ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Մայիսի 9-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 977 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Մայիսի 9-ը կիսում են լուսնային 17-րդ ու 18-րդ օրերը: Լուսինը Աղեղնավորի նշանի տակ է:

Լուսնային 17-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 23:23-ը, ներքին ազատություն ձեռք բերելու, պտղաբերության, կյանքից ուրախություն ստանալու օր է: Նրա վառ ասպեկտը սերը կլինի, բայց պետք չէ կորցնել գլուխը: Բարենպաստ է ճամփորդելը, առևտրով ու հաճույք պատճառող այլ գործերով զբաղվելը, սիրելիների հետ շփվելը, տոներ ու տոնական միջոցառումներ կազմակերպելը: Անբարենպաստ է ձանձրալի գործով զբաղվելը, հաշվետվություններ կազմելն ու գերլարվելը: Հոգեկանը լարված կլինի: Վնասվածքների տեսանկյունից վտանգավոր օր է:

Լուսնային 18-րդ օրը, որը սկսվում է 23:23-ից, խաբեության, ստի, մեքենայությունների, խարդավանքների օր է: Անհրաժեշտ է հրաժարվել պատրանքներից ու ցածր բնազդներից, ճիշտ տրամադրվել: Բարենպաստ է ճամփորդելը, փառասիրության, եսասիրության ու վնասակար սովորույթների դեմ պայքարելը: Անբարենպաստ է հարբեցողությամբ զբաղվելը, շատ ծխելը:


Այսօր արևային 20-րդ օրն է: Արեգակը Ցուլի նշանի տակ է: Սա ամենաակտիվ օրերից մեկն է, երբ կարելի է պայքարել արդար գործի համար: Խորհուրդ է տրվում աշխատել մետաղի հետ, տուն կառուցել, գործերն ավարտին հասցնել, մարել պարտքերը: Օրը խորամանկություն ու ծուլություն չի հանդուրժի: Խորհուրդ չի տրվում վնաս տալ բույսերին, խորամանկել, կտրել մազերն ու աղտոտել ջուրը: Լավ նշանները կապված կլինեն մետաղի ու էքստրեմալ իրավիճակների հետ: Վատ նշաններ կլինեն ինչ-որ բանի փչանալը կամ կոտրվելը: Օրվա գույներն են վառ կարմիրը, դեղինը: Խուսափեք երկնագույնից: Օրվա թվերն են՝ 20, 27, 68: Նախապատվությունը տվեք կծու ուտեստներին, արմատապտուղներին: Ցանկալի չէ ալկոհոլ օգտագործելը: Չի կարելի ուտել խոզի միս, սալ ու քաղցր: Բարի կլինեն էքստրեմալ երազները:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 977 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/4