Շատ Խոյեր հիմա կսովորեն այն, ինչ ավելի ուշ կօգնի գումար աշխատել: Չեն բացառվում ծանոթությունները մարդկանց հետ, ովքեր ժամանակի ընթացքում հուսալի գործընկերներ ու ընկերներ կդառնան:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Մայիսը բավական հաջող կդասավորվի, չնայած՝ ամսվա առաջին օրերին դրան հավատալը դժվար կլինի: Մայիսի սկզբին շատ Ցուլերի կպակասեն նոր գաղափարները, հստակ ծրագրերը: Նշանի որոշ ներկայացուցիչների դա այնպես կվշտացնի, որ լրիվ կկորցնեն իրենց հանդեպ հավատը, կսկսեն կասկածել այն բանի վրա, որ ինչ-որ մի օր կարող են հաջողության հասնել: Բարեբախտաբար, կողքին կլինեն մարդիկ, ովքեր կաջակցեն ու կոգեշնչեն ձեզ, կօգնեն չհուսահատվել:

Ամսվա կեսը լավ նորություններ ու հետաքրքիր իրադարձություններ կբերի, ինչպես նաև գործելու ցանկություն: Եվ հենց այստեղ է կարևոր չշտապելը. ծրագիր կազմեք, մտածեք, թե ինչպիսին կարող են լինել ձեր արարքների հետևանքները: Խուսափեք խառնաշփոթից, մի գործից մյուսին մի նետվեք:

Ամսվա վերջին դրական միտումների ազդեցությունը կրկին կնվազի, բայց չի մարի: Դուք սկսածն ավարտին հասցնելու համար պետք է ջանքեր գործադրեք, փոխարենը արդյունքն ավելի լավը կլինի, քան կարող էիք ենթադրել:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հեշտ չի լինելու, բայց ճիշտ մոտեցման շնորհիվ կարող եք լավ արդյունքների հասնել: Մի շտապեք արարքների, խոսքերի ու եզրակացությունների հարցում: Դա հատկապես կարևոր կլինի մտերիմների հետ շփվելիս: Մի ասեք այն ամենը, ինչ կգա լեզվին, մի կիսվեք պահի ապրումներով: Ընտանիքի անդամները հիմա սովորականից շատ ձեր հոգատարության կարիքը կունենան, աշխատեք նրանց ուշադրությամբ պարուրել:

Մայիսը վատ ամիս չէ նոր նախաձեռնությունների համար: Առաջին փուլում դժվարություններ կծագեն, բայց դուք դրանց պատրաստ կլինեք: Խոչընդոտները կհաջողվի հաղթահարել և այդտեղ վերջին դերը չեն խաղա ձեր համախոհները: Նրանք ժամանակին օգնության կհասնեն, կհուշեն՝ ինչպես գործել: Ստեղծագործ պոտենցիալը կաճի, դուք անսովոր, բայց ճիշտ որոշումներ կընդունեք, հաճախ կգործեք այնպես, ինչպես ինտուիցիան կհուշի ու չեք զղջա դրա համար:



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Համբերությամբ զինվեք: Մայիսին իրադարձություններն ուզածի նման արագ չեն զարգանա և դրա հետ ոչինչ անել չեք կարողանա: Որոշ Խեցգետիններ կփորձեն առավելագույնս արդյունավետ անցկացնել սպասման ժամանակը, բայց դա նրանց մոտ ամեն անգամ չի ստացվի: Ինչքան շատ մարդիկ ձեզ շրջապատեն, ինչքան շատ նրանք ձեր հոգատարության կարիքն ունենան, այնքան բարդ կլինի ուշադրություն պահանջող գործերի վրա կենտրոնանալը:

