ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Մայիսի 5-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1194 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Մայիսի 5-ը կիսում են լուսնային 13-րդ ու 14-րդ օրերը: Լուսինը Կշեռքի նշանի տակ է:

Լուսնային 13-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 17:18-ը, տեղեկատվություն կուտակելու, կապեր կազմակերպելու, ուսման, խորհրդատվության դիմելու, անցյալը վերաիմաստավորելու օր է: Բարենպաստ է սովորելն ու ուտելիք պատրաստելը, գնումներ անելը, տան, տնտեսության համար իրեր պատրաստելը: Անբարենպաստ է մեծ գործեր սկսելը, ճամփորդելը, ստեղծված հարաբերություններում ինչ-որ բան փոխելը: Օրվա հիվանդությունները վտանգավոր կլինեն, բայց այսօր լավ կազդեն դեղերը:

Լուսնային 14-րդ օրը, որը սկսվում է 17:18-ից, ֆիզիկական աշխարհում իրական գործողությունների օր է: Ինքնակատարելագործման նոր փուլեր մտնելու ժամանակն է: Այսօր մարդու մոտ երրորդ աչք կբացվի: Ցանկացած կարևոր գործի սկիզբ ծրագրեք 14-րդ լուսնային օրվա համար: Եթե կորցնեք այն, կկորցնեք ամիսը: Բարենպաստ է ճամփորդելը, խաղալը, կոմերցիայով, կարևոր գլոբալ գործերով զբաղվելը, աշխատանքը փոխելը, կարդալն ու սովորելը, ֆիզիկական աշխատանք անելը: Անբարենպաստ է տեսողությունը ծանրաբեռնելը, օծանելիք օգտագործելը: Օրվա հիվանդություններն արագ ու հեշտ կանցնեն: Հոգեկանն այսօր ծանրաբեռնված կլինի, հնարավոր են տրամադրության տատանումներ:


Այսօր արևային 16-րդ օրն է: Արեգակը Ցուլի նշանի տակ է: Սա կարգուկանոնին հետևելու, պարտքերը մարելու ժամանակն է: Խորհուրդ է տրվում կարգապահ լինել, տանը մաքրություն հաստատել, հարաբերություններ պարզել, անցնել աշխատանքի, համաձայնություններ կնքել ու քիչ խոսել: Խորհուրդ չի տրվում խախտել խոստումները: Լավ նշաններ կլինի գունավոր պարաններ գտնելը: Վատ նշան կլինի ժամերի կանգ առնելը: Նախապատվությունը տվեք խիստ գույներին, կապույտին: Բացասական կլինեն դեղինն ու կանաչը: Օրվա թվերն են՝ 16, 35, 51: Հեղուկ ու միս քիչ օգտագործեք, նախապատվությունը տվեք հում մթերքներին: Երազները կոնկրետ բնույթ կունենան ու մոտակա օրերին իրականություն կդառնան:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1194 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/4