Ուսումը սովորականից դժվար կտրվի, բայց դա չի նշանակում, որ ոչ մի նոր բան չեք յուրացնի: Կարևոր կլինի չհուզվելը, մի փորձեք միանգամից մտապահել ամենը, ինչը տեսականորեն կարող է պետք գալ: Սկսեք նրանից, ինչին կարող եք միանգամից կիրառում գտնել: Ավելի ուշ առաջ շարժվելը կհեշտանա: Ընդհանրապես՝ մայիսին շատ հարցերին գործնական, երկրային մոտեցումը ձեզ մեծ օգուտ կտա:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շատ բան կախված կլինի երկու բանից՝ ձեր տրամադրությունից ու նպատակները ճիշտ դնելուց: Մայիսը հարմար չէ տխրելու, կարոտելու, գեղեցիկ մելանխոլիային տրվելու համար: Ավելի լավ է հնարավորինս արդյունավետ տրամադրվեք ու գործեր գտնեք, որոնց վրա հիմա կարող եք կենտրոնանալ: Հնարավոր է դա այնքան էլ գրավիչ չի հնչում, փոխարենը դուք հաջողությամբ կլրացնեք կիսատ թողած գործերի բացթողումները, ինչի մասին միտքը միայն վերջերս ձեզ ստիպում էր վշտանալ: Ուզած ամեն ինչը հասցնել, հավանական է, չստացվի, քանի որ պայմանները լավագույնս չեն դասավորվի: Բայց ձեր ուժերի սահմաններում շատ բան կլինի. ընտրեք ամենակարևորը:

Նկատի ունեցեք, որ մայիսի առաջին կեսը նպատակներ դնելու ժամանակն է, իսկ երկրորդը՝ դրանց հասնելու: Այդ է պատճառը, որ որոշ գործեր սկսելու հարցում լավ է չշտապեք, սպասեք իրադարձությունների ավելի բարենպաստ ընթացքի:



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Դժվարությամբ կհավաքեք ուժերն ու կստանձնեք նոր գործերը: Ամեն ինչ հետաձգելու գայթակղությունն ուժեղ կլինի: Հաճախ դուք նաև կմոռանաք, որ պետք է ինչ-որ բան անել ու ինքներդ էլ կզարմանաք, քանի որ նախկինում նման սխալներ չէիք անում: Երբեմն դժվար կլինի խոստումները պահելը: Այստեղ շատ Կույսերի կօգնեն պարտքի զգացումն ու պատասխանատվությունը: Այդ հատկանիշների շնորհիվ նշանի ներկայացուցիչներն իրենց կպահեն այնպես, ինչպես պետք է ու կհասնեն արդյունքների, որոնցով կարող են հպարտանալ:

Օգտակար կլինի համախոհներ փնտրելը: Լավ է, եթե կողքին լինեն մարդիկ, որոնք աջակցում ու հասկանում են ձեզ, միշտ կարող են օգնության շտապել, եթե ունենաք դրա կարիքը: Ամսվա վերջին կկարողանաք շատ բան քննարկել ձեզ համար թանկ մարդկանց հետ:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Մայիսը հնարավորությունների ամիս է լինելու: Միակ դժվարությունն այն է, որ ժամանակին տեսնեք դրանք ու պահը բաց չթողնեք: Այն Կշեռքները, որոնք սովոր են միշտ զգույշ լինել, երբեմն դանդաղում են, կկորցնեն իրենց շանսը: Շատ շտապել էլ, իհարկե, պետք չէ, բայց կարևոր է ճիշտ գնահատել ամեն պահը: Եթե պատրաստ եք համարյա ամեն պահի գործել, աստղերը ձեր կողմից կլինեն:

Հավանական են փոփոխություններ գործնական ոլորտում: Հաճախ դրանք կապված կլինեն նոր պարտավորությունների, ոչ միայն ինքնուրույն շատ աշխատելու, այլ նաև մյուսների աշխատանքին հետևելու անհրաժեշտության հետ: Արագ մասնագիտական աճը հիմա քիչ հավանական է, բայց արդեն իսկ բարենպաստ պայմաններ կստեղծվեն մի քանի կարևոր քայլ անելու համար, այնպես որ՝ պահը բաց մի թողեք:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Իրատես լինելը ձեզ միշտ է օգտակար, իսկ մայիսին առանց դրա ընդհանրապես չի լինի: Պատրանքները հիմա շատ վտանգավոր կլինեն. դրանք պահպանելու համար մեծ ուժեր կվատնեք, որոնց կարող էիք ավելի լավ կիրառում գտնել: Կապերին ընտրողաբար մոտեցեք, մի շտապեք վստահել մարդկանց, ովքեր առատ խոստումներ են տալիս, գերագնահատում են իրենց ու ձեր հնարավորությունները:

Եվս մեկ որակ, որը ձեզ պետք կգա մայիսին՝ համբերատարությունն է: Այն անհրաժեշտ է կյանքի բոլոր ոլորտներում: Իրադարձությունները ձեր ուզածի նման արագ չեն զարգանա: Լավ է, եթե կարողանաք հանգիստ սպասել իրադարձությունների բարենպաստ ընթացքին, այլ ոչ թե անհամբերությունից տեղից տեղ նետվեք ու սկսեք նյարդայնանալ դատարկ բաների պատճառով: Առողջ բանականությունը կօգնի հաղթահարել մայիսին ծագած դժվարությունները:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Բարդ, բայց բարենպաստ ամիս է: Դուք շատ բան կսովորեք՝ հաղթահարելով դժվարությունները, շփվելով ամենատարբեր մարդկանց հետ, այդ թվում՝ նրանց, ովքեր ձեզ ընդհանրապես նման չեն: Կարող են բարդ խնդիրներ առաջ գալ, որոնց լուծումից պետք է ինքնուրույն գլուխ հանեք: Ինտուիցիան կհուշի ձեզ, թե ինչի վրա է պետք կենտրոնանալ առաջին հերթին, այնպես որ՝ ուժերը զուր չեք վատնի:

Մայիսի կեսը լավագույն ժամանակն է գործել սկսելու համար: Հարմար ժամանակ է նաև լուրջ քայլեր անելու համար: Կարող եք ձեզ վրա վերցնել ուրիշների համար պատասխանատվությունը: Դուք հուսախաբ չեք անի նրանց, ովքեր վստահել են ձեզ:

Ամսվա վերջին արժե զգույշ լինել, հատկապես՝ գործնական ոլորտում: Լավ է խուսափեք ռիսկից, կասկածելի գործարքներ չկնքեք ու չվստահեք այն մարդկանց, որոնց մասին ձեզ քիչ բան է հայտնի:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Բազում նոր գաղափարներ ու ծրագրեր կունենաք: Երբ հասկանաք, թե ինչի վրա կուզենայիք իսկապես կենտրոնանալ, տրամադրությունը կլավանա: Հնարավորություն կունենաք առաջընթաց արձանագրել մի գործում, որը ձեզ համար յուրահատուկ կարևորություն է ներկայացնում և բաց չեք թողնի ձեր շանսը: Հավանական է իրադարձությունների հաջող ընթացք, որի շնորհիվ կամրապնդեք ձեր դիրքերը, կբարձրանաք մասնագիտական սանդուղքով ու կմեծացնեք եկամուտները:

Ձեր գլխավոր թշնամին սեփական ծուլությունը կդառնա: Այն հատկապես դժվար կլինի հաղթահարել ամսվա կեսին: Այդ հատվածում կուզենաք ամեն ինչ հետաձգել, մտածել բացառապես հանգստի ու զվարճանքների, այլ ոչ թե գործերի մասին: Ձեզ վրա ջանքեր գործադրեք ու սպասվածից ավելիին կհասնեք:

Մայիսը հնարավորություն կտա շփվել ամենատարբեր մարդկանց հետ: Ծանոթներից ոմանցից նոր բան կսովորեք, մյուսներից էլ կարևոր բան կիմանաք: Հաճախ ձեզ իսկապես հասկացող մարդկանց հետ զրույցները ոգեշնչվածության աղբյուր կդառնան:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Բազում գործեր ձեր ուշադրության կարիքը կզգան: Մայիսը չափազանց հագեցած կլինի, ընդ որում՝ պետք է զբաղվեք ոչ միայն նրանով, ինչ ծրագրել էիք, այլև լրիվ նոր բանով: Երբեմն ազատ րոպե էլ չեք ունենա, բայց չեք բողոքի, քանի որ տեղի ունեցողը ձեզ իսկապես կգրավի: Չեն բացառվում ծանոթությունները, որոնք ձեզ վրա ուժեղ տպավորություն կթողնեն, կօգնեն նորովի նայել սովորական բաներին:

Դուք օգտակար տեղեկատվություն կստանաք՝ առանց դրա համար լուրջ ջանքեր ներդնելու: Հաճախ մարդիկ իրենք իրենց նախաձեռնությամբ կկիսվեն ձեզ հետ ու համբերատար կսպասեն, մինչև լսեք նրանց:

Մայիսի վերջը հարմար է կարևոր նախագծին նախապատրաստվելու համար: Այստեղ խոսքը կարող է վերաբերել ինչպես մասնագիտական ոլորտին, այնպես էլ անձնական կյանքում նշանակալի փոփոխություններին, օրինակ՝ ամուսնությանը, բնակության վայրը փոխելուն և այլն: Շտապելու կարիք չկա, կարող եք ամեն ինչ հանգիստ մտածել, նպատակին տանող օպտիմալ ուղին ընտրել:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Մայիսը գայթակղությունների ժամանակ է, որոնց դժվար, բայց անհրաժեշտ կլինի դիմակայելը: Շատ Ձկների դժվար կլինի իրենց բնորոշ լրջությունը պահպանելը: Նշանի որոշ ներկայացուցիչներ թեթևամիտ կլինեն այնտեղ, որտեղ դա տեղին չի լինի: Կողքին կլինեն մարդիկ, ովքեր հրաշալի խորհուրդներ կտան: Լսեք, թե ինչ են ասում ձեզանից ավելի փորձառու մարդիկ, նույնիսկ եթե բոլոր խորհուրդները միանգամից չկարողանաք կյանքի կոչել:

Գործի մեջ հաջողությունը կայցելի նրանց, ովքեր պատրաստ են կենտրոնանալ նրա վրա՝ ժամանակավորապես մոռանալով մնացած ամեն ինչի մասին: Մանրուքներին ուշադիր լինելը, նույնիսկ ամենաանկարևոր ու փոքր գործերին պատասխանատու մոտենալու կարողությունը թույլ կտա ձեզ խուսափել սխալներից, ձեզ լավագույն կողմերով դրսևորել: Չի բացառվում՝ մայիսի վերջին շատ գրավիչ գործնական առաջարկներ ստանաք:

Անձնական հարաբերությունները միշտ չէ, որ այնքան հեշտ ու ներդաշնակ կդասավորվեն, որքան կուզենայիք: Բայց դուք կգտնեք ձեզ համար թանկ մարդկանց մոտեցում գտնելու ձևը, կոնֆլիկտներ ու վեճեր թույլ չեք տա:


Նյութը ռուսերեն

1
2020-05-01, 15:00
0
5053

Կարդացեք նաև

Ձեռնագուշակություն - Մատների խալերի նշանակությունը

Մատների խալերի նշանակությունը


Կարմա - Սնապարծ մարդու կարմա

Սնապարծ մարդու կարմա


Աստղակերպ - Նորաձևությունն ու աստղակերպի նշանները

Նորաձևությունն ու աստղակերպի նշանները


Աստղակերպ - ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)


Loading...
loading...
Наверх